Բուսաբանական պատկերասրահ (Փարիզ)
Բուսաբանական պատկերասրահ | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Փարիզի 5-րդ շրջան |
| Վայր | Բույսերի այգի |
| Մասն է | Բնական պատմության ազգային թանգարան |
| Հասցե | rue Buffon? (18) |
| Հիմնադրվել է | 1935 |
| Այցելուներ | 10 510 մարդ (2019)[1] |
| Կայք | mnhn.fr/fr/botanique(ֆր.) |
![]() | |
![]() | |
Փարիզի Բուսաբանական պատկերասրահ (ֆրանսերեն՝ Galerie de Botanique), Փարիզի Բնության պատմության ազգային թանգարանի մաս։ Պատկերասրահն ունի աշխարհի ամենահին և ամենամեծ բույսերի հավաքածուն` Ֆրանսիայի Հերբարիում (ֆրանսերեն՝ Herbier national):
Թանգարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը դասակարգվել է որպես պատմական հուշարձան։ Թանգարանի հավաքածուի պատմական հիմքը թագավորական հերբարիումն է, որը ստեղծվել է 1635 թվականին։
Մշտական ցուցադրության համար նախատեսված տարածքը բացվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։
2008—2012 թվականներին թանգարանը փակվել է վերանորոգման նպատակով։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանային հավաքածուն պարունակում է ավելի քան 8 միլիոն բույսերի ցուցանմուշներ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նյութեր, փաստաթղթեր, գրքեր, պարբերականներ, տպումներ և հիմնական հավաքածուի հետ կապված այլ նյութեր։ Հավաքածուի մի մասը` ավելի քան 6 միլիոն թերթ հերբարիում, թվայնորեն հասանելի է թանգարանի պաշտոնական կայքում, որը հնարավորություն է տալիս այցելուներին գրել և ավելացնել տեղեկատվություն ցուցադրվող ցուցանմուշների վերաբերյալ։ Այս թվայնացված նմուշներից 500000-ը «տեսակներ» են (յուրաքանչյուր «տեսակ» նմուշ է, որը ծառայում է որպես տվյալ տեսակի գիտական նկարագրության օրինակ)։ Հավաքածուներն անընդհատ ավելացվում են (յուրաքանչյուր տարի ավելացվում է 10.000-ից 15.000 նմուշ)։ Թանգարանում կան նաև բույսերի սերմերի հավաքածուներ։
Գործնական տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից և մայիսի 1-ից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատկերասրահի տեսքը պարտեզի կողմից
-
Պատկերասրահի տեսքը Բուֆոն փողոցի կողմից
-
Ազգային հերբարիում (ցուցանմուշներ)
-
Հերբարիումի նմուշ (գաճաճ իրիս)
-
Սերմերի հավաքածուներ
-
Բուսաբանական պատկերասրահի կենդանի ժառանգության սածիլները

