Բուլիինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rebecca1917version.jpg

Բուլիինգ կամ ահաբեկչություն (անգլ.՝ Bullying), որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ «Բուլիինգ» տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականից՝ սկզբնապես նշանակելով «սիրելի», ապա տարբեր ձևափոխություններիվ հետո, իր ներկայիս իմաստը ստացել է 1710 թվականից։

Բուլիինգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների. կիբեր բուլիինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց, ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, վերբալ, կամ բառացի բուլիինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով, և հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։ Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։

Բուլեր, բուլիինգի զոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտելով մի շարք աղբյուրներ, տեսնում ենք, որ բուլիինգը ամենուր է՝ տանը դպրոցում, ինչքան էլ որ զարմանաալի է աշխատավայրում, բակում։ Անդրադառնամ բուլերներին։ Բուլեր դառնում են այն անձինք ովքեր իսկապես կարիք են զգում ինքնահաստատման, և երբեմն որևէ մեկին վնասելու ցանկությունը լինում է նախանձից։

Փորձերը ցույց են տվել, որ բուլերները հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ գործածվում են ֆիզիկական պատիժներ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջով։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բուլերների (հիմնականում 6-9 դասարաններում) 60 տոկոսը արդեն քսանչորս տարեկանում գործած է լինում ամենաքիչը մեկ հանցանք։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում լինում են ոչ ապահովված ընտանիքներից, երբեմն նաև ծնողազուրկ, քանի որ նման մարդկանց վիրավորելը շատ ավելի դյուրին է։ Իսկ հիմա անդրադառնամ բուլիինգի զոհերին։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում ներփակված են լինում իրենց մեջ, չեն կիսվում ոչ ոքի հետ, և կարծում են, որ դա ամենաճիշտ լուծումն է։ Բուլիինգի զոր դարձածները ձեռք են բերում վախ դպրոցի հանդեպ, համարում են դպրոցը տխուր, ոչ ապահով վայր։ Ըստ հետազոտության արդյունքների ութերորդ դասարանի ամերիկացի աշակերտների 7% մնում է տանը ամսական մեկ անգամ, քանի որ վախենում է բուլիինգի զոհ դառնալուց։ Բուլիինգի զոհ դարձած մարդիկ ունենում են վատ և տհաճ զգացողություններ, նրանք ունենում են ամոթի, վախի զգացում, դառնում են դյուրագրգիռ, մտածում են, որ իրենք շատ վատն են, ունենում են շատ ցածր ինքնագնահատական, և գնալով վերանում է նրանց մեջ ինքնահաստատվածությունը, նրանք չեն ցանկանում հաճախել դպրոց, սկսում են խուսափել հասարակական վայրերից, չեն հաճախում երեկույթների, սկսում են մեկուսանալ հասարակությունից, ներփակվում են իրենց մեջ, որը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների, և այս ամենից ազատվելու միակ ուղին, ցավոք, նրանք գտնում են ինքնասպաության մեջ։ Եվ ասածս փաստելու համար կմեջբերեմ բրիտանական ամենահանրահայտ պարբերականներից մեկի 2014 թվականի դեկտեմբերի հինգի հոդվածներից մեկը, որի վերնագիրը էր. «Ողբերգություն, տասներկու տարեկան տղան ինքնասպան է եղել , քանի որ նրան ծաղրել են երկրպագուների թիմում միակ տղան լինելու համար»։ Հոդվածում ասվում է, որ Ռոնի Շիմիզան, ով սովորում էր Կալիֆոռնիայի ամենահայտնի դպրոցներից մեկում, միշտ բողոքում էր, որ բազմակի անգամներ դարձել է բուլիինգի զոհ։ Որոշ ժամանակ անց Ռոնին դուրս է գալիս դպրոցից և անցնում տնային ուսուցման։ բայց ծաղրանքները շարունակվում էին։ Նրան ծաղրում էին թիմում միակ տղան լինելու համար, և պիտակավորում էին “gay” (համասեռամոլ) անվանումը։ Նրա ընկերները պատմում էին, որ Ռոնին շատ ընկերասեր և ժպտերես անձնավորություն էր, և երբեք ուշադրություն չէր դարձնում շրջապատում հնրող վիրավորանքներին։ Այս հոդվածը կարդալուց հետւ ես ուղղակի ցնցված էի, թե ուր կարող է հասնել մարդկային դաժանությունը և անսրտությունը։ Շատ դժվար է հավատալ, բայց նման բաներ նույնպես լինում են, և կան նաև մեր շրջապատում, և ոչ ոք չպետք է թույլ տա, որ նման դեպքը փչացնի որևէ մեկի կյանքը։

Բուլիինգն արգելվում է օրենքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

Բուլիինգը դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցներում հանդիպող բուլիինգը համաշխարհային խնդիր է, որը կարող է ունենալ վատ հետևանքներ դպրոցական միջավայրի համար, և կարող է խախտել այն օրենքը, որով յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապահով կրթության։ Բուլիինգի երևույթը քննարկել են մի շարք հայտնի հոգեբաններ, հետազոտողներ, կրթական հաստատություներ, այս առումով հատկապես ակտիվ մասնակցություն են ունեցել Սկանդինավյան մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, բայց դա չի նշանակում, որ այս հարցը չեն բարձրաձայնել այլ, ոչ այդքան զարգացած երկրներ։ Այս հարցը արդիական է այնտեղ, որտեղ կա դպրոցական միջավայր, կամ ընդհանրապես միջավայր։ Բուլիինգը ըստ ձևերի կարելի է բաժանել երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի բուլիինգի դեպքում դրսևորվում են հետևյալ վարքային ձևերը. Հարվածել, ծեծել, գողանալ, ծաղրել, անընդհատ բարացնել, վիրավորել, սպառնալ։ Իսկ անուղղակի բուլիինգի դեպքում բուլիինգի զոհին մեկուսացնում են իր միջավայրից՝ ընկերներից, կանխամտածված մեկուսացնելով նրան այդ միջավայրից։ հետազոտությունները փաստում են, որ ուղղակի բուլիինգի ձևը հիմնականում բնորոշ է տղաներին, իսկ անուղղակի բուլիինգի ձևը՝ աղջիկներին։ Ուղղակի բուլիինգը ավելի հաճախ հանդիպում է կրտսեր դպրոցի, երբեմն էլ միջին դպրոցի երեխաների մոտ, իսկ անուղղակի բուլիինգը արդեն ավելի հասուն տարիքում՝ միջին դպրոցում։ Չնայած այս դասակարգմանը, և անուղղակի, և ուղղակի բուլիինգը հանգեցնում է նույն արդյունքին՝ մարդու ֆիզիկական և հոգեբանական ճնշվածության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]