Jump to content

Բորի ենթախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խումբ → 13
↓ Ենթախումբ
2
5
Բոր
10,811
2s22p1
3
13
Ալյումին
26,982
3s23p1
4
31
Գալիում
69,723
3d104s24p1
5
49
Ինդիում
114,818
4d105s25p1
6
81
Թալիում
204,383
4f145d106s26p1
7
113
Նիհոնիում
(284)
5f146d107s27p1

Բորի ենթախումբ, Մենդելեևի Պարբերական համակարգի 13-րդ խմբի տարրեր և ներառում են բոր (B), ալյումին (Al), գալիում (Ga), ինդիում (In), թալիում (Tl) և նիհոնիում (Nh)։ Այս խումբը դասվում է պարբերական աղյուսակի p-բլոկում։ Բորի խմբի տարրերը բնութագրվում են երեք վալենտային էլեկտրոններով։ Այս տարրերը նաև հայտնի են որպես տրիելներ[1]։

Պարբերական աղյուսակի 13-րդ խմբի մի քանի տարրեր ունեն կենսաբանական դեր էկոհամակարգում։ Բորը մարդու համար հետքի տարր է և կենսական նշանակություն ունի որոշ բույսերի համար։ Բորի պակասը կարող է հանգեցնել բույսերի աճի խանգարմանը, մինչդեռ դրա ավելցուկը կարող է վնասել՝ արգելակելով աճը։ Ալյումինը չունի կենսաբանական դեր և էական թունավորություն, ուստի համարվում է անվտանգ։ Ինդիումը և գալլիումը կարող են խթանել նյութափոխանակությունը. գալլիումը հայտնի է որպես երկաթային սպիտակուցներին կապվելու ունակությամբ։ Թալիումը խիստ թունավոր է, խանգարում է բազմաթիվ կենսական ֆերմենտների աշխատանքին և օգտագործվել է որպես թունաքիմիկատ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kotz, John C.; Treichel, Paul & Townsend, John Raymond (2009). Chemistry and chemical reactivity. Vol. 2. Belmont, Ca, USA: Thomson Books. էջ 351. ISBN 978-0-495-38712-1.
  2. Dobbs, Michael (2009). Clinical neurotoxicology: syndromes, substances, environments. Philadelphia, Pa: Saunders. էջեր 276–278. ISBN 978-0-323-05260-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորի ենթախումբ» հոդվածին։