Jump to content

Բուշրա ալ-Ասադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուշրա ալ-Ասադ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 24, 1960(1960-10-24) (65 տարեկան)
ԾննդավայրԱլ-Կարդահայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Կրոնշիա իսլամ
ԿրթությունԴամասկոսի համալսարան
Մասնագիտությունանհայտ
ԱմուսինAssef Shawkat?
Ծնողներհայր՝ Hafez Bashar al-Assad?, մայր՝ Անիսա Մախլուֆ
 Bushra al-Assad Վիքիպահեստում

Բուշրա ալ-Ասադ ( արաբերեն՝ بُشْرَى ٱلْأَسَدِ, ծնված 1960 թվականի հոկտեմբերի 24-ին)[1], 1971-2000 թվականների Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի առաջին երեխան ու միակ դուստրը, Սիրիայի նախկին նախագահ Բաշշար ալ Ասադի քույրը։ Նա ամուսնացած է եղել Սիրիայի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ և Սիրիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ասեֆ Շավկաթի հետ, ով սպանվել էր 2012 թվականի հուլիսի 18-ին Դամասկոսում սիրիական ընդդիմության կոալիցիայի ապստամբ խմբերի կողմից կազմակերպված պայթյունի ժամանակ[2]։

Սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով 2012 թվականի մարտին նա ներառվել է սիրիական կառավարության այն գործիչների ցուցակում, որոնք ենթարկվել են Եվրամիության տնտեսական պատժամիջոցների և ճանապարհորդության արգելքների[3]։ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին հաղորդվել է, որ Բուշրա ալ-Ասադն իր հինգ երեխաների հետ հեռացել է Սիրիայից՝ Արաբական Միացյալ Էմիրություններում ապաստան գտնելով[4]։ 2013 թվականի հունվարին Դուբայում Բուշրա ալ-Ասադին միացավ իր մայրը՝ Անիսա Մախլուֆը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդվում է, որ Բուշրան շատ ջերմ հարաբերություններ ուներ իր հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի հետ, և նրա կյանքի վերջին տարիներին զգալի դեր է խաղացել ղեկավարությունում, հատկապես այն ժամանակ, երբ 1990-ականներին Հաֆեզի առողջական վիճակը վատթարացավ։ Վարչական գործերը և նույնիսկ շատ կարևոր որոշումների կայացումը փոխանցվում էին Բուշրային, ով իր աշխատասենյակը տեղադրել էր նախագահական պալատում՝ հոր գրասենյակի կողքին։ 1970-ականների վերջերին նա ուղեկցում էր հորը արտասահմանյան այցելությունների ընթացքում և շատ ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում իր հոր համար որոշումների կայացման գործընթացներում՝ հատկապես տնտեսական և արտաքին գործերի հարցերում։ Սա հանգեցրել է այնպիսի ենթադրությունների, որ նրան դիտարկում էին առաջնորդության դերի և անգամ հնարավոր իրավահաջորդության համար։ Այնուամենայնիվ, 1980-ականներին դերը ստանձնեց նրա կրտսեր եղբայրը՝ Բասելը, իսկ 1994-ից հետո իր երկրորդ եղբայրը՝ Բաշշարը։ Երկու դեպքում էլ Բուշրան պայքարել է իրավահաջորդության համար, հատկապես Բաշշարի նախագահ ընտրվելուց հետո, քանի որ նա համոզված էր, որ Բաշշարը անընդունակ է նախագահի դերի համար։ Տարածված ենթադրություններ կան, որ եթե Բուշրան լիներ Հաֆեզի որդին, այլ ոչ դուստրը, ապա հենց նա կստանձներ նախագահական պաշտոնը[6]։

Բուշրան սովորել է Դամասկոսի համալսարանում Բութհայնա Շաաբանի հետ միասին, ով հետագայում դարձավ Սիրիայի կառավարության անդամ[7][8]։ Չնայած իր ընտանիքի հակառակությանը, Բուշրան ամուսնացավ Շավկաթի հետ 1995 թվականին[9]։

1994 թվականին իր եղբոր՝ Բասել ալ-Ասադի մահից հետո, Բուշրան ձեռք բերեց մեծ ազդեցություն Սիրիայում: Նշվում է նաև, որ Բուշրան աշխատել է իր հանգուցյալ ամուսնու օգտին՝ ճանաչում ձեռք բերելով: Շակքաթը բազմիցս անգամ ստանձնել է կարևոր անվտանգության դերեր հետախուզության ոլորտում[7][10]։

Հաղորդվում է, որ Բուշրան չի հավանել Ասմա ալ-Ասադի հրապարակային դեր ստանձնելը[7]։

Բուշրան տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ 2012 թվականի սեպտեմբերին՝[9] իր ամուսնու մահից հետո։ Թեև ապստամբները պատասխանատվություն ստանձնեցին, կային կասկածներ, որ նրա եղբոր ռեժիմը դեր է ունեցել Շակքաթի սպանության գործում[11]։ Բուշրան իր հինգ երեխաների հետ միասին ապրում է Դուբայում[12]։

2019 թվականին հաղորդվել է, որ Բուշրայի դուստր Անիսան Լոնդոնի Արվեստների Համալսարանում ուսումնասիրում է տարածական դիզայն՝ չնայած նրան, որ նրա ընտանիքը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ։ Ավելի ուշ Ազգային Հանցագործությունների Գործակալությունը առգրավեց Բուշրայի բանկային հաշվին մնացած 25,000 ֆունտ ստեռլինգը[13][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Council Implementing Decision». Official Journal. 2012 թ․ մարտի 24. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  2. ↑ «Bashar al-Assad's widowed sister has left Syria for UAE: source». Reuters. 2017 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  3. ↑ «Council Implementing Decision 2012/172/CFSP of 23 March 2012 implementing Decision 2011/782/CFSP concerning restrictive measures against Syria».
  4. ↑ «Bashar al-Assad's widowed sister has left Syria for UAE: source». chicagotribune.com. 2012 թ․ սեպտեմբերի 27.
  5. ↑ «Assad's mother leaves Syria». The Sydney Morning Herald. 2013 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  6. ↑ Carsten, Paul (2012 թ․ մարտի 23). «Asma al-Assad and those who have been sanctioned». The Telegraph. London. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  7. 1 2 3 «mideastmonitor.org». www.mideastmonitor.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «mideastmonitor» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  8. ↑ «Interview With Syrian Cabinet Minister Buthaina Shaaban; Interview With Arlen Specter.–International Wire (February, 2005)».
  9. 1 2 «Assad's sister fled to UAE – Sources». Asharq Alawsat. 2012 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ash20sep» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  10. ↑ «World Council for the Cedars Revolution - Syria: Trouble in Damascus». www.cedarsrevolution.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
  11. ↑ Pelham, Nicolas (2021-03-10). «Banker, princess, warlord: the many lives of Asma Assad». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2021-04-11-ին.
  12. ↑ «UAE backs 'non-sectarian' change in Syria». Middle East Online. 2012 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  13. ↑ «Assad family cash frozen after dictator's niece found living in London». Evening Standard. 2019 թ․ ապրիլի 18.
  14. ↑ «The UK Impounds $30,000 of Assad's Niece». albawaba.com. 2019 թ․ մայիսի 23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշրա ալ-Ասադ» հոդվածին։