Բորիս Վվեդենսկի
Բորիս Վվեդենսկի Борис Введенский | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 7 (19), 1893 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | հունիսի 1, 1969[1] (76 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս |
| Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
| Գործունեության ոլորտ | Ռադիոֆիզիկա[2], ֆիզիկա[2] և Խմբագրություն[2] |
| Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[3] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[3] |
| Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
| Եղել է գիտական ղեկավար | Մարիա Գրեխովա |
| Պարգևներ | |
Բորիս Ալեքսեեիչ Վվեդենսկի (ռուս.՝ Борис Алексеевич Введенский, ապրիլի 7 (19), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 1, 1969[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռադիոֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1963)։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1915 թվական)։ 1946—1951 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, 1944—1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ռադիոտեխնիկայի պրոբլեմների գիտական մշակման սեկցիայի նախագահը։ 1951 թվականից դարձել է Սովետական մեծ հանրագիտարանի 2-րդ հրատարակության գլխավոր խմբագիրը։ Վվեդենսկիի ղեկավարությամբ են կատարվել Սովետական մեծ հանրագիտարանի 3-րդ հրատարակության նախապատրաստական աշխատանքները։ Եղել է նաև Սովետական Փոքր հանրագիտարանի (3-րդ հրատարակություն), ֆիզիկայի հանրագիտական բառարանի, երկ և եռհատոր ընդհանուր հանրագիտական բառարանների և այլ հրատարակությունների գլխավոր խմբագիր, 1959 թվականից՝ «Սովետական հանրագիտարան» հրատարակչության գիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, 1964 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ ռադիոալիքների տարածման հարցերի գիտական խորհրդի նախագահ։
Հիմնական աշխատությունները վերաբերում են ուլտրակարճ ալիքների տիրույթում ռադիոալիքների տարածման հարցերին։ 1949 թվականին ԽՍՀՄ ԴԱ Վվեդենսկիին շնորհել է Ա․ Ս․ Պոպովի անվան ոսկե մեդալ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1952 թվական)։ Բեռլինի գերմանական ԳԱ անդամ (1955 թվական)։
Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Введенский Борис Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 654. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 281. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 552. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 504)։ |
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 1 մահեր
- 1969 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիկոսներ
- Խորհրդային ակադեմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