Jump to content

Բուգեր-Լամբերտ-Բերի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուգեր-Լամբերտ-Բերի օրենք, որոշում է մեներանգ լույսի զուգահեռ ճառագայթների փնջի ինտենսիվության աստիճանական թուլացումը կլանող միջավայրում։

Ըստ Բուգեր-Լամբերտ-Բերի օրենքի նյութի հաստության շերտով անցած լույսի ինտենսիվությունը՝

,

որտեղ -ն լուսային ճառագայթների փնջի սկզբնական ինտենսիվությունն է, -ն՝ կլանման տեսակարար ցուցիչը (կախված է նյութի հատկություններից, վիճակից և լուսային ալիքի երկարությունից), -ն՝ նյութի խտությունը։

Այդ օրենքը հայտնաբերել է Պ․ Բուգերը (1729), մանրակրկիտ ուսումնասիրել է Յ․ Լամբերտը (1760), իսկ կախումը խտությունից փորձով հետազոտել է Ա․ Բերը (1852)։ Կլանման ցուցչի անկախությունը նյութի խտությունից և ընկնող լույսի ինտենսիվությունից մոտավոր է։ Մեծ խտությունների դեպքում մոլեկուլների ֆիզիկաքիմիական փոխազդեցությունների հետևանքով -ն փոփոխվում է։ Իսկ -ն անկախ է ինտենսիվությունից միայն որոշ նյութերի (օրինակ՝ օրգանական բյուրեղների լուծույթներ) համար՝ կլանվող լույսի էներգիայի փոփոխության շատ լայն սահմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 582