Բուխարեստի ազգային մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուխարեստի ազգային մարզադաշտ
Stadionul Național din București
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ և national stadium?
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունSector 2? և Բուխարեստ
ԵրկիրՌումինիա Ռումինիա, Բուխարեստ
Հիմնադրվածփետրվարի 20, 2008
Կառուցված2011
Բացվածսեպտեմբերի 6, 2011
ՃարտարապետՄաքս Բյոգլ (Astaldi ընկերություն)[1]
ՍեփականատերԲուխարեստի կառավարություն
Տարողություն54 000
Տնային թիմՕցելուլ (ՈՒԵՖԱ Չեմպիոնների 2011/2012 լիգայի համար)
Դաշտի չափսեր105 x 68 մ
Ծածկույթի տեսակըբնական
Կայքarena-nationala.ro(ռում.)
Քարտեզ
Քարտեզ
 National Arena Վիքիպահեստում

Բուխարեստի ազգային մարզադաշտ (ռումիներեն՝ Stadionul Național din București), ֆուտբոլային մարզադաշտ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 2012 թվականի մայիսի 9-ին այս մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2012 թ. եզրափակիչը, որը Ռումինիայում անցկացվող եվրոպական ակումբային առաջին եզրափակիչն էր[2]։ Մարզադաշտում հանդես է եկել նաև «Օցելուլ» ֆուտբոլային ակումբը՝ որպես ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա 2011/2012-ի մասնակից։ ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի վարկանիշի համաձայն՝ մարզադաշտը դասվում է 4-րդ, բարձրագույն կարգի մարզադաշտերի խմբին։

Ճարտարապետաշինարարական նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերին Ռումինիայի կառավարությունն առաջարկեց քանդել հին 60,000-տեղանոց «Լիա Մանոլիու» մարզադաշտը և կառուցել նոր, ժամանակակից արենա։ Երկար քննարկումներից և միջոցներ որոնելուց հետո մարզադաշտի քանդման աշխատանքները սկսվեցին 2007 թ․ վերջին։ Հին մարզադաշտում վերջին խաղը անցկացվեց 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում, որում Ռումինիայի հավաքականը, ջախջախեց Ալբանիայի հավաքականին 6։1 հաշվով։

Մարզադաշտի շինարարությունը հետաձգվեց ֆինանսական դժվարությունների պատճառով, այդ պատճառով 2009 թ․ մայիսին Բուխարեստի քաղաքապետ Սորին Օպրեսկուն քննադատեց շինարարներին և ասաց, որ նրանք 20 շաբաթ հետ են մնացել ժամանակացույցից[3]։ Մինչև 2009 թ. հոկտեմբերի 8-ը որոշվեց տեղադրել 20 միլիոն եվրո արժողությամբ հանվող տանիք[4]։ 2009թ. դեկտեմբերին աշխատանքները դադարեցվել էին եղանակային անթույլատրելի պայմանների պատճառով[5], սակայն մեկ տարի անց մարզադաշտն արդեն պատրաստ էր։ Վերջնական աշխատանքներն ավարտվել են 2011թ. հունիսին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը տեղավորում է 55 600 մարդ, սակայն որոշ դեպքերում հնարավոր է մինչև 63 հազար մարդու ընդունում։ Արենայում կա 3 600 VIP նստատեղ և 126 նստատեղ լրագրողների համար (հնարավոր է ավելացում մինչև 548), 360 հանգստի սենյակ, դաշտի տաքացման համակարգ, 2100 կայանատեղիներ և լոգարիթմական տանիք, որը բացվում է (կամ փակվում է) 15 րոպեի ընթացքում[6]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա լիգայի 2011/2012 եզրափակիչը այստեղ անցկացնելու որոշումը կայացվել է Նիոնում, 2009 թվականի հունվարի 29-ին։ Դրանից առաջ էլ մարզադաշտում պետք է տեղի ունենային երկու խոշոր իրադարձություններ, համապատասխանաբար, 10 և 40 հազար հանդիսականների ներկայությամբ[6]։ Ռումինական «Օցելուլ» ակումբը հայտարարել է չեմպիոնների լիգայի իրենց խաղերն ազգային մարզադաշտում անցկացնելու մասին։

Ենթադրվում էր, որ մարզադաշտը կբացվի 2011 թվականի օգոստոսի 10-ին՝ Ռումինիա-Արգենտինա խաղով, բայց հուլիսի 26-ին Արգենտինան հայտարարեց խաղը չեղյալ հայտարարելու մասին, այն պատճառով, որ ազգային թիմի մարզիչը հեռացվել էր աշխատանքից Ամերիկայի գավաթի խաղարկությունում ձախողվելուց հետո։ Մարզադաշտի բացումը կայացավ 2011 թվականի սեպտմեմբերի 6-ին Եվրո-2012-ի ընտրության շրջանակներում Ֆրանսիայի հետ խաղում[7]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտ կարելի է հասնել մի քանի եղանակով՝ տրոլեյբուսային, ավտոբուսային և տրամվայի երթուղիներով։

Ազգային մարզադաշտի համայնապատկեր
Ազգային մարզադաշտի համայնապատկեր


Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «(անգլ.) New national stadium in Bucharest».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  2. «(ռում.) Cum va arata noul stadion «National»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  3. «(ռում.) Oprescu atacă: «Lucrările la stadionul 'Naţional' sunt în întârziere cu 20 de săptămâni»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «(ռում.) Stadionul Naţional va avea acoperiş retractabil de 20 milioane euro». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «(ռում.) Oprescu: «Stadionul Naţional va fi gata în decembrie 2010!»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  6. 6,0 6,1 «(ռում.) TRIMIŞI AI FORULUI DE LA NYON AU FOST ACUM DOUĂ SĂPTĂMÎNI LA BUCUREŞTI " Ultimatum UEFA». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Dobre, Adi (2011 թ․ հուլիսի 30). «Mircea Sandu: "Facem inaugurarea stadionului Național cu Franța"». Evenimentul Zilei. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]