Բորիս Նահապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Նահապետյան
Ծնվել է մարտի 5, 1946(1946-03-05) (73 տարեկան)
Թբիլիսի, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն մաթեմատիկոս
Հաստատություն(ներ) ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայ-ռուսական համալսարան
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Կոչում պրոֆեսոր
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990)

Բորիս Սերգեյի Նահապետյան (մարտի 5, 1946(1946-03-05), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2003): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Նահապետյանը ծնվել է 1946 թվականի մարտի 5-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում: 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: 1991 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող: Եղել է Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ: ՀՊՄՀ մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայի վարիչ[2]: 1991-1994 թվականներին՝ Հայկական մաթեմատիկական միության փոխնախագահ: 1993-1994 թվականներին՝ ՀՀ Վարչապետին կից գիտության և բարձր տեխնոլոգիաների խորհրդի անդամ, 2002 թվականից, միաժամանակ՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի դասախոս: 2004-2010 թվականներին եղել է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոֆեսոր[3]:

Աշխատանքները վերաբերում են հավանականության տեսության սահմանային թեորեմներին և վիճակագրական ֆիզիկայի մաթեմատիկական խնդիրներին[3]: Կառուցել է թույլ կախյալ պատահական դաշտերի սահմանային թեորեմների տեսություն և այն կիրառել գիբսյան պատահական դաշտերի համար, զարգացրել մարտինգալների տեսության հիմնական դրույթները բազմաչափ տարածությունների դեպքում և ստացած արդյունքներն օգտագործել վիճակագրական ֆիզիկայի որոշ խնդիրների լուծման համար: Տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, վրացերենի:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 60 գիտական աշխատության, որոնցից 1 մենագրություն, 23 խորհրդային և միջազգային գիտական ամսագրերում, 17 հոդված՝ ՀՀ ԳԱԱ գիտական ամսագրերում, 17 միջազգային գիտաժողովների թեզիսներ և 2 պրեպևինտներ[4]:

  • Մաթեմատիկան 4-5-րդ դասարաններում: Մեթոդական ձեռնարկ: Մակմիլան-Արմենիա, 2000, էջ 60[5]:
  • «Մաթեմատիկա 5» և «Մաթեմատիկա 6» դասագրքեր[6]:
  • Limit Theorems and some Applications in Statistical Physics, Stuttgart-Lpz., 1991.
  • Martingale-difference Gibbs random fields and central limit theorem”, Annales Acad. Sci. Fennical, Ser A, I. Mathematica, v. 17, 1992, 105–110 (with A. Petrosian).
  • Billingsley-Ibragimov theorem for martingale-difference random fields and its applications to some models of classical statistical physics”, C.R. Acad. Sci. Paris, v. 320, serie 1, 1995, 1539-1544.
  • Models with even potentials and the behaviour of total spin at the critical point”, Communications in Mathematical Physics, v. 189, № 2, 1997, 513–519.
  • Arzumanian V., Pogosian S., “Classical Spin Lattice Systems with Vacuum”, Acta Applicandae Mathematicae, 22, pp. 33-53, Cluwer Academic Publishers, Netherlands, 1991 հոդվածում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ներսես Շնորհալի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-03-20 
  2. «Բորիս Սերգեյի Նահապետյան»։ aspu.am։ Վերցված է 2019-03-20 
  3. 3,0 3,1 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 205-206:
  4. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'pb:Մակմիլան Արմենիա, and au:Նահապետյան, Բորիս Սերգեյի,'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-03-20 
  5. Նահապետյան Բորիս (2000)։ Մաթեմատիկան 4-5-րդ դասարաններում: Մեթոդական ձեռնարկ (հայերեն)։ Մակմիլան-Արմենիա։ ISBN 9789993072126 
  6. Նահապետյան Բորիս (2006)։ Մաթեմատիկան 5-6-րդ դասարաններում: Մեթոդական ձեռնարկ (հայերեն)։ Մակմիլան Արմենիա։ ISBN 9789994146161