Բորիս Պետրով
Բորիս Պետրով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1910 |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1981[1][2] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Բորիս Ստեպանովիչ Պետրով (ռուս.՝ Борис Степанович Петров, հուլիսի 10, 1910, Օրյոլ, Ռուսական կայսրություն - 1981[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, բնանկարիչ, ալպինիստ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Պետրովը ծնվել է 1910 թվականի հուլիսի 10-ին Օրյոլում։ 1929 թվականին Լենինգրադում իննամյա դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես ատաղձագործ Ստրոյտրեստում։ 1931-1933 թվականներին սովորել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում (չի ավարտել)։ 1933-1941 թվականներին Գորկոմիզոյում աշխատել է որպես նկարիչ-ձևավորող։ Միաժամանակ ստեղծագործել է հիմնականում բնանկարի ժանրում։ 1930-ական թվականների երկրորդ կեսին Բորիս Պետրովը մասնակցել է Լենինգրադի նկարիչների մի շարք ցուցահանդեսների, որոնցում ցուցադրել է 17 բնանկարներ[4]։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմիին, 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մինչև 1945 թվականը կռվել է Լենինգրադի ճակատում, պարգևատրվել «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[5]։ 1943-1945 թվականին մասնակցել է Լենինգրադի ճակատի նկարիչների ցուցահանդեսներին[6]։ 1945 թվականին զորամասից գործուղվել է Լենինգրադի պաշտպանության թանգարան, որտեղ որպես նկարիչ աշխատել է մոտ մեկ տարի[4]։
Հետագայում զորացրվելուց հետո Բորիս Պետրովը աշխատել է որպես նկարիչ Լենիզոյում, ՌԽՖՍՀ ԳՖ ԼԿ Գեղանկարչական-ձևավորման արվեստի կոմբինատի ստեղծագործական խմբում։ 1960 թվականին ցուցահանդեսների արդյունքներով դարձել է ՆՄԼԿ անդամության թեկնածու, 1965 թվականին դարձել ՆՄԼԿ անդամ, շարունակել է պարբերաբար մասնակցել Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ցուցահանդեսներին։ 1955 թվականին առաջին անգամ եղել է Կովկասում։ Այդ ժամանակից մինչև կյանքի վերջ Կովկասի լեռներն ու լեռնային լանդշաֆտը դարձել են ոչ միայն Բորիս Պետրովի ստեղծագործության գլխավոր թեման, այլև փոխել են նրա կենսակերպը։ Քառասունհինգ տարեկան հասակում նա տիրապետել է ալպինիզմին ու սլալոմին, ամիսներով միայնակ ապրել ու աշխատել է լեռներում։
Մահացել է 1981 թվականին Լենինգրադում։
Բորիս Պետրովի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում և այլ երկրներում։ 1980-ական և 1990-ական թվականների սահմանագծին Բորիս Պետրովի ստեղծագործությունները Լենինգրադի նկարիչների աշխատանքների ցուցադրության կազմում ներկայացվել են եվրոպական հանդիսատեսին մի շարք արտասահմանյան ցուցահանդեսներում[7][8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 Artnet — 1998.
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 92.
- ↑ 4,0 4,1 Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.5. Д.165. Л.17.
- ↑ Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: СХ России, 2000. — С. 215.
- ↑ Третья выставка работ художников ленинградского фронта. — Л.: Военное издательство Наркомата обороны, 1945. — С. 25.
- ↑ РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 97 à 100.
- ↑ РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 252—253.
- ↑ Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 46.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.5. Д.165.
- Третья выставка работ художников ленинградского фронта. — Л.: Военное издательство Наркомата обороны, 1945. — С.25.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С. 21.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С. 15.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 31.
- Воспоминания о горах // Ленинградская правда. 1963, 27 марта.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С. 24.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 13.
- Выставка произведений художника-альпиниста Петрова Бориса Степановича. — Л., 1975.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 21.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 20.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 92.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. London, Izomar Limited, 1998.
- Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: СХ России, 2000. — С. 215.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПБ.: НП-Принт, 2007. — С. 387, 393—398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 97 à 100.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 252—253.
- Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 46.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 10 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Օրյոլ քաղաքում ծնվածներ
- 1981 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Ռուս բնանկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