Բորիս Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիս Մելիքսեթյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1928(1928-12-09)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 1992(1992-12-15) (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1955)
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություներկրաբան
Պարգևներ և
մրցանակներ

Բորիս Մանուկի Մելիքսեթյան (դեկտեմբերի 9, 1928(1928-12-09), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 1992(1992-12-15), Երևան, Հայաստան), հայ երկրաբան։ Երկրաբանական գիտությունների դոկտոր (1989):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Մելիքսեթյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 9-ին, Թիֆլիսում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1955 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1988-1992 թվականներին՝ Երկրաժամանակագրության և իզոտոպային երկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1984-1992 թվականներին, միաժամանակ՝ Հայկական հանքաբանական ընկերության նախագահ[1][2]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ տարածքի մագմայական խոշոր համալիրների (Մեղրու պլուտոն, Թեժլեռի հրաբխաներժայթուքային զանգված, ՀՀ կենտրոնական մասի գրանիտոիդային ներժայթուքներ), ապարաբանության, հանքաբանության, երկրաքիմիայի, իզոտոպային երկրաբանության և մետաղածնության հարցերին[1][3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1976)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Типоморфизм и парагенезисы минералов Армянской ССР / АН Арм ССР. Ин-т геол. наук ; Редкол.: ...Б. М. Меликсетян (отв. ред.) и др. Всесоюзное минералогическое общество. Армянское отделение | Институт геологических наук АН Арм ССР. Ереван: Изд-во АН Арм ССР , 1987.
  • Минералы рудных формаций Армянской ССР: В 2 т. / АН Арм ССР, Ин-т геол. наук ; Отв. ред. И. Г. Магакьян.| Институт геологических наук АН Армянской ССР. Ереван: Изд-во АН Арм ССР, 1986.
  • Петрология и геохимия интрузивных комплексов некоторых рудных районов Армянской ССР / Б. М. Меликсетян, Р. Н. Мелконян; АН СССР. Ереван: Изд-во АН Арм ССР, 1976.
  • Химические составы изверженных и метаморфических горных пород Армянской ССР / С. Б. Абовян, Г. П. Багдасарян, Г. А. Казарян и др. Ереван: Изд-во АН АрмССР, 1962.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 84։
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999, հ. 3:
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  4. «ԵՊՀ գրադարան քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Մելիքսեթյան, Բորիս Մանուկի,"'». 89.249.207.20. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Մելիքսեթյան» հոդվածին։