Բուլղարերենի այբուբեն
Արտաքին տեսք

Բուլղարերենի այբուբեն (բուլղար․՝ българскa азбука), Բուլղարիայի պաշտոնական լեզվում՝ բուլղարերենում օգտագործվող գիրը, որը հիմնված է կիրիլիցայի վրա։ Համարվում է կիրիլիցայի տարատեսակներից մեկը[1]։
Բուլղարերեն տեքստերը երբեմն ռոմանիզացված են` գրված լատինական այբուբենով՝ կիրիլիցայով կարդալ չկարողացողների համար։ Ի տարբերություն ռուսաց այբուբենի՝ բուլղարական գրերում բացակայում են Ы, Э և Ё տառերով։
Տարբերվող տառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ռուսերենի՝ բուլղարերենում կան նաև հետևյալ տառերը․
- Е տառը միշտ հանդես է գալիս, որպես ձայնավոր հնչյուն [ɛ] (ի տարբերություն ռուսերենի, որում կա Э տառ).
- Щ տառն արտասանվում է ШТ, իսկ որոշ դեպքերում նաև ШИ։ Այնտեղ «и»-ն արտասանվում է ռուսերենի «ы»-ի նմանությամբ։
- Ъ տառը բուլղարերենի ամենակարճ ձայնավոր հնչյունն է, որը հանդես է գալիս շեշտված և չշեշտված ձևերով։
- Я և Ю տառերը և համապատասխան հնչյունները ի տարբերություն ռուսերենի բաղաձայններից հետո արտասանվում է փափուկ (ի դեմս -тья և -тя կամ-тью և -тю, ածանցների)։
- Ь տառը հանդիսանում է բացառիկ ֆոնետիկ գործիք։ Այն բուլղարերենի երրորդ ամենափափուկ ձայնավորն է՝ О-ից և Е-ից հետո։ Բավականին նման է Й հնչյունին՝ հնչյունաբանության տեսանկյունից։
- ДЖ-ն արտասանվում է [ʤ] (ДЗ տառակապակցության նմանությամբ)։ Այն կազմված է երկու անկախ տառերից՝ [d] և [ʒ]։
| А а (а) | Б б (бъ) | В в (въ) | Г г (гъ) | Д д (дъ) | Е е (е) | Ж ж (жъ) | З з (зъ) | И и (и) | Й й (и кратко) |
| К к (къ) | Л л (лъ) | М м (мъ) | Н н (нъ) | О о (о) | П п (пъ) | Р р (ръ) | С с (съ) | Т т (тъ) | У у (у) |
| Ф ф (фъ) | Х х (хъ) | Ц ц (цъ) | Ч ч (чъ) | Ш ш (шъ) | Щ щ (штъ) | Ъ ъ (ер-голям) | Ь ь (ер-малък) | Ю ю (йу) | Я я (йа) |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սլավոնական գրեր և այբուբեններ». www.artlebedev.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.