Բորիս Ռադունովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ռադունովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 1996(1996-05-26)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Բորիս Ռադունովիչ (սերբ.՝ Борис Радуновић, մայիսի 26, 1996(1996-05-26)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, «Ավելինո 1912» ֆուտբոլային ակումբի դարպասապահը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիսը «Ռադ» ֆուտբոլային ակումբի սան է, որի հիմնական կազմում իր դեբյուտը նա նշել է իր տասնյոթերորդ տարեդարձին, 2013 թվականի մայիսի 26-ին` դաշտ դուրս գալով 2012/13 մրցաշրջանի եզրափակիչ փուլում` Նիշ քաղաքից «Ռադնիչկի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Դաշտում հայտնվելուց ընդամենը մեկ րոպե անց Ռադունովիչը գնդակ է բաց թողնում[2]։

2013/14 մրցաշրջանում երիտասարդ դարպասապահը չի հայտնվել դաշտում։ Սերբիայի հաջորդ առաջնության 8-րդ փուլից հետո Ռադունովիչը դարձել է թիմի գլխավոր դարպասապահը։ 2014/15 մրցաշրջանում խաղացած առաջին խաղում Բորիսին հաջողվել է իր դարպասն անառիկ պահել, իսկ իր թիմը խոշոր հաշվով հաղթել է Կրագուևաց քաղաքի «Ռադիչկի» ֆուտբոլային ակումբին[3]։

2015 թվականին հուլիսի 18-ին հայտարարվել է Ռադունովիչի` իտալական «Ատալանա» ակումբ տեղափոխվելու մասին։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադունովիչը խաղացել է Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչեւ 16 տարեկան)։ Բորիսը պարբերաբար հրավիրվում է մինչև 19 տարեկանների ազգային հավաքականում խաղալու, սակայն նրան դեռ չի հաջողվել իր դեբյուտը նշել թիմի կազմում, քանի որ մարզիչը նախընտրում է դաշտ դուրս բերել Վանյա Միլինկովիչ-Սավիչին[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիսը ունի երկվորյակ եղբայր, որի անունը Պավլե է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]