Բորիս Համբարձումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Համբարձումով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 29, 1974(1974-09-29)
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հունվարի 31, 2020(2020-01-31)[1][2] (45 տարեկան)

Բորիս Վլադիմիրի Համբարձումով (սեպտեմբերի 29, 1974(1974-09-29), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 2020(2020-01-31)[1][2][3]), հունահռոմեական ոճի հայկական արմատներով ռուսաստանցի ըմբիշ, Ռուսաստանի քառակի չեմպիոն (1995, 1997, 1998, 2000), Իվան Պոդդուբնու միջազգային հուշամրցաշարի հաղթող (1996), Աշխարհի գավաթակիր (1997), Եվրոպայի չեմպիոն (1998)։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Համբարձումովը հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1987 թվականին Բաքվում՝ Անատոլի Պետրոսյանի ղեկավարությամբ։ 1989 թվականին, Արցախյան ազատամարտի սկսվելու պատճառով ստիպված տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է մարզվել ավագ եղբոր՝ Կամո Համբարձումովի ղեկավարությամբ[4]։

1992 թվականին դարձել է Ռուսաստանի պատանիների չեմպիոն, իսկ 1994 թվականին՝ երիտասարդների չեմպիոն։ 1995 թվականին նա առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի մեծահասակների առաջնության հաղթողի կոչումը (մինչև 54 կգ քաշային կարգ)։ 1997 թվականին նա կրկնել է այդ հաջողությունը, ինչպես նաև դարձել է աշխարհի գավաթակիր։ 1998 թվականին Բորիս Համբարձումովն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում՝ մասնակցելով Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությանը և վստահորեն հաղթել այնտեղ։ Այս մրցաշարի չորս գոտեմարտերում նա մրցակիցներին տվել է ընդամենը մեկ միավոր։ 2000 թվականին Համբարձումովը երկրորդ տեղն է զբաղեցրել Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում[4], և Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը նրան չի ընդգրկել Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակիցների շարքում։ Դրանից հետո Բորիս Համբարձումովը որոշել է ավարտել մարզական կարիերան։

Հետագայում զբաղվել է մարզչական աշխատանքով։ 2005-2006 թվականներին մարզիչ է աշխատել Իվան Յարիգինի անվան ըմբշամարտի պալատում։

Հանկարծամահ է եղել 2020 թվականի հունվարի 31-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Умер чемпион Европы по греко-римской борьбе Борис Амбарцумов — 2014.
  2. 2,0 2,1 2,2 Умер чемпион Европы по греко-римской борьбе Борис Амбарцумов
  3. Четырехкратный чемпион России по греко-римской борьбе скончался в 45 лет
  4. 4,0 4,1 4,2 «Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հայազգի Բորիս Համբարձումովը (տեսանյութ)».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]