Բորիս Սաղյան
Բորիս Սաղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1941 (82 տարեկան) |
Ծննդավայր | Չափար, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1965) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր (1991) |
Մասնագիտություն | ըմբիշ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Բորիս Զինավորի Սաղյան (հունվարի 20, 1941, Չափար, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ըմբիշ, մանկավարժ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ընբշամարտի տեսության և մեթոդիկայի մասնագետ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2002), ՀՀ մանկավարժական ակադեմիայի անդամ (1997): ԽՍՀՄ սպորտի վարպետ (1962): ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող (2001):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Սաղյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 20-ին, Չափար (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1965 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1973 թվականից աշխատում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, 1989 թվականից՝ ըմբշամարտի ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ՀՀ ազգաբնակչության ֆիզկուլտուրայի զարգացման և պատրաստման հիմնահարցերին, տարբեր քաշային ըմբիշների ֆիզիկական պատրաստության խմբային առանձնահատկություններին[1]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի անդամ[2]
Պարգևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող (2001)
- ԽՍՀՄ սպորտի վարպետ (1962)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձյուդո. ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ, Վ. Բ. Առաքելյան, Բ. Զ. Սաղյան, Երևան, 2009[3]։
- Սամբո. ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ Վ. Բ. Առաքելյան, Բ. Ս. Սաղյան, խմբագիր՝ Ա. Հակոբյան, Երևան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, 2007[4]։
- Յուրի Բաբայան. Ըմբշամարտի երախտավորը 75 / Կազմ. և առաջաբ.՝ Բ. Զ. Սաղյան, Երևան։ Ա. հ., 2004[5]:
- Ըմբիշների բազային պատրաստության հիմնահարցերը, Երևան, 2002։
- Физическая культура в системе здорового образа жизни, Е., 1989.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 390։
- ↑ «065 Մանկավարժություն | ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ» (en-US)։ Վերցված է 2019-04-10
- ↑ Առաքելյան Վահրամ Բազմասերի, Սաղյան Բորիս Զինավորի (2009)։ Ձյուդո ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան
- ↑ Առաքելյան Վահրամ Բազմասերի, Սաղյան Բորիս Զինավորի (2007)։ Հակոբյան Ա, ed.։ Սամբո ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան: տպ. Ֆիզ. կուլտ. հայկ. պետ. ին-տի
- ↑ Սաղյան Բորիս Զինավորի, ed. (2004)։ Յուրի Բաբայան. ըմբշամարտի երախտավորը 75։ Երևան: Ա. հ