Բուլղարիայի ավտոմայրուղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուլղարիայի ավտոմայրուղիներ

Բուլղարիայի ավտոմայրուղիներ, երկկողմանի երթևեկությամբ ճանապարհների տեսակ, նախատեսված բարձր արագությամբ երթևեկության համար: 2012 թվականից առանձնանում են ավտոմայրուղիները (բուլղար․՝ автомагистрала) և արագընթաց ճանապարհները (բուլղար․՝ скоростен път): Տարբերությունները արագությունների սահմանափակման մեջ են` ավտոմայրուղիներում 140 կմ/ժ[1] և արագընթաց ճանապարհներին 120 կմ/ժ արագության սահմաններում, և միայն մայրուղիների վրա կան ճամփեզրեր[2]:

Ընդհանուր առմամբ, Բուլղարիայում վճարովի ավտոճանապարհներ չկան, գանձվում է միայն հարկ-վինետկա բոլոր ճանապարհներին (բացառությամբ քաղաքային): Վճար գանձվում է «Նոր Եվրոպա» կամրջով և բուլղարա-ռումինական սահմանի վրա գտնվող «Դանուբյան կամրջով» անցնող վարորդներից, սակայն Բուլղարիայի կառավարության ծրագրերի մեջ մտնում է վճարովի ճանապարհների ստեղծումը[3]: 2016 թվականի ապրիլին ճանապարհային գործակալությունը հայտարարել է 3,5 տոննա ավտոմեքենաների համար էլեկտրոնային վճարային համակարգի ստեղծման մրցույթ[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոճանապարհների շինարարության ժամանակագրությունը

Ավտոմայրուղիների շինարարության առաջին պլանները հայտնվել են 1973 թվականին, երբ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը տվեց օղակի կառուցման թույլտվություն, որին մոտենում էին երեք մայրուղիներ` Թրակիա, Հեմուս և Սև ծով[5]: 1990 թվականին կառուցվել էր 273 կմ ավտոմայրուղի[6], իսկ 2007 թվականին (ԵՄ-ին անդամակցում) այն հասել է 420 կմ-ի պետական ​​ֆինանսավորման հաշվին[6]: ԵՄ միջոցների օգտագործումը թույլ տվեց Բուլղարիային արագացնել շինարարությունը. 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ կառուցվել էր 786 կմ ճանապարհ, ևս 36 կմ կառուցվում էր:

2011 թվականին բացվեց Սոֆիան Պերնիկի և Ստրումա ավտոմայրուղուն կապող 19 կիլոմետր երկարությամբ Լյուլինի մայրուղին: 2013 թվականի հուլիսի 15-ին շահագործման է հանձնվել Սոֆիան Բուրգասին և Սև ծովի ափին կապող 360 կմ երկարությամբ Թրակիայի ավտոմայրուղին, որը կառուցվում էր 40 տարի[7]: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին բացվեց Մարիցայի ավտոմայրուղու վերջին հատվածը, որը կապված էր Չիրպանի մոտ միանում էր Թրակիային և տանում էր թուրքական սահմանի վրա գտնվող կապիտան Անդրեևոյի անցակետը[8]: 2015 թվականից ի վեր գործում է Սոֆիայի հյուսիսային ուղանցումը:

Ավտոմայրուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

AB-grün.svg Ճանապարհ Որտեղից Երթուղի Որտեղ Երկարություն Սպասարկվում է % Կառուցվում է Պլաններում է Մնացել է
Mw A1 BG.svg Թրակիա Սոֆիա Պազարջիկ, Պլովդիվ, Ստարա Զագորա, Սլիվեն, Յամբոլ Բուրգաս 360 կմ 360 կմ 100% Ավարտված է[7]
Mw A2 BG.svg Հեմուս Սոֆիա Բոտևգրադ, Պլեվեն, Լովեչ, Վելիկո Տիռնովո, Տիրգովիշտե, Շումեն Վառնա 433 կմ 168 կմ 38,8% 76,3 կմ[9][10]
Mw A3 BG.svg Ստրումա Պերնիկ, Mw A6 BG.svg Դուպնիցա, Բլագոևգրադ, Սանդանսկի, Պետրիչ Կուլատա; Հունաստան Հունաստան 150 կմ 87 կմ 58% 36,2 կմ 4,4 կմ[11] Կրեսնա-Սանդանսկի-Q3 2018;[12] Բլագոևգրադ-Կրուպնիկ-Q1 2019[13]
Mw A4 BG.svg Մարիցա Չիրպան, Mw A1 BG.svg Հասկովո/Դիմիտրովգրադ Կապիտան Անդրեևո,
Թուրքիա Թուրքիա
117 կմ 117 կմ 100% Ավարտված է[8]
Mw A5 BG.svg Սև ծով Վառնա Նասեբար Բուրգաս 103 կմ 10 կմ 9,71%
Mw A6 BG.svg Լյուլին Սոֆիա Պերնիկ, Mw A3 BG.svg 19 կմ 19 կմ 100% Ավարտված է[14]
Mw A7 BG.svg Կալոտինա Սոֆիա Սլիվնիցա Կալոտինա,
Սերբիա Սերբիա
49 км[15]
Սոֆիայի հյուսիսային ուղանցում Mw A7 BG.svg, Սոֆիայի օղակաձև ճանապարհ և Mw A6 BG.svg Սոֆիա Mw A2 BG.svg, Սոֆիայի օղակաձև ճանապարհ և Mw A1 BG.svg 32 կմ 24 կմ 75% Ավարտված է[16]
Վելիկո Տիռնովո—Ռուսե[17] Վելիկո Տիռնովո Բյալա Ռուսե, Դանուբի կամուրջ,
Ռումինիա Ռումինիա
118 կմ
Ընդամենը 1,386 կմ 786 կմ 56,73% 36,2 կմ 81 կմ

Արագընթաց ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագընթաց ճանապարհ Որտեղից Երթուղի Որտեղ Երկարությունը Սպասարկվում է % Կառուցվում է Պլաններում է Մնացել է
Բոտևգրադ—Վիդին Բոտևգրադ, Mw A2 BG.svg Մեզդրա, Վրացա, Մոնտանա Վիդին, կամուրջ «Նոր Եվրոպա»,
Ռումինիա Ռումինիա
185 կմ 18.5 կմ[18][19] 10%
Շումեն — Ռուսե Շումեն, Mw A2 BG.svg Ռազգրադ Ռուսե, Դանուբի կամուրջ,
Ռումինիա Ռումինիա
110 կմ

Բոտևգրադից Մեզդրա ճանապարհի 31,5-կմ հատվածը շահագործվում է 2013 թվականից: Սպասվում է Մեզդրայի և Վիդինի միջև ճանապարհի շինարարության ավարտում:

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բուլղարիայի կառավարությունը բանակցություններ սկսեց Կատարի հետ` Սվիլենգրադից թուրքական-հունական սահմանի երկայնքով Ռումինիայի սահմանի Ռուսե քաղաք ճանապարհի կառուցման մասին: Ճանապարհը պետք է մտնի IX համաեվրոպական միջանցքի մեջ: 2012 թվականի հոկտեմբերին հայտարարվել է մրցույթ[20]:

Ճանապարհ հարևան պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրումա ավտոմայրուղին տանում է դեպի Կուլատայի մոտ հունական սահմանը և կապում է A25 ավտոմայրուղու (Սերես-Լանգադաս-Էգնատիա) հետ: Երթուղին ներառված է IV համաեվրոպական միջանցքում: Սվիլենգրադի մոտ կառուցվել է Maritsa ավտոճանապարհի մեկ այլ ճյուղավորում, ապագա A21 ավտոճանապարհին միանալու համար:

Ռումինիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմուս ավտոմայրուղուց դուրս եկող Բոտևգրադ-Վիդին, Վելիկո Տիռնովո-Ռուսե և Շումեն-Ռուսե արագընթաց մայրուղիները կտանեն Ռումինիա, իսկ Բոտևգրադ-Վիդին ճանապարհը կառուցվելու է մյուսներից ավելի շուտ: Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Նոր Եվրոպա կամրջի բացումից հետո հայտարարեց, որ Ռումինիան կկառուցի մեկ այլ ճանապարհ Կրայովա և Կալաֆատ քաղաքների միջև[21]: Ապագայում Սև ծով մայրուղին կմիանա A4 մայրուղուն, որը տանում է Կոնստանցա (A2 ճանապարհից դեպի Բուխարեստ տանող ճանապարհի ճյուղավորում):

