Բորշոդխեմ (ընկերություն)
Բորշոդխեմ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1949 |
Վայր | Kazincbarcika, Borsod-Abaúj-Zemplén County, Հունգարիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Քիմիական արտադրություն |
Մայր ընկերություն | Wanhua Group? |
Կայք | borsodchem-group.com |
BorsodChem Վիքիպահեստում |
Բորշոդխեմ (BorsodChem), պաշտոնական անվանումը` Wanhua-BorsodChem, հունգարական քիմիական ընկերություն, որը գտնվում է Հունգարիայի Կազինցբարցիկա քաղաքում: Մասնագիտանում է իզոցիանատների, պոլիվինիլքլորիդիև վինիլի արտադրության մեջ: Հիմնական գործարանը գտնվում է Կազինցբարցիկայում, սակայն արտադրությունն իրականացվում է նաև Չեխիայի Օստրավայում և Լեհաստանի Կենձեժին-Կոզլեում: Մասնաճյուղեր կան Հունգարիայում, Բելգիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Իտալիայում և Լեհաստանում: 2008 թվականից տեխնիկական աջակցության կենտրոնը գտնվում է Գյոդյոլյոյում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
BorsodChem ընկերության նախապատմությունը սկսվում է 1949 թվականին Հունգարիայի հյուսիսում մի շարք քիմիական գործարաններ Borsodi Vegyi Kombinát ձեռնարկության մեջ միավորումից հետո և դրանցում պոլիվինիլքլորիդի արտադրությունը սկսվել է 1963 թվականին: 1991 թվականին Բորշոդխեմը ստեղծվել է որպես Հունգարիայի առաջատար քիմիական ընկերությունը դարձած ձեռնարկության իրավահաջորդ:
2000 թվականին բաժնետոմսերի 24.7% -ը ձեռք է բերվել իռլանդական օֆշորային Milford Holdings ընկերության կողմից և վաճառվել Banca Commerciale Italiana -ի հունգարական մասնաճյուղին: Vienna Capital Partners ընկերությունը մասնակցություն է ունեցել այս գործարքին, և Հունգարիայի վարչապետը պահանջել է այսպիսի գործարքի փաստով հետաքննություն[1][2]:
Ընկերությունը 2007 թվականին ձեռք է բերվել Պերմիրա (Permira) ընկերության կողմից[3], և այնուհետև 2011 թվականին վաճառվել է Wanhua Industrial Group ընկերությանը[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Corporate Governance Risk Survey in Hungary(չաշխատող հղում). Merit Research Working ePapers, No 5, June 2002
- ↑ Barnett Neil (8 January 2006)։ «From Poland to Hungary, Gazprom takes stealth route to domination»։ London: The Independent։ Վերցված է 2009-10-17
- ↑ BorsodChem: Permira nimmt Rohstoffhersteller von der Börse (գերմ.)
- ↑ Wanhua acquires full control of BorsodChem (անգլ.)