Բորիս Օնիշչենկո
| Բորիս Օնիշչենկո | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Ամբողջական անուն՝ | Բորիս Գրիգորևիչ Օնիշչենկո |
| Բնօրինակ անուն | Бори́с Григо́рьевич Они́щенко |
| Մասնագիտացում | հնգամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | 19․09․1937 |
| Ծննդավայր | գյուղ Բերեզնյակի, Խորոլի շրջան, Պոլտավայի մարզ, ՈՒԽՍՀ |
| Հասակ՝ | 178 սմ |
| Քաշ | 74 կգ |
Բորիս Գրիգորևիչ Օնիշչենկո (ծնվ․՝ սեպտեմբերի 19 1937 թվական, գյուղ Բերեզնյակի, Խորոլի շրջան, Պոլտավայի մարզ, ՈՒԽՍՀ), ԽՍՀՄ հնգամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1971 թվական, զրկված՝ 1976 թվական)։ «Դինամոյի» կազմում հանդես գալով՝ ներկայացրել է Կիևը։
Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 - թիմային հաշվարկում դարձել է արծաթե մեդալակիր (Պավել Լեդնյովի և Ստասիս Շապարնիսի հետ միասին), անհատական հաշվարկում 5-րդ տեղն է զբաղեցրել։
- 1972 - թիմային հաշվարկում դարձել է օլիմպիական չեմպիոն (Պավել Լեդնյովի և Վլադիմիր Շմելյովի հետ միասին), անհատական հաշվարկում դարձել է արծաթե մեդալակիր, չորս մարզաձևերից հետո եղել է առաջատար, անհաջող է հանդես եկել թեթևաթլետյան կրոսում պարտվել է հունգարացի մարզիկ Անդրաշ Բալցոյին[1]։
- 1976 - որակազրկվել է։
Աշխարհի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի չեմպիոն․
արծաթե մեդալակիր․
բրոնզե մեդալակիր․
- 1970, 1973-1974 - անհատական հաշվարկ,
- 1967 - թիմային հաշվարկ։
ԽՍՀՄ առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969-1970 թվականների ԽՍՀՄ չեմպիոն,
- 1976 թվականին՝ անհատական հաշվարկում։
Որակազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի կայացած ամառային օլիմպիական խաղերին մասնակցելիս հնգամարտի 2-րդ մարզաձևի՝ սուսերամարտի ժամանակ, Օնիշչենկոն հաղթել է բոլոր մրցակիցներին։ Մեծ Բրիտանիայի սուսերամարտի հավաքականի առաջատար Ջերեմի Ֆոքսի հետ մենամարտի մեկնարկին Ֆոքսն անսպասելիորեն հետ թեքվեց, և Օնիշչենկոյի սուսերը չդիպավ՝ կանգ առնելով Ֆոքսի կրծքից 10-15 սմ հեռավորության վրա, սակայն նրա մրցակցի թիկունքում, ամեն դեպքում, վառվեց լամպը, որն ազդանշան էր տալիս հասցված խոցման մասին։ Բրիտանացիները պահանջեցին այդ պահը վերադիտարկել և վերլուծության ենթարկել․ զննվեց ցուցատախտակը, ապա՝ Օնիշչենկոյի զենքը (սկզբում խարդախության մասին խոսք չկար. ենթադրվում էր տեխնիկական խափանում, ներարկումը գրանցող էլեկտրական շղթայում ինքնաբուխ կարճ միացում)[2]։
Օնիշչենկոյի սուսերը փոխելուց հետո՝ ԽՍՀՄ-ի հնգամարտի հավաքականում այդ պահի դրությամբ լավագույն սուսերամարտիկ համարվող Օնիշչենկոն հաղթեց անգլիացուն, բայց այս անգամ արդեն «ազնիվ» սուսերով[3][2] (և հետո էլ շարունակեց հաղթանակների շարքը՝ հաղթելով մնացած 9 մարտերից 8-ում[4])։
Սակայն այդտեղ արդեն՝ մարտն ավարտելուց ընդամենը մի քանի րոպե անց, Օնիշչենկոյի սուսերի փորձաքննությունը բացահայտեց հետևյալը․ բռնակի մեջ ներկառուցված էր զամշով քողարկված կոճակ, այս կոճակը սեղմելով՝ ցանկացած պահի կարելի էր բոլորափակել էլեկտրական միացումը, որը միացնում էր դատավորի լույսը, և խոցումը հաստատվում էր[2][5]։
Օնիշչենկոն հենց նույն պահին որակազրկվեց, և ԽՍՀՄ-ի հավաքականը, որը համարվում էր մրցումների թիմային հաշվարկում ֆավորիտ, զրկվեց մեդալային պայքարին մասնակցելու հնարավորությունից։
