Բորորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորորո
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
բորորո
Հավատք(ներ)
քրիստոնեություն, ավանդական համոզմունքներ
Bororo003.jpg

Բորորո, հնդկացի ազգ Բոլիվիայում (2 հազար մարդ) և Բրազիլիայում (հազար մարդ)։ Ինքնանվանումը՝ օրարիմուգուդոգե, այսինքն՝ «օրարի ձկների մարդիկ»։ Բրազիլիայում հիմնականում ապրում են Մատու Գրոսու նահանգում։ Լեզուն բորորոն է՝ բորորոների լեզվաընտանիքից։ Դավանում են քրիստոնեություն և պահպանում ավանդական հավատալիքները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում բորորոներն առաջին շփումներն են հաստատել եվրոպացիների հետ։ Այդ ընթացքում նրանք ապրում էին Գուապորե և Արագուա գետերի ավազաններում։ 20-րդ դարում ձուլվել են։ Բաժանվել են երկու խմբի՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան խմբում առանձնանում էր ևս մեկ հատուկ խումբ՝ ումուտինան, ինքնանվանումը՝ բալորիե։ Նրանք բոլորից տարբերվում էին մշակութային և մարդաբանական առումներով։

20-րդ դարի կեսերին նրանք խառնվել են շավանտե ժողովրդի հետ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական զբաղմունքներն են երկրագործությունը, ձկնորսությունը, որսորդությունը, հավաքչությունը։ Հիմնական մշակաբույսերն են եգիպտացորենը, դառը և քաղցր մանիոկան, բրինձը, բամբակենին, ծխախոտը և այլն։

Տղամարդկանց առօրյա հագուստ է ծառայում սեռական օրգաններին դրված տերևը։ Արարողությունների ժամանակ կրում են զարդարանքներով, տարբերիչ նշաններով գոտի։ Ստորին շուրթը դակում էին զարդեր կրելու համար[2]։

Ավանդական կացարանը երկար շալաշն էր, 20-րդ դարում սկսել են կառուցել երկթեք տանիք ունեցող ուղղանկյուն տներ, որոնք փոխառել են կրեոլներից[3]։

Սոցիալական կազմակերպվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքն ընդլայնված է։ Սերունդը մայրական գծով է, տոտեմային։ Ցեղը բաժանված էր էկզոգամ ֆրատրիաների։ Նրանց տները գտնվում էին գյուղի ծայրերում՝ իրար դիմաց։ Գյուղն ունեցել է օղակաձև հատակագիծ, կենտրոնում տղամարդկանց տունն է եղել։ Հուղարկավորության արարողությունները, տղամարդկանց նախաձեռնություններն անցկացվել են առանց կանանց (արգելք)։

Արարողություններն անցկացվել են պարզունակ երաժշտական գործիքների օգտագործմամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bororo language»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-29-ին։ Վերցված է 2007-09-21 
  2. «Last of the Bororos 1930–1931»։ Human Studies Film Archives։ Smithsonian Institution 
  3. Lévi-Strauss Claude (1990)։ The Raw and the Cooked։ Chicago: University of Chicago Press։ ISBN 978-0-226-47487-8 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]