Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի
հունգ.՝ Fővárosi Állat- és Növénykert
Տեսակկենդանաբանական այգի, բնության հատուկ պահպանվող տարածք և բուսաբանական այգի
ԵրկիրՀունգարիա
ՎարչատարածքԲուդապեշտ
Հիմնվել է1866
Բացվել է1866 թվական
Ճարտարապետական ոճմոդեռն
Մակերես18.4
Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգիը գտնվում է Հունգարիաում
Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի
Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգիը գտնվում է Երկիրում
Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի

Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի (հունգ.՝ Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի), հանրային զբոսայգի և ժամանցի վայր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում[1][2]։

Համարվում է Հունգարիայի և աշխարհի ամենահին կենդանաբանական այգիներից մեկը, որը բացվել է դեռևս 19-րդ դարի կեսերին։

Ներկայումս Բուդապեշտի կենդանաբանական այգում բնակվում են 1,072 կենդանատեսակներ։ Հունգարիայի այս զբոսայգին պաշտոնապես բացվել է 1866 թվականի օգոստոսի 9-ին։ Ամեն տարի այգի է այցելում ավելի քան 1 միլիոն մարդ։

Կենդանաբանական այգու հարևանությամբ գործում է նաև բուսաբանական այգի։ Այստեղ ներկայացված են տարբեր տեսակի բուսատեսակներ և ծառատեսակներ, որոնց մի մասը էնդեմիկ են Հունգարիայի և Արևելյան Եվրոպայի համար։

Կենդանաբանական և բուսաբանական այգիների համակցությամբ այս զբոսայգին գտնվում է Բուդապեշտ քաղաքի կենտրոնում և այստեղ կարելի է հասնել ստորգետնյա մետրոպոլիտենի օգնությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգի». www.zoobudapest.com (հունգարերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Բուդապեշտի կենդանաբանական և բուսաբանական այգու պատմություն և կենսաբազմազանություն». www.zoobudapest.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.