Բորիս Թամոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բորիս Մուրազի (Թամոյան)ից)
Բորիս Մուրազի Թամոյան
Borîsê Tamoyan
Ծնվել էապրիլի 23, 1990 (34 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, ՀԽՍՀ, Դիտակ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունեզդի
ԿրոնՇարֆադին
Երկեր«Էզդինամե»
«Եզդիերեն-հայերեն բառարան»
«Հարյուր տարի անց...»
Մասնագիտությունլրագրող, գրող, հասարակական գործիչ, արևելագետ
Կայքdengeezdia.com

Բորիս Մուրազի Թամոյան (եզդիերեն՝ Borîsê Miraz Tamoyan), (1990 թվական, ապրիլի 23, Արարատի մարզ գյուղ Դիտակ ), եզդի լրագրող, արևելագետ, գրող, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ավարտել է Դիտակ գյուղի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստալրագրության բաժինը, որն ավարտել է 2013 թվականին։

2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2011 թվականին Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցում եզդիերենով դասավանդել է լեզու և գրականություն առարկա։

2015 թվականին ընդունվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոսական բաժինը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։

2013 թվականին հիմնել է www.dengeezdia.com լրատվական տեղեկատվական կայքը, որը լուսաբանել է Հայաստանի և աշխարհի եզդիների առօրյան և կենցաղը։

Նույն թվականին հիմնել է Denge Ezdia տպագիր ամսաթերթը, որը, սակայն, չորս ամիս անց դադարեցրել է գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով։

2014 թվականին Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն դեսպանության աջակցությամբ հիմնել է եզդիերենի և եզդիների պատմության դպրոց երևանաբնակ եզդի երեխաների համար և դասավանդել այդ դպրոցում։

2014 թվականին հեղինակել է եզդիերեն-հայերեն առաջին բառարանը։ Նույն թվականին իր ընկերների՝ Համլետ Սմոյանի և Մամե Ամիրյանի հետ եզդիերեն է թարգմանել և հրատարակել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Լեզվի իրավունքի համընդհանուր հռչակագիրը։

2015 թվականին հեղինակել և հրատարակել է «Հարյուր տարի անց…» պատմափաստագրական աշխատությունը, որում ներկայացրել է 2014 թվականին Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։

Նույն թվականին հեղինակել է «Էզդինամե» աշխատությունը[1]։

Իր հասարակական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ հանդես է եկել եզդի կանանց իրավունքների պաշտպանի դերում։ Իր կարծիքով միայն եզդի կանանց ազատություններ տրվելու և եզդի ժողովրդի կրոնահասարակական բարեփոխումներից հետո կարելի է խոսել եզդիական պետականության ստեղծման մասին։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության սկզբից մինչ 2015 թվականի ավարտը Բորիս Մուրազին հրատարակել է 5 գիրք եզդիների վերաբերյալ։

  • «Էզդինամե», հեղինակ՝ Բորիս Մուրազի (հայերեն)[1],
  • «Մարդու իրավունքների հռչակագիր», հեղինակներ՝ Մամե Ամիրյան, Համլետ Սմոյան, Բորիս Մուրազի (եզդիերեն),
  • «Եզդիերեն-հայերեն բառարան», հեղինակ՝ Բորիս Մուրազի,
  • «Հարյուր տարի անց...», հեղինակ՝ Բորիս Մուրազի (հայերեն)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]