Խորհրդային պատվիրակության կողմից անմիաջապես եղավ համապատասխան արձագանք․ ԽՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարների խորհրդի ղեկավար Սերգեյ Պավլովը, քննադատելով Օնշչենկոյին, հայտարարեց նրան ցմահ որակազրկելու մասին[6]։ Արդյունքում նրան զրկեցին կոչումներից, պարգևներից և ԽՄԿԿ-ի անդամակցությունից[7]։
Գոյություն ունեն տարբեր վարկածներ այն հարցի շուրջ, թե երբ են կասկածել, որ Օնիշչենկոն խարդախության է դիմել։ Վարկածներից մեկի համաձայն՝ անմիջականորեն օլիմպիական մրցաշարի ընթացքում, երբ Օնիշչենկոյի մրցակիցն անգլիացի Ադրիան Փարքերն էր, և արձանագրվեց կասկածելի խոցում, ինչին հենց այդ պահին ուշադրություն դարձրեց Ջերեմի Ֆոքսը[2]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Ջերեմի Ֆոքսն սկսել է կասկածել դեռևս Լոնդոնի նախաօլիմպիական մրցաշարի անցկացման ժամանակ, երբ դիտարկում էր սուսերամարտի մենամարտերի տեսաձայնագրությունները, իսկ մասնագետները հավաստեցին, որ Օնիշչենկոյի կողմից հասցված խոցումներից մեկը եղել է կեղծ, սակայն, բրիտանացիներն աղմուկ չբարձրացրին մինչ բուն Օլիմպիական խաղերի՝ սուսերամարտի մենամարտերի մեկնարկը[5]։
Անգլալեզու գրականությունում Օնիշչենկոն ստացել է «Dishonishenko» կեղծանունը (բառախաղ՝ անգլ.՝ dishonor անարգանք, պատվազրկում բառերից)։
Որակազրկումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Կիևում՝ «Օլիմպիական» կոչվող համալիրում, բացվեց «Աթլետ» ուսումնամարզական բազան, որի տնօրենի պաշտոնում նշանակվեց Բորիս Օնիշչենկոն[8], ով այդ պաշտոնն զբաղեցրեց ավելի քան 30 տարի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Книга:Хавин Б.Н.: Всё о советских олимпийцах|страницы=220—221
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Jim Fox - Great British Olympians // The Sunday Times(անգլ.) /вебархив/
- ↑ Советский атлет обманул весь мир, чтобы победить. Как он стал главным мошенником в истории спорта? Արխիվացված 2020-12-17 Wayback Machine // Лента. Ру, 16 декабря 2020
- ↑ «Кнопка в шпаге и разнос от Брежнева. Как пятиборец Онищенко обманул весь мир на Олимпиаде в Монреале». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
- ↑ 5,0 5,1 О, спорт, ты — миф!(չաշխատող հղում) // «Киевский ТелеграфЪ», 23—29 июля 2004
- ↑ Михаил Проровнер. Футбол. Дело Егора Титова // «Парламентская газета», 25 февраля 2004
- ↑ За одних гордость распирает, за других уши горят Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // «Советский спорт», 30 августа 2006
- ↑ Ігор Корольов Кому ще кортить «з'їсти» шматок спортивної землі? // Україна молода. — 18 августа 2005. Архивировано из первоисточника 14 հուլիսի 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Օնիշչենկո» հոդվածին։ |
- Борис Онищенко – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Заколдованная шпагаԱրխիվացված 2017-02-02 Wayback Machine // Матч ТВ
- Советский атлет обманул весь мир, чтобы победить. Как он стал главным мошенником в истории спорта?Արխիվացված 2020-12-17 Wayback Machine // Лента. Ру, 16 декабря 2020