Բորիս Ռեիզով
Բորիս Ռեիզով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1902 Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 21, 1981 (78 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Պուշկինի տուն |
Գործունեության ոլորտ | գրականագիտություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ռոստովի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Բորիս Գեորգիի Ռեիզով (ռուս.՝ Борис Георгиевич Реизов, Ռեիզյանց Բաղդասար Գևորգի, նոյեմբերի 1, 1902, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 21, 1981, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրականագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1970), ՌԽՖԱՀ գիտության վաստակավոր գործիչ (1969), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից), Կլերմոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1973)։
1926 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիսկովկասյան համալսարանը։ Գրել է ռուսերեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուս գրականությանը, գրականագիտության տեսական ու մեթոդաբանական խնդիրներին։ Հետազոտել է գրական պրոցեսը՝ կապված դարաշրջանի հասարակական մտքի հետ, այն դիտարկել զարգացման ու պատմական հեռանկարի մեջ։ Հեղինակ է 17 մենագրության («Բալզակի ստեղծագործությունը», 1939, «Ֆլոբերի ստեղծագործությունը», 1955, «Ֆրանսիական պատմավեպը ռոմանտիզմի դարաշրջանում», 1958, «Կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև», 1962, «19-րդ դարի ֆրանսիական վեպը», 1969, «Վալտեր Ակոտի ստեղծագործությունը», 1965, «18-րդ դարի իտալական գրականությունը», 1966, «Ստենդալ», 1974 և այլն)։ Սերտ կապեր է ունեցել ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ, դասախոսություններով հանդես եկել Երևանի բուհերում։ Ռեիզովի երկերը թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1974)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Реизов Борис Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 21 մահեր
- 1981 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գրականագետներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Ռուս գիտնականներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին