Բորիս Սաֆոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Սաֆոնով
Сафонов Борис Феоктистович.jpg
օգոստոսի 13 (26), 1915 - մայիսի 30, 1942(1942-05-30)[1] (26 տարեկանում)
ԾննդավայրQ16023528?, Q23895240?, Պլավսկի շրջան, Ռուսաստան
Մահվան վայրԲարենցի ծով
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակRussian Naval Aviation?
Կոչումփոխգնդապետ
Հրամանատարն էրQ4029807?
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆինլանդական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ), Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան և «Թռիչքային ակնառու ձեռքբերումների համար» խաչ

Բորիս Ֆեոկտիստի Սաֆոնով (ռուս.՝ Бори́с Феокти́стович Сафо́нов, օգոստոսի 13 (26), 1915, Q16023528?, Q23895240?, Պլավսկի շրջան, Ռուսաստան - մայիսի 30, 1942(1942-05-30)[1], Բարենցի ծով), խորհրդային ռազմական օդաչու, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության առաջին կրկնակի հերոսը, որին արժանացել է պատերազմի ժամանակ, 1941-1942 թվականների խորհրդային լավագույն օդաչու-ռմբակոծիչը[2]: ԽՄԿԿ անդամ՝ 1939 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանցությամբ ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա աշակերտել է Տուլայի երկաթգծի ֆաբրիկագործարանային դպրոցում, 1930 թվականին ընդունվել է կոմերիտության շարքերը, սովորել ճախրասավառնակի դպրոցում: Այնուհետև լավագույն կուրսանտների հետ ընդունվում է ОСОАВИАХИМ-ի դպրոց, որտեղ նրա հրահանգիչը Վալենտինա Գրիզոդուբովան էր, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ հերոս:

1933 թվականի ամռանը, ավիաակումբը հաջողությամբ ավարտելուց հետո, մեկնում է Կաչայի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան օդաչուների ռազմական դպրոցում սովորելու: Այն ավարտելով 1934 թվականի նոյեմբերին՝ օդաչու էր Բելառուսական ռազմական շրջանի 2-րդ ավիաբրիգադի Ձերժինսկու անվան ավիացիոն էսկադրիլիայի 7-րդ բաժնում: Երբ հարց է բարձրանում ծառայությունը հեռու տեղում անցկացնելու մասին, նա ցուցակագրվում է դեպի հյուսիս և 1939 թվականի դեկտեմբերի վերջին նորաբաց Հյուսիային նավատորմիղի 15-րդ ավիակործանիչ գնդի 2-րդ ավիաէսկադրիլիայում էր: Էսկադրիլիան մաս դարձավ նոր ձևավորված Հյուսիսային նավատորմիղի ռազմաօդային ուժերի 72-րդ միացյալ գնդի, որտեղ երիտասարդ լեյտենանտ Սաֆոնովը նշանակվում է 1-ին կործանիչ էսկադրիլիայում օղակի հրամանատար, որի կազմում Ի-15 բիս ինքնաթիռներ էին։

Ավիագունդը, այդ թվում նաև 1-ին էսկադրիլիան, որի կազմում էր Սաֆոնովը, ակտիվ մասնակցություն է ունենում Պետսամոյի ուղղությամբ, անթերի թռիչքների կատարում հակառակորդի վրա Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) ընթացքում:

1941 թվականի ապրիլի 29-ին Գորկիի № 21 գործարանից ստացած Ի-16 կործանիչների հիմքով գունդը վերաձևում է չորս էսկադրիլիայի, որը գլխավորում է ավագ լեյտենանտ Սաֆոնովը:

ԽՍՀՄ նամականիշ (1944)

Հայրենական մեծ պատերազմի սկզբից Սաֆոնովը աչքի է ընկնում լյուֆտվաֆեի դեմ մարտերում: 1942 թվականին Սաֆոնովը պարգևատրվում է Կարմիր դրոշի երկու շքանշանով (1941 թվականի հուլիսի 14 և նոյեմբերի 8): 1941 թվականի սեպտեմբերի 15-ին յոթ կործանիչներ Սաֆոնովի գլխավորությամբ մարտի եմ մտնում հակառակորդի 52 կործանիչների հետ: Մարտի արդյունքում ոչնչացվում է հակառակորդի 13 ինքնաթիռ, իսկ Սաֆանովի յոթնյակը առանց կորստի վերադառնում է կայան: Սեպտեմբերի 16-ին արժանանում է ԽՍՀՄ հերոսի կոչման: Մեկ ամիս անց Հյուսիսային նավատորմիղի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մայոր Սաֆանովին վստահում է նոր ձևավորված 78-րդ ավիակործանիչ գունդըч զինված բրիտանական Hawker Hurricane ինքնաթիռներով[3]: 1942 թվականի հունվարի 15-ին Սաֆոնովը երրորդ անգամ է պարգևատրվում Կարմիր դրոշի շքանշանով, իսկ մարտի սկզբին չորս հյուսիսծովային օդաչուներով համագործակցելով «Բենեդիկտ» օպերացիայի շրջանակներում, որի գործողությունները հիմնված էր բրիտանական ավիատեխնիկայի վրա[4], բիտանական առաքելության ղեկավար գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Նոել Մեյսոն Մաքֆարլանը նրան պարգևատրում է ավիացիայի բրիտանական բարձրագույն շքանշանով՝ The Distinguished Flying Cross-ով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]