Jump to content

Բունա Սառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բունա Սառ
ֆր․՝ Bouna Sarr
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բունա Ջունիոր Սառ
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1992(1992-01-31)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Լիոն, Ֆրանսիա
Հասակ 177 սմ
Քաշ 65 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 20
Պատանեկան կարիերա
2009-2011 Ֆրանսիա Մեց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2014 Ֆրանսիա Մեց II 27 (8)
2011-2015 Ֆրանսիա Մեց 96 (7)
2015-2020 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 136 (4)
2020-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն 11 (0)
Ազգային հավաքական
2021- Սենեգալ Սենեգալ 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 18, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 13, 2021

Բունա Ջունիոր Սառ (ֆր․՝ Bouna Sarr, հունվարի 31, 1992(1992-01-31)[1][2], Լիոն, Ֆրանսիա), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, ով կարողանում է նաև հանդես գալ վինգերի դերում։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիա Մյունխեն»-ի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիկ Մարսել»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մեց քաղաքի համանուն թիմի կազմում, որտեղ հանդես է եկել 2011-2015 թվականների ընթացքում։ Այնուհետև՝ 2015 թվականի հուլիսի 7-ին նա տեղափոխվել է «Օլիմպիկ Մարսել»[3]։

Բունա Սառը ֆրանսիական թիմի կազմում 2018 թվականի մայիսի 3-ին մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը, որը տեղի է ունեցել «Զալցբուրգի» դեմ[4]։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով՝ «Զալցբուրգի» հաղթանակով, սակայն երկու խաղերի արդյունքում, հաղթելով ընդհանուր 3-2 հաշվով՝ «Մարսելը» դուրս եկավ եզրափակիչ։ Իսկ եզրափակչում արդեն ֆրանսիական ակումբը մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ[5]։

«Բավարիա Մյունխեն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 5-ին Բունա Սառը տեղափոխվել է գերմանական «Բավարիա Մյունխեն» և թիմի հետ կնքել չորս տարվա պայմանագիր[6]։ Իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է հոկտեմբերի 15-ին Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի շրջանակներում կայացած «Դյուրեն ՖԱ»-ի դեմ խաղում։ Սառը այդ խաղում երկու գոլային փոխանցում է կատարել Էրիկ Շուպո-Մոտինգին, իսկ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով[7]։ 2021 թվականի օգոստոսի 25-ին Բունա Սառը իր առաջին գոլն է խփել մյունխենյան թիմի կազմում Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բրեմերի» դեմ խաղում։ Այդ հանդիպումը ավարտվել է 12-0 հաշվով[8][9]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը ծնվել է Գերմանիայում։ Հայրը սենեգալցի է, մայրը՝ գվինեացի[10]։ 2014 թվականի դեկտեմբերին ֆուտոբլիստը հրավիրվել է Գվինեայի ազգային հավաքական, սակայն նա հանդես չի եկել այդ հավաքականի կազմում։ 2021 թվականի սեպտեմբերին նա հրավիրվել է Սենեգալի ազգային հավաքական՝ մասնակցելու ԱԱ 2022-ի որակավորման փուլի Նամիբիայի, Տոգոյի և Կոնգոյի հավաքականների դեմ խաղերին[11][12]։ Իր առաջին հանդիպումը Բունան անցկացրել է հոկտեմբերի 9-ին՝ մասնակցելով Նամիբիայի հավաքականի դեմ խաղին[13]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մեց 2011–12 Լիգա 2 9 1 1 0 0 0 10 1
2012–13 Չեմպիոնատ 29 3 1 0 3 0 33 3
2013–14 Լիգա 2 28 1 1 0 1 0 30 1
2014–15 Լիգա 1 30 2 2 1 1 0 33 3
Արդյունք 96 7 5 1 0 0 5 0 106 8
Օլիմպիկ Մարսել 2015–16 Լիգա 1 25 2 3 0 3 0 2 1 33 3
2016–17 Լիգա 1 26 0 1 0 0 0 2 1 29 1
2017–18 Լիգա 1 29 0 3 0 15 1 1 0 48 1
2018–19 Լիգա 1 29 1 1 0 6 0 1 0 37 1
2019–20 Լիգա 1 27 1 4 1 0 0 1 0 32 2
2020–21 Լիգա 1 2 0 0 0 0 0 0 0 2 0
Արդյունք 136 4 12 1 24 1 7 2 179 8
Բավարիա Մյունխեն 2020–21 Բունդեսլիգա 8 0 2 0 5 0 0 0 15 0
2021–22 Բունդեսլիգա 3 0 1 1 1 0 1 0 6 1
Արդյունք 11 0 3 1 6 0 1 0 21 1
Կարիերայի արդյունք 243 11 20 3 30 1 13 2 306 17

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիկ Մարսել»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փոխչեմպիոն - 2017-18

«Բավարիա Մյունխեն»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բունդեսլիգայի չեմպիոն - 2020-21
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2021
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող - 2020

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Bouna Sarr est Olympien». OM.net (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  4. «FC Red Bull Salzburg 2–1 Marseille». BBC Sport. 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
  5. «Lyon to host 2018 UEFA Europa League Final». UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Bouna Sarr signs for FC Bayern». FC Bayern Munich. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «1. FC Düren 0:3 Bayern München». DFB (գերմաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 15.
  8. «Bayern Munich win 12-0 in German Cup rout». Yahoo Sport. 2021 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Bremer SV 0-12 Bayern Munich». BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  10. «Le Sénégal a approché Bouna Sarr» (ֆրանսերեն). L'Équipe. 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  11. «2022 WC Qualifiers-Senegal: Aliou Cissé calls up Bouna Sarr and Bamba Dieng». sportnewsafrica.com. 2021 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. «Bouna Sarr finally joins Senegal!». new.in-24.com. 2021 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. «FIFA». FIFA. 2021 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բունա Սառ» հոդվածին։