Բույսերի ժանգ
Արտաքին տեսք
Բույսերի ժանգ, հիվանդություն, որի հարուցիչները ժանգասնկերն են։ Բնորոշվում է ախտահարված օրգանների վրա բարձիկների առաջացմամբ, որոնց պատռվելուց «ժանգային» փոշի (սնկի սպորներ) է երևում: Ժանգի բույսի հարուցիչները զարգանում են բույսի վերգետնյա մասերի վրա, սնվում են միայն կենդանի բջիջների պարունակությամբ, տարածվում սպորներով։ Խանգարում են հիվանդ բույսերի նյութափոխանակությունը, ջրային հաշվեկշիռը, նվազեցնում լուսասինթեզի էներգիան։ Խիստ նվազում է մշակաբույսերի բերքատվությունը, վատանում են պտուղնեի և սերմերի որակն ու ցորենի հացաթխման հատկությունները։ Ախտահարվում են հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերը, ծառերն ու թփերը, վայրի խոտաբույսերը։ Առավել վնասակար է հացահատիկային մշակաբույսերի ցողունային (գծային) բույսերի ժանգը:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |