Բուկլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուկլիցը խթանում է բույսերի աճը

Բուկլից, բկալից[1], շարահերկ բույսերի (կարտոֆիլ, ճակնդեղ, եգիպտացորեն և այլն) խնամքի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական միջոցառում, որի ժամանակ փուխր հողը լցվում է շարքի երկարությամբ յուրաքանչյուր բույսի կամ դրա խմբի շուրջ։ Բուկլիցի շնորհիվ հողում ուժեղանում են միկրոկենսընթացները, բարելավվում օդաջերմային ռեժիմները, ինչպես նաև բույսերի համար կուտակվում են անհրաժեշտ սննդանյութեր։ Բուկլից կատարում են ձմեռային սառնամանիքներից (ծնեբեկ, կանգուր) և գարնանային ցրտահարություններից (կարտոֆիլ, լոլիկ, խաղող, վարդենի) բույսերը պաշտպանելու, հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար։ Խոնավ հողով բուկլիցն իր հերթին նպաստում է լրացուցիչ արմատների և կողմնային ընձյուղների գոյացմանը, ինչի շնորհիվ բերքատվությունն ավելանում է 10-15%-ում։ Խոնավության պակասի դեպքում բուկլից չի կատարվում՝ հողի ուժեղ չորացումից խուսափելու համար։

Բուկլիցի քանակը և իրականացման ժամկետները կախված են տվյալ բույսերի առանձնահատկություններից և հողակլիմայական պայմաններից։ Բույսերի բուկլիցը կատարվում է անձրևից կամ ջրումից հետո՝ ջրի 15-20 սմ-ից ոչ պակաս ներծծման դեպքում, միաժամանակ հողի փխրեցմամբ տրակտորաքարշ (կախովի կամ կցվող) բուկլիցի բազմաշարի (մինչև 8) գործիքներով, որոնք կարող են լինել միաթև կամ երկթև։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան Հովհաննես (2015)։ «Գյուղատնտեսական հանրագիտարան»։ Երևան: ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ էջ 1096։ ISBN 9785897000418. 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]