Jump to content

Բունդեսրատ (Գերմանական կայսրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բունդեսրատ (Գերմանական կայսրություն)
Representation of states in a federal system Խմբագրել Wikidata
Ստեղծում1871 Խմբագրել Wikidata
ՂեկավարBundeskanzler (Norddeutscher Bund), Ռայխսկանցլեր Խմբագրել Wikidata
ԵրկիրԳերմանական կայսրություն, Հյուսիսգերմանական միություն Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՌայխստագ Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ1918 Խմբագրել Wikidata

Բունդեսրատ (գերմ.՝ Bundesrat, բառացիորեն՝ «Միութենական խորհուրդ»), Հյուսիսային Գերմանական Համադաշնության և Գերմանական կայսրության պետական ​​իշխանության դաշնային մարմիններից մեկն էր, որը գործել է 1867-ից 1919 թվականներին և կատարել է օրենսդիր, գործադիր և դատական ​​գործառույթներ[1]։ Ռուսական ավանդույթում տարածված կարծիքի հակառակ՝ Դաշնային խորհուրդը գերմանական խորհրդարանի վերին պալատը չէր, նույնիսկ եթե օրենսդրական գործունեությանը նրա մասնակցությունը կարող էր հանգեցնել նման եզրակացությունների[1]։ Բունդեսրատը միության անդամ պետությունների ներկայացուցչական մարմինն էր դաշնային մակարդակով, սկզբում բաղկացած էր 43 անդամից, իսկ կայսրության կազմավորման հետ՝ 58-ից: 1911 թվականի մայիսի 31-ին Էլզաս-Լոթարինգիայի երեք ներկայացուցիչների, որը կայսերական հողից (գերմ.՝ Reichsland)[2],դարձել էր նոր միութենական պետություն, անդամակցելուց հետո Բունդեսրատի անդամակցությունն աճեց մինչև 61 անդամ: Դաշնային խորհրդի նիստերը փակ էին[3] և Ռայխստագի շենքի կառուցումն ավարտվելուց հետո անցկացվում էին դրա հարավարևելյան թևում։

Բունդեսրատի նախորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսրատի պատմական նախորդներից են[4]

  • Սրբազան Հռոմեական կայսրության Ռայխստագը, որը մշտապես գումարվել է Ռեգենսբուրգում 1663-ից 1806 թվականներին
  • Գերմանական կոնֆեդերացիայի դաշնային դիետը (Բունդեսթագ), որը գումարվել է 1815-ից 1866 թվականներին Ֆրանկֆուրտում և Աուգսբուրգում
  • Գերմանական մաքսային միության ամենամյա գումարվող գլխավոր մաքսային համաժողովը (գերմ.՝ Generalzollconferenz) ինչպես նաև չիրականացված նախագծերը՝
  • Պետությունների պալատը(գերմ.՝ Staatenhaus) Գերմանական Ռայխի 1849 թվականի Սահմանադրությունից
  • Դաշնային խորհուրդ (գերմ.՝ Bundesrat) Ավստրիայի Գերմանական կոնֆեդերացիայի բարեփոխման առաջարկներից (գերմ.՝ Reformakte des Deutschen Bundes) 1863 թվական։

Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի սահմանադրություն և Բունդեսրատի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիայի տնտեսական, քաղաքական և ռազմական վերելքը, որը 1864 թվականին Դանիայի և 1866 թվականին Ավստրիական կայսրության նկատմամբ տարած հաղթանակներից հետո դարձավ Կենտրոնական Եվրոպայի գերիշխող տերություն, լուծեց գերմանական հարցը՝ հօգուտ նրա Փոքրգերմանական լուծման[5]։ 1866 թվականի օգոստոսի 18-ին Պրուսիայի և մյուս հյուսիսգերմանական պետությունների միջև ստորագրված Օգոստոսի պայմանագիրը (գերմ.՝ Augustbündnis)[6], հանգեցրեց ժամանակավոր Օգոստոսյան դաշինքի ձևավորմանը, որը 1867 թվականի հուլիսի 1-ին այս պետական ​​կազմավորման սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո վերափոխվեց Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի[7]։ Նոր դաշնային սահմանադրության հիմնական սկզբունքներում (գերմ.՝ Grundzüge einer neuen Bundesverfassung), որը Պրուսիայի այն ժամանակվա նախարար-նախագահ Բիսմարկը փոխանցել էր Գերմանական կոնֆեդերացիայի կառավարություններին՝ վերանայման համար 1866 թվականի հունիսի 10-ին[5] և որը դարձավ ձևավորվող միության հիմնական օրենքի հիմքը, ապագա Դաշնային խորհուրդը դեռևս չէր հիշատակվում[8]։ Այնուամենայնիվ, «Դաշնային խորհուրդ» հասկացությունն առաջին անգամ հայտնվել է Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի սահմանադրության նախագծում, որը ներկայացվել էր սահմանադրական Ռեյխստագի քննարկմանը[9]։ Բիսմարկն ինքը ցանկանում էր, որ միութենական պետությունների ներկայացուցչական մարմինը հնարավորինս նման լիներ Գերմանական կոնֆեդերացիայի Բունդեսթագին՝ նշելով, որ «որքան շատ մարդ հույսը դնում է հին ձևերի վրա, այնքան ավելի հեշտ կլինի ամբողջ գործն անել»[1]։ Ավելի ուշ, 1871 թվականին կայսրության ձևավորումից հետո, նա պնդում էր Բունդեսրատը «Ռեյխսրատ» (գերմ.՝ Reichsrat, նշանակում է կայսերական խորհուրդ), վերանվանելու դեմ, քանի որ ցանկանում էր ընդգծել այս մարմնի դաշնային բնույթը[10]։

Բունդեսրատը Գերմանական կայսրության սահմանադրության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի սահմանադրության դրույթները, բացառությամբ աննշան մանրամասների, ամբողջությամբ ներառվեցին Գերմանական կայսրության սահմանադրության մեջ, որը առանձին բաժին հատկացրեց Բունդեսրատին և բազմաթիվ հղումներ կատարեց տեքստի մնացած մասում, այդ թվում՝

  • 5-րդ հոդվածը հայտարարում էր, որ կայսրությունում օրենսդրությունն իրականացնում են Բունդեսրատը և Ռայխստագը: Օրենք ընդունելու համար անհրաժեշտ էր երկու մարմիններում էլ ձայների պարզ մեծամասնությունը:
  • 6-րդ հոդվածը սահմանում էր կայսրության անդամ պետությունների ներկայացուցչությունը Դաշնային խորհրդում:
  • 11-րդ հոդվածը պահանջում էր, որ կայսրը պատերազմ հայտարարելիս ստանար Բունդեսրատի համաձայնությունը (բացառությամբ կայսրության վրա հարձակումը հետ մղելու դեպքերի):
  • 11-րդ հոդվածը պահանջում էր, որ կայսրը պատերազմ հայտարարելիս ստանար Բունդեսրատի համաձայնությունը (բացառությամբ կայսրության վրա հարձակումը հետ մղելու դեպքերի):
  • 19-րդ հոդվածը Բունդեսրատին լիազորություն էր տալիս որոշումներ կայացնելու՝ անդամ պետություններին պարտադրելու կատարել Կայսերական սահմանադրությամբ ստանձնած իրենց պարտավորությունները:
  • 72-րդ հոդվածը կանցլերին պարտավորեցնում էր Դաշնային խորհրդին ներկայացնել կայսերական բյուջեի ծախսերի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:
  • Հոդված 76-ը Բունդեսրատին լիազորություն էր տալիս լուծել կայսրության մեջ գտնվող պետությունների միջև առկա հակամարտությունները։

Քվեարկության ժամանակ առանձին նահանգները կարող էին իրենց հատկացված բոլոր ձայները տալ միայն մեկ ձայնով՝ կամ «կողմ», կամ «դեմ» (հոդված 6): Բոլոր որոշումները կայացվում էին պարզ մեծամասնությամբ. հավասարության դեպքում գերակշռում էր կանցլերը՝ որպես Խորհրդի նախագահ (հոդված 7):

Բունդեսրատի նահանգների ներկայացուցիչները ստանում էին դիվանագիտական ​​պաշտպանություն և Ռեյխստագում խոսելու իրավունք, բայց նրանց թույլատրված չէր միաժամանակ անդամակցել այս երկու մարմիններին (հոդվածներ 9 և 10): Բունդեսրատին կամ դրա անդամներին վիրավորելը պատժվում էր օրենքով (հոդված 74): Գերմանական կայսրության սահմանադրության ցանկացած փոփոխություն, երբ քննարկվում էր Դաշնային խորհրդում, կարող էր արգելափակվել 14 «դեմ» ձայներով (հոդված 78):

Բունդեսրատը ստեղծեց հետևյալ մշտական ​​հանձնաժողովները (հոդված 8), որոնցից յուրաքանչյուրում ոչ մի պետություն չէր կարող ունենալ մեկից ավելի ձայն.

  • (Քաղաքական և իրավական հարցեր)
    •  Արտաքին գործերի կոմիտե (Ausschuß für die auswärtigen Angelegenheiten)
    •  Արդարադատության կոմիտե (Ausschuss für Justizwesen);
    •  Բանակի և ամրոցների հարցերի կոմիտե (Ausschuss für das Landheer und die Festungen);
    •  Ծովային գործերի կոմիտե (Ausschuss für das Seewesen);
  • (Տնտեսական հարցեր)
    •  Երկաթուղիների, փոստերի և հեռագրերի կոմիտե (Ausschuss für Eisenbahnen, Post und Telegraphen);
    •  Առևտրի կոմիտե (Ausschuss für Handel und Verkehr);
    •  Մաքսային և հարկերի կոմիտե (Ausschuss für Zoll- und Steuerwesen);
  • (Ընթացակարգային հարցեր)
    •  Աուդիտի կոմիտե (Ausschuss für Rechnungswesen).

Բունդեսրատը դաշնային կառավարման համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսրատը նախատեսված չէր որպես մշտական ​​մարմին և պետք է գումարվեր անհրաժեշտության դեպքում (սահմանադրության տեքստի համաձայն՝ «տարեկան»): Չնայած Հիմնական օրենքի 12-րդ հոդվածը կայսրին իրավունք էր տալիս գումարել, բացել, ընդհատել և փակել Դաշնային խորհուրդը, նա չէր կարող այդ իրավունքն իրականացնել միայն իր սեփական հայեցողությամբ[11], և 14-րդ հոդվածի համաձայն՝ Բունդեսրատի ձայների մեկ երրորդի պահանջով դրա գումարումը դառնում էր անհրաժեշտ: 24-րդ հոդվածը Բունդեսրատին իրավունք էր տալիս լուծարել Ռայխստագը (կայզերի համաձայնությամբ): Սակայն իրականում նման քայլի նախաձեռնողը միշտ կայսրն էր, որը իր առաջարկը ներկայացնում էր Խորհրդին կանցլերի միջոցով, ապա միայն պաշտոնապես հաստատում Դաշնային խորհրդի կողմից ընդունված որոշումը (13 ընտրված Ռայխստագներից չորսը լուծարվել էին այս սխեմայով)[11]։

Բոլոր օրինագծերը Ռայխստագին (որն ուներ նաև օրենսդրական նախաձեռնություն) ներկայացվում էին Բունդեսրատի կողմից՝ կայսեր անունից դրանց քննարկումից հետո (հոդված 16): Գործնականում սա նշանակում էր Դաշնային խորհրդի և կայսերական բյուրոների (գերմ.՝ Reichsamt, ապագա նախարարությունների նախատիպեր), միջև սերտ համագործակցություն, որոնց ղեկավարներին նշանակում էր հենց կայսրը[11]։ Ռեյխստագում ընդունված օրենքները պահանջում էին Բունդեսրատի հաստատումը (հետևաբար, այն ուներ վետոյի իրավունք)[12]։ Ավելին, Դաշնային խորհուրդը հրապարակում էր վարչական կանոնակարգեր և հրահանգներ օրենսդրական ակտերի իրականացման համար, եթե նման ընթացակարգերը նշված չէին օրենքների տեքստում (հոդված 7)։

7-րդ հոդվածի դրույթները թույլ էին տալիս Բունդեսրատը միաժամանակ սահմանել որպես[13]

  1. օրենսդիր մարմին (գերմ.՝ Gesetzgebungsorgan)
  2. կարգավորող մարմին (գերմ.՝ Verordnungsorgan)
  3. բարձրագույն կայսերական դատարան (գերմ.՝ oberstes Reichsgericht).

Քանի որ Բունդեսրատը, ըստ սահմանադրության, ուներ և՛ օրենսդիր (գերմ.՝ legislative), և՛ գործադիր (գերմ.՝ exekutive) և՛ դատական ​ (գերմ.՝ judikative) գործառույթներ[14], իշխանությունների բաժանման դասական համակարգում դրա տեղը որոշելը բավականին դժվար է[11]։ Բունդեսրատը դասակարգել ոչ թե որպես Գերմանական կայսրության մեջ միավորված պետությունների համատեղ մարմին, այլ որպես դաշնային մարմին, որը ձևավորում էր ընդհանուր կայսերական կամքը[11]։

Դաշնային խորհուրդը մարմնավորում էր ֆեդերալիզմի սկզբունքը Գերմանիայում և ընկալվում էր որպես Ռեյխստագի հակակշիռ և խոչընդոտ միության հետագա խորհրդարանականացմանը[11], նույնիսկ մի տեսակ հակախորհրդարանականություն[12]։ Քանի որ Բունդեսրատը արտացոլում էր Գերմանական կայսրության դաշնային բնույթը, այն անվանում էին սահմանադրության հեղինակների լավագույն ստեղծագործությունը[15]։ աշնային խորհուրդը ինքնիշխան կայսերական իշխանության կրողն էր և ուղղակիորեն չէր ենթարկվում կայսրին՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, քանի որ, չնայած այն համատեղում էր գործադիր գործառույթները, այն կայսերական նախարարություն չէր[11]։ Կայսրության Հիմնական օրենքի ոգով, գերագույն իշխանությունը պատկանում էր ոչ թե գերմանական կայզերին, այլ Միության անդամ պետությունների կոլեկտիվ մարմնին, որը ներկայացված էր Բունդեսրատին[16]։

Ընդհանուր առմամբ, Դաշնային և Կայսերական սահմանադրությունները Բունդեսրատը դասում էին Ռայխստագից վեր[11], չնայած, հաշվի առնելով Դաշնային խորհրդի աշխատանքի ոչ հրապարակային և բյուրոկրատական ​​բնույթը, հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Ռայխստագի գործունեության վրա[1][12]։ Բիսմարկը նշեց, որ նա դիտավորյալ հրաժարվել է երկպալատ խորհրդարանի գաղափարից՝ դաշնային օրենսդրության ստեղծումը չբարդացնելու համար[17]։ Սահմանադրության լույսի ներքո Բունդեսրատը խորհրդարանի վերին պալատ չէր, պարզապես այն պատճառով, որ նրա անդամները ազատ մանդատ չունեին (այսինքն՝ նրանք պետք է քվեարկեին ոչ թե իրենց սեփական հայեցողությամբ, այլ իրենց ուղարկող կառավարությունների դիրքորոշման համաձայն), և նրանց անդամակցությունը դրանում անձնական չէր, այլ միայն իրենց ուղարկող երկրների կողմից ժամանակավոր նշանակում[11]։ Այսպիսով, Բունդեսրատի անդամները, ըստ էության, ոչ թե միութենական պետությունների լիազոր ներկայացուցիչներն էին, այլ հենց պետությունները, ինչը հնարավորություն տվեց Միութենական խորհուրդը անվանել պետությունների պալատ[11]։

