Բուշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուշելի էտալոնը Քուինսլենդում

Բուշել (անգլ.՝ bushel), սորուն նյութերի չափման՝ ծավալի միավոր Անգլիայում (36, 37լ) և ԱՄՆ-ում (35,24լ)։ Օգտագործվում է սորուն, հիմնականում գյուղատնտեսական ապրանքի ծավալի չափման համար, բայց ոչ հեղուկների։ Համառոտ գրվում է bsh կամ bu։

Բրիտանական կայսերական չափման համակարգում 1 բուշելը = 4 պեկի = 8 գալոնի = 32 չոր կվարտի = 64 չոր պինտի = 1,032 ամերիկյան բուշելի = 2219,36 խորանարդ դյույմի = 36,36872 լ (դմ³) = 3 դույլի։

Ամերիկյան չափման համակարգում 1 բուշելը = 0,9689 անգլիական բուշելի = 35,2393 լիտրի։ Ըստ այլ տվյալների 1 բուշելը = 35,23907017 լ = 9,309177489 ամերիկյան գալոնի[1]։

Բուշել է կոչվում նաև խնձորների պահման և տեղափոխման համար նախատեսված արկղը։ Միջազգային առևտրում բուշել ընդունված է անվանել 38,691 կգ տարողությամբ արկղը։

Անվանումը ըստ մեկ վարկածի առաջացել է հին ֆրանսերեն "boissiel" կամ "buissiel" բառից, որը նշանակում է «փոքր արկղ», ըստ մեկ այլ վարկածի բառն առաջացել է հին ֆևանսերեն "boise" բառից, որը նշանակում էր «երկու բաթ»՝ ինչը հին միջնադարյան ծավալի չափի միավորն էր և հավասար էր երկու հոգշեթի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Judson Lewis (1963)։ Weights and Measures Standards of the United States։ Department of Commerce: NBS Special Publication։ էջ 35 
  2. «bushel, n.1», Oxford English Dictionary, 1st ed., Oxford: Oxford University Press, 1888 .

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «բուշել» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։