Բումերանգ (ֆիլմ, 1992)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բումերանգ (այլ կիրառումներ)
Բումերանգ անգլ.՝ Boomerang | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 1992, հուլիսի 1, 1992[1][2] և հոկտեմբերի 1, 1992[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռեջինալդ Հադլին[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Բրայան Գրեյզեր և Ուորինգթոն |
Սցենարի հեղինակ | Դևիդ Շեֆիլդ |
Դերակատարներ | Հոլի Բերի[4][5][6][…], Ռոբին Գիվենս[4][5][6][…], Դևիդ Ալան Գրիր[5][6][7], Մարտին Լոուրենս[6][7], Գրեյ Ջոնս[6][7], Ջեֆրի Հոլդեր[6][7], Էրթա Քիթ[6][7], Էդի Մերֆի, Քրիս Ռոք[6][7], Թիշա Քեմփբել[6][7], Լելա Ռոշոն[6][7], Ջոն Ուիզերսպուն[6][7] և Լեոնարդ Ջեքսոն |
Օպերատոր | Գաբրիել Բերիսթեյն |
Երաժշտություն | Մարկուս Միլլեր |
Մոնտաժ | Ջոն Քարթեր |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Imagine Entertainment |
Տևողություն | 118 րոպե |
Բումերանգ՝ կինոֆիլմ, ռեժիսոր՝ Ռեջինալդ Խադլինի, որը թողարկվել է 1992 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկուս Գրեմ, անդիմադրելի սևամորթ դոնժուան։ Նա սկսում է աշխատել Chantress ընկերությունում, մարկետինգի բաժնում և ընտրում է իր հաջորդ զոհերին՝ կին գործընկերների շարքում։ Նրանցից մեկը՝ իր տնօրենը, մարկետինգ բաժնի ղեկավարը՝ Ժակլին Բրոյներն էր։ Մարկուսը պետք է գործի դներ իր բոլոր հնարքները և հմայքը, սակայն ի վերջո նա հասնում է իր նպատակին։ Մարկուսը և Ժակլինը անցկացնում են գիշեր, բայց նրանց հետագա հանդիպումներին ինչ-որ բան խանգարում է։ Մարկուսը չէր ուզում ցույց տալ, որ սիրահարվել է այդ աղջկա վրա, բայց նրան նյարդայնացնում էր այն, որ Ժալինը սառել էր իր հանդեպ և ավելի շատ զբաղված էր աշխատանքով, քան իրենով։ Մարկուսը հերթական անգամ ձախողում է հանձնարարությունը գովազդային ընկերության և նրան գրեթե ուզում էին աշխատանքից հեռացնել։ Նրան օգնում է իր նոր ընկերուհին՝ Անժելա Լյուիսը, ով աշխատում էր նկարչուհի դիզայնի բաժնում, նոր տեսողական լուծում է գտնում։
Սկզբում նրանք շփվում են որպես ընկերներ, բացի այդ, Անժելայի մասին հոգ էր տանում Մարկուսի ընկերը՝ Ջեռարդը։ Սակայն, Մարկուսին աստիճանաբար գրավում է Անժելան։ Մարկուսը անգամ հոգ չէր տանում նրա մասին, ամեն ինչ տեղի ունեցավ ինքնաբերաբար։ Ջեռարդը իմացավ, որ իր ընկերուհուն տանում են իր ձեռքից և վիճաբանություն ունեցավ Մարկուսի հետ։ Մարկուսի նոր գաղափարները ապշեցրեցին ընկերության թոփ մենեջերներին։ Ժակլինը կրկին հիացած էր Մարկուսով և կրկին մոտիկություն էր ուզում։ Անժելան, իմանալով, որ Մարկուսը դավաճանել է իրեն իր ղեկավարի հետ՝ անմիջապես խզում է հարաբերությունները և հեռանում է Chantress-ից։ Մարկուսը հասկանում է, որ առաջին անգամ իր կյանքում նա սիրահարվել է և չի գտնում իր տեղը։ Անցնում է չորս ամիս։ Մարկուսը նույնպես դուրս է գալիս աշխատանքից և ընդունվում է աշխատանքի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցիչ։ Վերջիվերջո նա չի դիմանում, փնտրում է Անժելայի աշխատանքի վայրը և ցանկանում է հաշտվել նրա հետ։ Անժելան ներում է Մարկուսին և նրանք կրկին միասին են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդդի Մերֆի - Մարկուս Գրեմ
- Ռոբին Գիվենս - Ժակլին Բրոյներ
- Հոլի Բերի - Անժելա Լյուիս
- Դեվիդ Ալան Գրիր - Ջեռարդ Ջեկսոն
- Մարտին Լոուրենս - Տայլեր Խոկինս
- Գրեիս Ջոնս - Հելեն Ստրեինջ
- Ջեֆֆրի Հոլդեր - Նելսոն
- Էրտա Քիթ - լեդի Էլոիզա
- Քրիս Ռոք - Բոնի Թի
- Թիշա Քեմփբել - Իվոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0103859/
- ↑ http://www.metacritic.com/movie/boomerang
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/bumerang-1992
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.adorocinema.com/filmes/filme-31096/
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 https://filmow.com/o-principe-das-mulheres-t3199/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0103859/fullcredits
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- Imagine Entertainment ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում