Բորյանա Ռոսսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորյանա Ռոսսա
2012 Boryana Rossa.jpg
Ծնվել էհունիսի 21, 1972(1972-06-21) (50 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա[1]
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի և video artist
ԺանրԱկցիոնիզմ
Commons-logo.svg Boryana Rossa Վիքիպահեստում

Բորյանա Ռոսսա (բուլղար․՝ Боряна Росса, հունիսի 21, 1972(1972-06-21), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի նկարիչ-ակցիոնիստ, ֆեմինիստ ակտիվիստ, տրանսհումանիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Բորյանա Ռոսսան ավարտել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիան՝ որմնանկարչություն մասնագիտությամբ, 2007 թվականին` Rensselaer Polytechnic Institute-ը՝ մագիստրոսի կոչումով։ 2003 թվականին Բորյանա Ռոսսան Օլեգ Մավրոմատիի հետ միասին մասնակցել է «Զգույշ, կրոն է» ցուցահանդեսին։ Հատուկ նրա համար նկարիչը լուսանկարում է «Շատրվան»-ը, որտեղ պատկերված էր աստվածաշնչյան պլանի քանդակագործական կոմպոզիցիան պսակող սպիտակ կզաքիս։ 2003 թվականի հունվարի 18-ին Սախարովյան կենտրոնում, որտեղ կայանում էր ցուցահանդեսը, հարձակման ենթարկվեց Ուղղափառության պաշտպանների կողմից, գրեթե բոլոր ցուցանմուշները վնասվեցին, ավերվեցին կամ գողացան։ «Շատրվան»-ի լուսանկարը պատռվել էր վանդալների կողմից և վրան ներկ էին լցրել։

2004 թվականին Բորյանա Ռոսսան միացավ «Ուլտրաֆուտուրո» խմբին (Օլեգ Մավրոմատի, Բորյանա Ռոսսա, Կատյա Դամյանովա, Անտոն Թերզիև, Միրոսլավ Դիմետրով, Ստանիսլավ Գանչև)[2][3]։

2004 թվականին Բորյանա Ռոսսան Օլեգ Մավրոմատիի հետ միասին ստեղծեցին այսպես կոչված «Ուլտրաֆուտուրո մանիֆեստ»-ը, որը հիմնված էր արմատական տրանսհումանիզմի, անմահության և ռոբոէթիկայի վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթերի վրա։ 2006 թվականին Ռոսսան Կրիոնիկայի ինստիտուտում (Միչիգան) հանդիպել է կրիոնիկայի հորը` Ռոբերտ Էթինգերին և նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանել։

2006 թվականին Ռոսսան մասնակցել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աֆրիկայի ինստիտուտում կազմակերպված տրանսհումանիզմին և գիտական անմահությանը նվիրված 10-րդ սեմինարին։

2006 թվականին Բորյանա Ռոսսաը դարձել է տրանսհումանիստական բուլղարական «ՈՒՄՎԵԼՏ» ամսագրի խմբագիրը։ 2009 թվականին Ռոսսան եղել է «Կորպուս, էքստրեմիզմ, կյանք +» տրանսհումանիտար նախագծի համադրողը EXIT ART պատկերասրահում (Նյու Յորք

2012 թվականին Rensselaer Polytechnic Institute–ում թվային արվեստի բնագավառում ստացել է գիտությունների դոկտորի կոչում[4]։ 2012 թվականից Սիրաքյուսի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր է։

2012 թվականի օգոստոսին Բորյանա Ռոսսան Մարինա Հալպերինայի և Անժելա Ուոշկոյի հետ միասին ակցիա են անցկացրել Հարլեմում՝ ի աջակցություն Pussy Riot[5]։ 2012 թվականի նոյեմբերին Բորյանա Ռոսսաը Ստանիմիր Պանայոտովի հետ միասին եղել են «Սոֆիա Կվիր Ֆորում» ժամանակակից արվեստի փառատոնի համադրողները։ Բորյանա Ռոսսան ապրում և աշխատում է Բուլղարիայում և ԱՄՆ-ում[4]։

Ընտրյալ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 - «Common Frequency» (Օլեգ Մավրոմատիի հետ համատեղ), «Radiator» պատկերասրահ, Նյու Յորք։
  • 2012 - «Ապոկալիպսիս չայնաթաունում» Օլեգ Մավրոմատիի հետ համատեղ)։ ԱՐՏ-ԴԵՊՈՄ-ՏԵԼ, Սոֆիա։
  • 2011 - «Քաղաքացիական դիրքորոշում» (Օլեգ Մավրոմատիի հետ համատեղ)։ Ժամանակակից արվեստի ինստիտուտի պատկերասրահ Սոֆիա[6]։
  • 2009 - «Ժողովրդի ծառաներ» ակցիան (Օլեգ Մավրոմատի հետ համատեղ)։ Ստեդելեկի թանգարան, Ամստերդամ։
  • 2009 - «Վիտրուվիանյան մարմին» ակցիան (Օլեգ Մավրոմատիի հետ համատեղ)։ Գեղարվեստի ակադեմիա, Բեռլին[7][8]։
  • 2009 - «Rotte Armie Forever» ակցիան (Օլեգ Մավրոմատիի և Եվգենի Լոսիկի հետ համատեղ), Ռայխստագ, Բեռլին։
  • 2008 - «Անտիհելուին» ակցիան (Օլեգ Մավրոմատիի հետ համատեղ), Art Hall, Տալին։
  • 2006 - «Ապրողների և մահացածների մասին» ակցիան (Օլեգ Մավրոմատի հետ համատեղ)։ RIAP, Քվեբեկ։
  • 2006 - «Բաբելոնյան ձուկ» ակցիան (Օլեգ Մավրոմատի հետ համատեղ)։ Ջեներալ Էլեկտրիկ թանգարան, Նյու Յորք ։
  • 2006 - «Մինչև և հետո» ակցիան (Օլեգ Մավրոմատի հետ համատեղ)։ EXIT ART gallery, Նյու Յորք։
  • 2006 - «Ի հեճուկս բոլոր սատանաների» (Օլեգ Մավրոմատի հետ համատեղ)։ Հելուին։ Բրուկլին, Նյու Յորք։
  • 2005 - «Միջազգային խմբի ելույթը ռոբոտների ազատագրման համար»։ ՄԱՐՍ պատկերասրահ, Մոսկվա[9]։
  • 2004 - «Վերջին փական» ակցիան Սոֆիա ԲԳ[10]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Ուլտրաֆուտուրո մանիֆեստ» (Բուլղարիա) ֆիլմ Ուլտրաֆուտուրոյի տրանսհումանիստական նախագծերի մասին՝ մանիֆեստից մեջբերումներով։
  • 2004 - «МЕАРТ և ձյան փաթիլ» (ԱՄՆ) կինոնկար կրիոնիկ, Ռոբերտ Էտտինգերի և ուղեղի բջիջների կրիոնիզացման նախագծի վերաբերյալ МЕАРТ:
  • 2012 - խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանում գենդերային հիմնախնդիրներին նվիրված ֆիլմ «Անկումից հետո» (ԱՄՆ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://rkd.nl/nl/explore/artists/361831
  2. Кук В. Интервью с Олегом Мавроматти и Боряной Росса // New Media Art Magazine. - 2005. - № 6.
  3. Пиотровски П. Вредителство или робство. Цензурата вече е различна // www.kultura.bg. - 2007. - 29 июня.
  4. 4,0 4,1 Цанева С. Политика - Арт - Джендър Archived 2013-05-13 at the Wayback Machine. // www.blistermagazine.com. - 2013. - 17 марта.
  5. Собств. инф. Pussy Riot в Гарлеме // metkere.com. - 2012. - 16 авг.
  6. Moudov I. CIVIL POSITION. Boryana Rossa and Oleg Mavromatti Archived 2013-08-16 at the Wayback Machine. // ica-sofia.org. - 2011. - 2 July.
  7. Val Phoenix Open Stage Archived 2016-03-04 at the Wayback Machine. // Frieze. - 2009. - March 11.
  8. Ножарова В. Женското тяло и идеала Archived 2013-05-13 at the Wayback Machine. // www.blistermagazine.com. - 2010. - 8 мая.
  9. Шелапутин И. Боряна Росса - освободительница роботов Archived 2013-11-19 at the Wayback Machine. // shelaputin.ru. - 2005. - 30 янв.
  10. Головастиков К. С дырочкой в правом боку // lenta.ru. - 2013. - 11 ноября.