Բուդապեշտի տիկնիկային թատրոն (հունգ.՝ Budapest Bábszínház), տիկնիկային թատրոնԲուդապեշտում, Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն տիկնիկային թատրոնը։ Հիմնադրվել է 1949 թվականին «Պետական տիկնիկային թատրոն» անվանումով և երկար տարիներ եղել է արհեստավարժ նմանատիպ միակ թատրոնը ողջ Հունգարիայում[2]։
Տիկնիկային թատրոնը գտնվում է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայի հարևանությամբ՝ հին պատկերասրահի պատմական շենքում, որ տեղակայված է Անդրաշի 69 հասցեում։ Շենքը կառուցվել է 1875-1877 թվականներին ճարտարապետ Ադոլֆ Լանգի նախագծով։ Մինչև տիկնիկային թատրոնի այստեղ հաստատվելը շենքում գործել է կաբարե, իսկ կամերային բեմում ներկայացումներ է տվել Ազգային թատրոնը։ Ինըհարկանի շենքում, բացի 403 հանդիսատեսի համար նախատեսված, ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած հիմնական դահլիճից, Բուդապեշտի տիկնիկային թատրոնի տրամադրության տակ է նաև հինգերորդ հարկի կամերային դահլիճ-ստուդիան՝ 99 տեղով և ձևափոխվելու հնարարավորությամբ։
Բուդապեշտի տիկնիկային թատրոնը ճանաչում է ձեռ բերել Հունգարիայում և նրա սահմաններից դուրս ոչ միայն մանկուկների, այլև մեծահասակների համար բեմադրված ներկայացումներով։ Թատրոնի խաղացանկի մեջ կան ոչ միայն հունգարացի հեղինակների, այլև աշխարհահռչակ օտար հեղինակների դրամաներ, օրինակ՝ Շեքսպիրի«Միջամառային գիշերվա երազ», Օստրովսկու «Ամպեր» և այլն։ Մեծ հաջողություն են վայելել տիկնիկներով բեմադրված և նվագախմբի մասնակցությամբ դասական երաժշտության ադապտացված տարբերակները։ Նման ձևով բեմադրվել են Բելա Բարտոկի, Զոլտան Կոդայի, Չայկովսկու, Ստրավինսկու, Մորիս Ռավելի և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։ Բուդապեշտի տիկնիկային թատրոնը տաղանդավոր ձևով ապացուցում է տիկնիկային ներկայացման հավասար հնարավորությունները թատերական այլ ներկայացումների հետ[2]։
↑ 2,02,1А. Сегеди Будапештский кукольный театр // Будапешт. Жемчужина Дуная / под ред. И. В. Осанова. — М.: Вече, 2012. — С. 227—230. — 320 с. — 2000 экз. — ISBN 978-5-9533-5872-9
А. Сегеди Будапештский кукольный театр // Будапешт. Жемчужина Дуная / под ред. И. В. Осанова. — М.: Вече, 2012. — С. 227—230. — 320 с. — 2000 экз. — ISBN 978-5-9533-5872-9
Lehel Óhidy: Az Állami Bábszínház tíz éves műsora, 1949—1959 (adattár). Budapest, 1959