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտան Անդրեևոյի անցակետի Մարիցա ավտոմայրուղին կապում է Ստամբուլ տանող թուրքական O-3 մայրուղուն:

Սերբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կալոտինա» ավտոմայրուղու Սոֆիայից մինչև Կալատինա 31.5 կիլոմետրանոց հատվածը կապվելու է Նիշ տանող A4 սերբական ճանապարհին: Երթուղին ներառված է X համաեվրոպական միջանցքում:

Մակեդոնիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուպնիցա-Կյուստենդիլ ճանապարհը, որը դուրս է գալիս «Ստրումա» ավտոմայրուղուց, հետագայում պետք է կապված լինի Մակեդոնիայի Հանրապետության ճանապարհների հետ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bulgaria Ups Hwy Speed Limit to 140 km/h»։ novinite.com։ 2012-06-26 
  2. «Amendments in the Roads Act»։ State gazette (47)։ 2012-06-26։ Վերցված է 2013-01-06 
  3. «The World Bank Will Consult Road Infrastructure Agency for the Introduction of a Toll System at the Use of the National Roads»։ RIA։ Վերցված է 17 February 2015 
  4. «Bulgaria launches 102 mln euro electronic toll collection system tender»։ SEE News։ 2016-04-06 
  5. «Магистрална равносметка» (բուլղարերեն)։ Tema Daily։ 2013-04-06 
  6. 6,0 6,1 Maria Andonova (2008-06-27)։ «Защо няма магистрали»։ "Капитал"։ Վերցված է 2015-08-05 
  7. 7,0 7,1 «Bulgaria Opens Monday Its First Completed HWY Trakiya»։ novinite.com։ 2013-07-15 
  8. 8,0 8,1 «След 36 години АМ "Марица" най-после е готова!»։ plovdiv24.bg (բուլղարերեն)։ Վերցված է 2015-10-29 
  9. «АПИ стартира обществената поръчка за изграждането на близо 10 км от АМ „Хемус“ между Ябланица и Боаза» (բուլղարերեն)։ API։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-07-14-ին։ Վերցված է 2016-07-12 
  10. «АПИ стартира обществената поръчка за изграждането на още 16 км от АМ „Хемус“ от п. в. „Белокопитово“ към Търговище» (բուլղարերեն)։ API։ Վերցված է 2016-08-29 
  11. «Най-скъпият и дълъг тунел: 2 км за 250 млн. лв.» (բուլղարերեն)։ capital.bg։ Վերցված է 2015-12-31 
  12. «Строителството на лот 3.3 Кресна – Сандански на АМ"Струма" започва през пролетта на 2016 г.» (բուլղարերեն)։ infrastructure.bg։ Վերցված է 5 October 2015 
  13. «В присъствието на министрите Лиляна Павлова и Ивайло Московски бяха подписани договорите за строителство и надзор на Лот 3.1. на АМ „Струма“» (բուլղարերեն)։ Ministry of Regional Development։ 2015-12-30 
  14. «Bulgaria Gives Official Launch to Its First Completed Highway»։ novinite.com։ 15 May 2011 
  15. «Пореден краен срок: Магистралата София-Ниш готова до края на 2016 година»։ mediapool.bg (բուլղարերեն) 
  16. «Изцяло е пусната за движение Северната скоростна тангента» (բուլղարերեն)։ API։ 28 April 2016 
  17. «Bulgaria Plans Construction of Ruse-Veliko Tarnovo Motorway»։ novinite.com։ 2015-02-13 
  18. «The long-awaited day for Danube Bridge Vidin Calafat, 14.06.2013»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-18-ին 
  19. «Над 46,5 млн. лв. са инвестирани в изграждането на обходния път на Монтана» (բուլղարերեն)։ RIA։ 29 December 2015 
  20. «Tender for feasibility study of Ruse-Svilengrad was announced»։ stroitelstvo.info (բուլղարերեն)։ 22 October 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-18-ին։ Վերցված է 3 January 2013 
  21. «Premier Ponta: Motorway connection envisaged between Craiova and Calafat»։ agerpres.ro։ 14 June 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-17-ին