Չնայած Բունդեսրատը սահմանադրորեն ընկալվում էր որպես բարձրագույն դաշնային մարմին, իրականում՝ ոչ միայն կանցլերի ուժեղ դիրքի պատճառով, դրա դերը մոտավորապես երկրորդական էր[14]։ Ռայխկանցլերի ստորագրության սկզբունքը, ինչպես նաև նրա՝ որպես կայսրության բարձրագույն գործադիր պաշտոնյայի դիրքը, դատապարտում էին Բունդեսրատին բավականին պատրանքային գոյության[11]։ Սա էլ ավելի էր ընդգծվում այն ​​​​փաստով, որ Բիսմարկը, որը որպես կանցլեր, Դաշնային խորհրդի նախագահն էր, գործնականում չէր մասնակցում դրա նիստերին (ինչպես առանձին նահանգների նախարարները, որոնք Բունդեսրատում ներկայացված էին գրեթե բացառապես բարձրաստիճան պաշտոնյաներով)[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Власов, Николай. «Великий Бисмарк. «Железом и кровью»» (գերմաներեն). Litres. Արխիվացված օրիգինալից 2019-01-06-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  2. «Gesetz über die Verfassung Elsaß-Lothringens» (գերմաներեն). www.verfassungen.de. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  3. Johannes Leicht. «Die Verfassung des Deutschen Reiches» (գերմաներեն). Stiftung Deutsches Historisches Museum. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  4. Ines Härtel. «Handbuch Föderalismus - Föderalismus als demokratische Rechtsordnung und Rechtskultur in Deutschland, Europa und der Welt: Band I: Grundlagen des Föderalismus und der deutsche Bundesstaat — С. 652—654» (գերմաներեն). Springer-Verlag. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  5. 1 2 Bardo Fassbender. «Der offene Bundesstaat: Studien zur auswärtigen Gewalt und zur Völkerrechtssubjektivität bundesstaatlicher Teilstaaten in Europa — С. 93—96» (գերմաներեն). Mohr Siebeck. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  6. «Bündnisvertrag Preußens mit den Norddeutschen Staaten» (գերմաներեն). www.verfassungen.de. Արխիվացված օրիգինալից 2019-01-02-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  7. «Norddeutscher Bund 1866-1870» (գերմաներեն). www.deutsche-schutzgebiete.de. Արխիվացված օրիգինալից 2018-08-31-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  8. «Grundzüge einer neuen Bundesverfassung» (գերմաներեն). www.verfassungen.de. Արխիվացված օրիգինալից 2019-01-06-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  9. «Der Entwurf der Verfassung des Norddeutschen Bundes beleuchtet vom nationalen und liberalen Standpunkte» (գերմաներեն). Staats- und Universitätsbibliothek Dresden. Արխիվացված օրիգինալից 2019-01-02-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  10. «Handbuch der baden-württembergischen Geschichte, Band 1,Teil 1 — С. 357» (գերմաներեն). Klett-Cotta. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  11. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Tim Ostermann. «Die verfassungsrechtliche Stellung des Deutschen Kaisers nach der Reichsverfassung von 1871» (գերմաներեն). Peter Lang. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  12. 1 2 3 Thomas Nipperdey. «Der Föderalismus in der deutschen Geschichte — С. 520—524» (գերմաներեն). BMGN - Low Countries Historical Review, 94(3). Արխիվացված է օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  13. Adolf Arndt. «Verfassung des Deutschen Reichs: Mit Einleitung und Kommentar» (գերմաներեն). Walter de Gruyter GmbH & Co KG. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  14. 1 2 Andrea Edenharter. «Grundrechtsschutz in föderalen Mehrebenensystemen: Inspiration des EU-Grundrechtsschutzes durch die Grundrechtsentwicklung in Deutschland und der Schweiz sowie durch die EMRK» (գերմաներեն). Mohr Siebeck. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  15. Max von Seydel. «Commentar zur Verfassungs-Urkunde für das Deutsche Reich — С. 99» (գերմաներեն). Stuber. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  16. Julia Liedloff. «Föderalismus in historisch vergleichender Perspektive: Band 4: Föderale Mitwirkung an den Unfallversicherungsgesetzen im Kaiserreich (1884-1911) — С. 59» (գերմաներեն). Nomos Verlag. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.
  17. Max von Seydel. «Commentar zur Verfassungs-Urkunde für das Deutsche Reich — С. 100» (գերմաներեն). Stuber. Արխիվացված օրիգինալից 2019-01-14-ին. Վերցված է 2019-01-13-ին.