1929-1931 թվականներին սովորել է Մոսկվայի Վխուտեինում։ Եղել է Բորիս Իվանովիչ Պրորոկով «Բաբյե Ցարի մուո», «Դա չպետք է կրկնվի» նկարաշարից, տուշ, ջրաներկ (1958-1959, Ռուսական թանգարան, Լենինգրադ) «Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомоль-скай правда») թերթի (1931-1938), «Սմենա» («Смена») (1929-1937) և «Կրոկոդիլ» («Крокодил») (1938 թվականից) ամսագրերի աշխատակից։
Թեմատիկ հաստոցային հիմնական նկարաշարերից են՝ «Ահա նա՝ Ամերիկան» (1948-1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950), «Հանուն խաղաղության» (1950), «Մայակովսկին Ամերիկայի մասին» (1951-1954, այս և «Հանուն խաղաղության» նկարաշարի «Տրումենի տանկերի խորտակումը» ու «Ամերիկյան ժանդարմները Ճապոնիայում» գծանկարների համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1952, երեքն էլ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Դա չպետք է կրկնվի» (1958-1959, Ռուսական թանգարան, Լենինգրադ, լենինյան մրցանակ, 1961)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 448)։