Բուդդա զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդա զբոսայգի
Տեսակհուշարձանների այգի
Երկիր Լաոս
Հիմնվել է1958
Բուդդա զբոսայգիը գտնվում է Լաոսում
Բուդդա զբոսայգի
Բուդդա զբոսայգիը գտնվում է Երկիրում
Բուդդա զբոսայգի

Բուդդա զբոսայգի (հայտնի է նաև որպես Xieng Khuan), քանդակների այգի Լաոսի մայրաքաղաք Վիենտյանից 25 կմ հարավ-արևելք՝ Մեկոնգ գետի հովտի մարգագետնում[1][2]։ Այգին անվանվում է Wat Xieng Khuan (Lao: ວັດຊຽງຄວນ;թաի.՝ วัดเซียงควน), չնայած տաճար չէ (Wat) և ունի կրոնական տեսք[3]։ Xieng Khuan անվանումը նշանակում է Արիության քաղաք[2]։ Այգում տեղադրված են 200 հինդուիզմին և բուդդայականությանը վերաբերող արձաններ[4]։ Կառավարությունն այգին օգտագործում է որպես տուրիստական գրավչության վայր և հասարակական զբոսայգի[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուանգ Պու Բունլիա Սուլիլատի ղեկավարությամբ այգին ստեղծվել է 1958 թվականին[2]։ Լուանգ Պու Բունլիա Սուլիլատը քահանա-շաման էր, ով ներգրավված էր հինդուիզմի և բուդդայականության մեջ[2]։ Նրա վրա մեծ է հինդու ռիշիի ազդեցությունը, ում մոտ Սուլիլատը սովորել է Վիետնամում[5]։ 1975 թվականի հեղափոխությունից հետո, Պատետ Լաոյի հետապնդումներից մտահոգված, Սուլիլատը Լաոսից փախչում է Թաիլանդ, որտեղ ստեղծում է քանդակների մեկ այլ՝ «Սալա Կեոկու» (Sala Keoku) զբոսայգին[1][5]։ Երկու զբոսայգիներն էլ գտնվում են Թաիլանդ-Լաոս սահմանին կից (Մեկոնգ գետ)՝ միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Բուդդա զբոսայգու ամենաբարձր քանդակը կարելի է տեսնել Մեկոնգ գետի Թաիլանդի կողմից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանները պատրաստված են երկաթբետոնից, զարդանախշերով են, երբեմն՝ արտառոց դիզայնով[5]։ Թվում է դրանք դարերի հնություն ունեն, ինչն այդպես չէ։ Ներկայացված են մարդկանց, աստվածների, կենդանիների, հրեշների քանդակներ[4]։ Կան Բուդդայի բազմաթիվ քանդակներ՝ բուդդայական համոզմունքների կերպարներ, ինչպիսիք են՝ Ավալոկիտեշվարան և հինդուիզմի դիցաբանության հերոսները՝ Շիվա, Վիշնու և Արջունա[2]։ Այս քանդակները ենթադրաբար ստեղծել են ոչ հմուտ մասնագետները Լուանգ Պու Բունլիա Սուլիլատի ղեկավարությամբ[2]։ Ուշագրավ քանդակներից մեկը հիշեցնում է հսկա դդում[1]։ Այգին ունի երեք մակարդակներ՝ դժոխք, երկիր, երկինք[1]։ Այցելուների համար այգու մուտքը երեք մետր բարձրությամբ հրեշի բերանն է, այնուհետև աստիճանավանդակով դժոխքից անցնում են երկիր[4]։ Յուրաքանչյուր հարկում կան տվյալ մակարդակին պատկերող քանդակներ։ Վերևի հարկում կա վայր, որտեղից կարելի է տեսնել ամբողջ այգին[4]։ Այգու գրավչություններից է նաև 40 մետր երկարության թեք պառկած բուդդայի քանդակը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Jeff Cranmer; Steven Martin; Kirby Coxon (November 2002). Rough guide to Laos. Rough Guides. էջեր 111–112. ISBN 978-1-85828-905-2. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Nick Ray; Thomas Huhti (2007). Vietnam, Cambodia, Laos & the Greater Mekong. Lonely Planet. էջ 271. ISBN 978-1-74104-761-5. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  3. 3,0 3,1 Let's Go, Inc. Staff (2004 թ․ նոյեմբերի 18). Southeast Asia. Macmillan. էջ 106. ISBN 978-0-312-33567-0. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Vientiane Attractions - What to See in Vientiane». Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 Jock O'Tailan (2008 թ․ հունիսի 17). Footprint Laos. Footprint Travel Guides. էջ 82. ISBN 978-1-906098-18-6. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  6. «Buddha Park, a photo from Vientiane, North». trekearth.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.