Բութ Թարկինգտոն
| Բութ Թարկինգտոն | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 29, 1869[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] |
| Մահացել է | մայիսի 19, 1946[1][2][3][…] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Քրաուն Հիլ Սեմեթերի[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Պերդյու համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում և Shortridge High School? |
| Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան, գրող, սցենարիստ, մանկագիր և քաղաքական գործիչ |
| Ամուսին | Louisa Fletcher Connely? |
| Ծնողներ | հայր՝ John Stevenson Tarkington?[6], մայր՝ Elizabeth Tarkington?[6] |
| Զբաղեցրած պաշտոններ | member of the Indiana House of Representatives? |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
| Ստորագրություն | |
Նյուտոն Բութ Թարկինգտոն (որոշ թարգմանություններով Թարկինտոն, անգլ.՝ Newton Booth Tarkington, հուլիսի 29, 1869[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] - մայիսի 19, 1946[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, որի ստեղծագործությունները բարձր էին գնահատվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ քսաներորդ դարի առաջին կեսին։ Երեք գրողներից մեկն է, որը Ուիլյամ Ֆոլքների և Ջոն Ափդայկի հետ միասին Պուլիտցերյան մրցանակը ստացել է մեկ անգամից ավելի։ Մինչև 1960 թվականը Թարկինգտոնի ստեղծագործությունները էկրանարկվել են 57 անգամ, իսկ դրանից հետո՝ մեկ անգամ։ Ռուս ընթերցողին հիմնականում հայտնի է 12-ամյա Պենրոդ Սքոֆիլդի մասին եռերգությունը, որն ուղղված է մոտավորապես նույն տարիքի ընթերցողներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում՝ հարուստ ընտանիքում։ Նրա մորեղբայրը՝ Նյուտոն Բութը՝ Կալիֆոռնիայի նահանգապետն էր (հենց նրա պատվին անվանեցին ապագա գրողին), մյուս ազգականը՝ Ջեյմս Վուդվորթը՝ Չիկագոյի քաղաքապետն էր։ Բութ Թարկինգտոնը սկզբում սովորել է Ինդիանապոլիսի միջնակարգ դպրոցում, այնուհետև Արևելյան ափի մասնավոր գիշերօթիկ դպրոցում (Էքսետերի Ֆիլիպսի ակադեմիայում)։ Որոշ ժամանակ սովորել է Փերդյուի համալսարանում (հետագայում դարձել է նրա հարգարժան բժիշկն ու մեկենասը), այնուհետև Փրինսթոնում, որտեղ նա ընկերացել է ԱՄՆ-ի ապագա նախագահ Վուդրո Վիլսոնի հետ։ Նա ճանաչված էր այն ուսանողների շրջանում, ովքեր նրան անվանում էին «Թարք»։ Նա չի ավարտել համալսարանը, բայց հետագայում դարձել է համալսարանի պատվարժան բժիշկը։ Նաև եղել է Կոլումբիայի համալսարանի հարգարժան բժիշկը։
Թարկինգտոնը խրախուսում էր պահպանողական հայացքները, նրա գրեթե բոլոր ձեռքբերումները նվիրված են իր հարազատ Ամերիկայի Միացյալ Նհանգների Արևմտյան շրջաններին։ Նրա ամենահայտնի վեպերից մեկը The Magnificent Ambersons-ն է, որը նկարահանվել է Օրսոն Ուելսի կողմից։
Թարկինգտոնը ամուսնացել է երկու անգամ, ունեցել է մեկ դուստր, որը շատ վաղ է մահացել։ Իր կյանքի վերջում, տեսողության հետ կապված խնդիրների պատճառով, նա իր աշխատանքնեը թելադրում էր քարտուղարին։ Ապրել է Մեն նահանգի Ինդիանա քաղաքում։ Թաղված է հայրենիքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118801376 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ The Magnificent Ambersons, by Booth Tarkington (Doubleday)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բութ Թարկինգտոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 29 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 19 մահեր
- 1946 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ապրիլի 19 մահեր
- Գրողներ այբբենական կարգով
- Հունիսի 29 ծնունդներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի արձակագիրներ