Jump to content

Բուդդիզմի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդիզմի դրոշ
Տեսակկրոնական դրոշ
Ընդունված է1885

Բուդդիզմի դրոշ, բուդդիզմի խորհրդանիշներից մեկը։ Ստեղծվել է 1885 թվականին Կոլոմբոյի կոմիտեի (Colombo Committee) կողմից Շրի Լանկայում՝ որպես բուդդայական հավատքի և խաղաղության խորհրդանիշ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է հինգ ուղղահայաց շերտերից (կապույտ (Nila), դեղին (Peeta), կարմիր (Lohitha), սպիտակ (Odata) և նարնջագույն (Manjesta)), որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է լայնության 1/6 մասը։ Վեցերորդ մասը բաղկացած է հինգ հորիզոնական շերտերից, որոնք կրկնում են ուղղահայաց շերտերի գույները (տակից նարնջագույն)[1]։ Որպես բուդդիստների միջազգային դրոշ՝ ճանաչվել է Բուդդիստների համաշխարհային կոնգրեսում 1952 թվականին[2]։ Կան այս դրոշի մի շարք փոփոխված տարբերակներ[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշի հինգ գույները խորհրդանշում են Բուդդայի արտանետած աուրայի հինգ գույները, երբ նա լուսավորություն է ստացել։ Բուդդայի մազերի կապույտ գույնը նշանակում է կարեկցանք բոլոր էակների հանդեպ, մաշկի դեղինը նշանակում է անհետևողական ճանապարհ, որին պետք է հետևել, մարմնի կարմիր գույնը նշանակում է օրհնություն, որը տալիս է Բուդդայի ուսմունքը, ոսկորների և ատամների սպիտակ գույնը խորհրդանշում է Բուդդայի ուսմունքի հստակությունը և ազատությունը, իսկ ափի, կրունկների, շուրթերի նարնջագույնը նշանակում է Բուդդայի ուսմունքի անասելի իմաստությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Buddhism» (անգլերեն) — Компилляция различных описаний флага. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «RHE- Universal Buddhist Flag» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]