Բորչալու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սա Վրաստանի պատմական երկրամասի մասին հոդված է: Տե՛ս նաև Թիֆլիսի նահանգ
Թիֆլիսի նահանգի վարչական քարտեզը

Բորչալուի երկրամաս (ադրբ.՝ Borçalı, վրաց.՝ ბორჩალო, ռուս.՝ Борчалы), պատմական երկրամաս Վրաստանի հարավային մասում: Ներկայումս մտնում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի կազմի մեջ և բնակեցված է ադրբեջանցիներով (որոնք ներկայում մեծամասնություն են կազմում), հայերով (որոնք նախկինում մեծամասնություն են կազմում), վրացիներով, հույներով և այլ ազգություններով:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորչալու» բառի անվան ստուգաբանության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բառը կազմված է երկու արմատներից՝ «անցք» և «դատարկ»:

Բորչալու բառը նշանակում է «գայլերի բույն»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ներկայիս Վրաստանում իսլամական տարրի բնակեցումը կապված է Միջին Ասիայից արևմուտք արշաված օղուզների և Օսմանյան կայսրության կողմից Վրաստանի գրավումով:

Այսպիսով սկսվեց մուսուլման բնակչության ներհոսք դեպի Վրաստանի հարավային երկրամասեր: Թշնամանալով օսմանյան թուրքերի հետ՝ ինքնստինքյան վրացիները դաշնակցային հարաբերությունների մեջ էին մտնում մեկ այլ իսլամադավան ցեղերի՝ կովկասյան ղփչաղների հետ:

Սա ևս նպաստեց տարածրջանում թյուրքական բնակչության վերահաստատմանը: Թյուրքերի ներհոսքը շարունակվեց մինչև ուշ միջնադար: Դրանց հետագա ամրապնդումը հանգեցրեց ադրբեջանական ներկայիս համայնքի ձևավորմանը[1]:

Վրաստանի ադրբեջանաբնակ համայնքը պատմականորեն հայտնի է Բորչալու անվանումով[2]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանցիները Վրաստանում.png

Ըստ 1897 թվականին Ռուսական կայսրությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառը ուներ 128,587 մարդ բնակչություն: Հիմնական բնակիչները հայերն էին[3]:

Վարչատարածքային միավորի էթնիկական քարտեզը հետևյալն էր՝

Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի բնակչությունը կազմում է 497,530 մարդ: Բնակչության գրեթե կեսն ադրբեջանցիներն են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Ancient Orient. Transcaucasia in the 11th–15th centuries by Lev Gumilev
  2. Cumans. The Don and the North Caucasus in the 4th–12th centuries
  3. Борчалинский уезд Демоскоп Weekly