Բուկ (ԶՀՀ)
Բուկ | |
---|---|
Բուկ Զենիթահրթիռային Համալիր | |
Տեսակ | ԶՀՀ |
Արտադրող | ![]() ![]() |
Արտադրման տարիներ | 1980-ից մինչ օրս |
Հիմնական օգտագործողներ | ![]() |
Մեքենայի Քաշ | 34 տ |
Մեքենայի Երկարություն | 9.3 մ |
Մեքենայի Բարձրություն | 3.25 մ |
Մեքենայի Լայնություն | 3.8 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 710 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 500 կմ |
Հրթիռների քանակ | 4 |
Հրթիռների տրամագիծ | 40 մմ |
Կրակի Հեռահարություն | 3.4-20.5 կմ |
Բուկ (ռուս.՝ Бук), Խորհրդային (հետագայում Ռուսական) արտադրության զենիթահրթիռային համալիր։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուկ համակարգը համազորային թրթուրավոր ինքնագնաց է։ Այն նախատեսված է փոքր և միջին բարձրությունների վրա, մինչև 830 մ/վ արագությամբ թռչող, շարժունակ աերոդինամիկ օդային թիրախների ոչնչացման համար։ Բուկ համակարգը ընդունակ է նաև խոցել մարտավարական բալիստիկ հրթիռներ։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուկ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգի արտադրման նպատակը Կուբ համակարգերին փոխարինելն է։ Ստեղծման աշխատանքները սկսվել են 1972 թվականին։ Խմբաքանակային արտադրության է դրվել 1978 թվականին։ Բուկ համակարգը շահագործման է հանձնվել խորհրդային բանակում 1980 թվականից։ Բուկ համակարգն աշխարհի միջին հեռահարության լավագույն համալիրներից է։
Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ՀՕՊ համակարգերը կարող խոցել մանևրող ինքնաթիռներ և ուղղաթիռներ ինչպես ցածր այնպես էլ բարձր բարձրության վրա։ Բուկ համակարգերը կարող են նաև խոցել բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ, հակա-ճառագայթման հրթիռներ և անօդաչու սարքեր։ Բուկ համակարգն արձակում է 9Մ38 հրթիռներ։ Այս հրթիռները կարող են խոցել 3.4-20.5 կմ հեռավորության և մինչև 25 կմ բարձրության վրա գտնվող թիրախներ։ Բուկ համակարգերը կարող են կրակել նաև հին Կուբ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի 9Մ9Մ3 հրթիռներ։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուկ համակարգերն արդեն արտահանվել են մի շարք երկրներ։ Ներկայումս Ռուսաստանում գործում է շուրջ 350 Բուկ համակարգեր։ Բացի Ռուսաստանից այս համակարգերը այժմ գտնվում են բազմաթիվ երկրների սպառազինություններումև նաև որոշ տեսակի նավերի վրա։ Այս համալիրը 2008 թվականին կիրառվեց ռուս-վրացական պատերազմի ժամանակ և, չնայած տարակարծիք տեսակետներին, կիրառության արդյունքները համարվում են լավ։ Այս համակարգով է խոցվել նաև ռուսական ռազմավարական Տու-22Մ ռմբակոծիչը։
Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան
Ռուսաստան
Ուկրաինա
Բելառուս
Ֆինլանդիա
Հնդկաստան
Իրան
Ադրբեջան
Վրաստան
Սիրիա
Կիպրոս
Վենեսուելա
Եգիպտոս
Ալժիր
Հյուսիսային Կորեա
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Buk(անգլ.)
- Buk M2E(անգլ.)
- ՌԴ լավագույն ԶՀՀ-ները