Բունրակու
Բունրակու` (ճապ.՝ 文楽), հայտնի նաև ինչպես նինգյո ձյորուրի (人形浄瑠璃) («նինգյո»` նշանակում է տիկնիկ և «ձյորուրի»` երգվող պատմվածքի տարատեսակ). ճապոնական ավանդավան տիկնիկային թատրոնի տարատեսակ։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիկնիկային ներկայացման միացումը սամիսենի նվագակցությամբ ժողովրդական երգվող պատումի` ձյորուրիի հետ, տեղի է ունեցել ХVI դարի վերջից ХVII դ. սկզբին։ Թատրոնը սկսեց ծաղկել XVII դ. վերջինց XVIII դարը, հատկապես հայտնի երգիչ Տակեմոտո Գիդաուի Տիկամացու Մոնձաեմոնի հետ համամագործակցության շնորհիվ ։ Տիկամացուի «Սիրահարների ինքնասպանությունը Երկնային ցանցերի կղզում» պիեսան (1703)` հիմնված սիրահարների իրական ինքնասպանության վրա, այնքան մեծ տարածում ուներ, որ երկրով մեկ ինքնասպանությունների ալիք էր բարձրացրել և այն պետականորեն արգելվեց։ Որպես պիեսի հիմք իրական, վերջերս տեղի ունեցած դեպքը վերցնելը հեղափոխական էր և իրոք ցնցել էր հանդիսատեսին։ Ամենահայտնի բունրակու պիեսը «Սամուրայական հավատարմության գանձարանը» (Կանադեոն Տյուսինգուրա), հերոսական արարքների, հավատարմության, վրեժի պատմություն է, որը հիմքն է դարձել նաև այսօր հայտնի կաբուկի պիեսի համար և շատ ֆիլմեր են հանվել նմանատիպ դեպքերի մասին։
Բունրակու անվանումը ծագել է ներկայացումների կազմակերպիչ Ուեմուրա Բունրակուենի անվանումից (1737—1810): 1872 թ. Օսակայում բացվել է Ճապոնիայի ամենամեծ թատրոնը ` անվանված նրա անունով, իսկ ցուցատախտակին գրված է. «Պետության կողմից թույլատրված բունրակու թատրոն»։
1956 թ. կառուցվել է բունրակու թատրոնի նոր կառույց, որում համադրվում էին ավանդական ճապոնական թատրոնի դասական տարրերը ամենաժամանակակից թատրոնային սարքավորումների հետ։ Այդ թատրոնը գործում է մինչ օրս։ Այժմ այն անվանվում է «Ասահիդզա», իսկ «Բունրակուն» պահպանվել է որպես այնտեղ ելույթ ունեցող խմբի անվանում։
Թատերախումբը ոչ միակի անգամ մասնատվել է, վերամիավորվել, կանգնել սնանկացման առջև։
1962 թ, սկսեցին բունրակու թատրոնի ելույթները երկրից դուրս։
1963 թ, ձևավորվեց «Բունրակու կյոկայ» ասոցացիան` պետական և մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ, որը վարում էր թատրոնի գործերը։
1964 թ, թատրոնը ճանաչվեց որպես կարևոր մշակութային արժեք` գտնվող պետության հովանու տակ։
2003 թ, ՅՈւՆԵՍԿՕ-ն բունրակուն դասել է գլուխգործոցների պայմանական ցուցակի մեջ, որը պահպանման է եննթակա ըստ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի։ Այսպիսով, արվեստի այս տեսակը ճանաչվել է բավականին նշանակալի նաև Ճապոնիայի սահմաններից դուրս։
Բունրակուի տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բունրակուի տիկնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բունրակու ներկայացումների տիկները պատրաստվում են մարդու 1/2 — 2/3 հասակի չափով։ Ոտքեր ունեն միայն տղա-տիկնիկները, բայց հազվադեպ։ Սովորաբար ոտքերի շարժման էֆեկտը ստեղծվում է հագուստի բազմաթիվ ծալքերի և շերտերի շարժման շնորհիվ, որոնք հագցրած են շրջանակին։ Սովորաբար տիկնիկը հավաքվում է ներկայացումից առաջ։ Կախված նրա դերից` ցանկացած շրջանակի վրա ամրացնում են համապատասխան գլուխը, ձեռքերը և ոտքերը։ Տիկնիկները կարողանում են թարթել, շարժել բիբերը և շրթունքները, ունքերը, լեզու հանել։ Ձեռքերը նույնպես շատ շարժուն են։ Տիկնիկը կարող է շարժել ցանկացած մատը։ Եթե կերպարը պետք է անի ինչ-որ բարդ գործողություն, օրինակ` թրի բարձրացումը և նետումը, արտիստը գտնում է պարզ լուծում, նա մտցնում է սեփական ձեռքը տիկնիկի թևքի հատվածը։
Գլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ դերեի համար պահանջվում են բարդ կառուցված գլուխներ։ Ճապոնական լեգենդներում կան դարձվորներ, երևացող գեղեցիկ կանանց տեսքով։ Կտրուկ շարժմամբ, արտիստը շրջում է տիկնիկի գլուխը, և սպիտակ դեմքի փոխարեն հանդիսատեսը հանկարծակի տեսնում է աղվեսի դեմք, որը մինչ այդ թաքնված էր ծոծրակին մազերի ետևում։ Իսկ մեկ այլ չքնաղ տիկնոջ մոտ ընկնում է դեմքի ներքևի կեսը` բացելով արյունոտ ատամնավոր բերանը, սանրվածքից վեր են ելնում պոզերը, աչքերի կոպերը ձգվում են և դուրս են ցցվում արյունոտ աչքերը։
Մեկ այլ պիեսում հերոս-սամուրայները կռվում են թրերով։ Կռվի արդյունքումյ նրանցից մեկի դեմքը վիրավորվում է։ Սամուրայ-տիկնիկը կտրուկ շրջում է գլուխը, և այդ ժամանակ արտիստը պոկում է տղամարդկային գծերով տիկնիկի դրած դեմքը։ Հաջորդ պահին հանդիսատեսը տեսնում է բացված դեմքը` արյունոտված և այլանդակված։
Ամեն մի տիկնիկին վարում են երեք օպերատորներ։ Օմոձուկայը կամ գլխավոր կառավարողը, կառավարում է գլուխը և աջ ձեռքը, հիդարի-ձուկայը պատասխանատու է ձախ ձեռքի շարժման համար, իսկ ասի-ձուկայը` ոտքերի։
Գիդայու և սամիսենի նվագող ավագ վարպետը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր խամաճիկավարը տեսանելի է հանդիսատեսին,նա գլխավորն է և վառ հագուստ է հագնում։ Իսկ մնացած խամաճիկավարները անտեսանելի են, նրանք սև հագուստով են։ Մի քանի րոպե հետո ներկայացումի սկսվելուց հետո հանդիսատեսը դադարում է տեսնել օպերատորին, նրանց ուշադրությունը կենտրոնանում է տիկնիկների շարժման վրա։
Ներկայացումը գնում է երգիչ-պատմող գիդայուի ձայնի տակ և ռիթմիկ երեքլարանի սամիսենի ու հարվածային գործիքների նվագակցությամբ։ «Գիդայու» բառը ծագել է պատմիչներից մեկի` Տակեմոտո Գիդայուի անվանումից, որը թարգմանվում է ինչպես «արդարության ասացող»։ Գիդայուն խոսում է ներկայացման բոլոր տիկնիկների փոխարեն` փոփոխելով ձայնը։
Ըստ ավանդույթի, եթե գումարենք գլխավոր խամաճիկավարի, մեկնաբանողի և սամիսենի ավագ վարպետի տարիքները, ապա պետք է ստացվի 200 տարուց ավելի։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кужель Ю. Л. Японский театр Нингё Дзёрури. — М.: Наталис, 2004. — ISBN 5-8062-0167-8
- Театр Нингё Дзёрури в эпоху городской культуры Японии XVII—XVIII вв. : диссертация … доктора искусствоведения : 17.00.09. — Москва, 2004. — 391 с.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кужель Ю. Л. (2013-02-13)։ «Кукла требует игры»։ Японоведение в России։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-17-ին։ Վերցված է 2015-08-17
- Кужель Ю. Л. (2013-02-13)։ «Пространство японского кукольного театра»։ Японоведение в России։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-17-ին։ Վերցված է 2015-08-17
- Video Clips of Bunraku Archived 2009-05-25 at the Wayback Machine.(անգլ.)(ճապոներեն)
|