Բուլղարիայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարիայի դրամահատարան
Տեսակկառավարության գործակալություն և դրամահատարան
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Հիմնադրվածհուլիսի 28, 1952
Գլխադասային գրասենյակՍոֆիա, Բուլղարիա
Կայքmint.bg

Բուլղարիայի դրամահատարան (բուլղ.՝ Монетен двор на България, официально — Еднолично акционерно дружество «Монетен двор»), առևտրային կազմակերպություն, որի սեփականատերը հանդիսանում է Բուլղարիայի ժողովրդական բանկը: Պաշտոնապես բացվել է 1952 թվականի հուլիսի 28-ին:

Դրամահատարանը հատում է բուլղարական լև մետաղադրամներ, ինչպես նաև այլ երկրների հուշադրամներ և մեդալներ:

Դրամահատարանն արտադրում է նաև մեդալներ, շքանշաններ և այլ պատվո նշաններ, այդ թվում նաև Բուլղարիայի նախագահի, Պաշտպանության նախարարության և Ներքին գործեի նախարարության հրահանգով: Բացման տարում դրամահատարանը թողարկեց բրոնզե ստոինկաներ և նույն դիզայնի պղինձ-նիկելե ստոինկաներ: 1962 թվականից բուլղարական մետաղադրամները հատվում են տարբեր համաձուլվածքներից (պղինձ-նիկել-ալյումին, արույր և այլն): Ավելի ուշ ներդրվում է շքանշանների, մեդալների թողարկումը: 1965 թվականից դրամահատարանն արտադրում է նաև ոսկե զարդեր: Առաջին պլատինե հուշադրամները ի հայտ եկան 1994 թվականին, դրանք նվիրված էին Բոյանյան եկեղեցուն, որը ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգություն է:

Ներկայումս Բուլղարիայի դրամահատարանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

  • գործիքային (մակետների, կնիքների, շտամպերի, օժանդակ գործիքների պատրաստում) բաժին,
  • մետաղադրամային (մետաղադրամների դրոշմման) բաժին,
  • նշանների, մեդալների, գերազանցության նշանների, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերով մշակված զարդերի բաժին:

Բուլղարիայի՝ Եվրամիություն մուտք գործելուց հետո դրամահատարանն սկսում է եվրո մետաղադրամների հատումը, որի դիզայնը այժմ մշակվում է: