Բորիս Կոլկեր
Բորիս Կոլկեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1939[1] (80 տարեկան) Տիրասպոլ, Տիրասպոլի շրջան, Moldavian Autonomous Soviet Socialist Republic, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Բնակության վայր(եր) | Քլիվլենդ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, էսպերանտիստ, esperantologist և ուսուցիչ |
Գործունեության ոլորտ | Էսպերանտոլոգիա և էսպերանտո |
Պաշտոն(ներ) | committee member of TEJO? և UEA կոմիտեի անդամ |
Անդամակցություն | Էսպերանտոյի ակադեմիա, Soviet Republics Esperanto Union?, Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա, Akademio Literatura de Esperanto?, Sovetia Esperantista Junulara Movado?, Q3888725?, Russian Esperantist Union?, World Esperanto Youth Organization?, Q12349310? և International League of Esperanto Teachers? |
Ալմա մատեր | Մոլդովայի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | էսպերանտո |
Գիտական ղեկավար | Magomet Isayev? |
Պարգևներ | Համաշխարհային էսպերանտո-միության պատվավոր անդամ |
Boris Kolker Վիքիպահեստում |
Բորիս Կոլկեր (ռուս.՝ Борис Григорьевич Колкер) (հուլիսի 15, 1939[1], Տիրասպոլ, Տիրասպոլի շրջան, Moldavian Autonomous Soviet Socialist Republic, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), թարգմանիչ և լեզուներ դասավանդող ուսուցիչ, միջազգային լեզվագետ, Էսպերանտո լեզվի երեք դասագրքերի հեղինակ։ Ռուսաստանի և ՍՍՀՄ քաղաքացի, իսկ 1993 թվականից՝ ԱՄՆ քաղաքացի։ Բնակվում է Քլիվլենդում, Օհայո նահանգ։
Էսպերանտո լեզուն սովորել է 1957 թ.։ Լեզվագիտության դոկտոր. գիտական թեզը պաշտպանել է էսպերանտագիտության գծով։ Էսպերանտո լեզվի երեք դասագրքերի և միջազգային լեզվագիտության վերաբերյալ հոդվածների ու քննադատական նյութերի հեղինակ։ Նրա Ճանապարհորդություն Էսպերանտո երկրում գրքի մեծ ճանաչողության շնորհիվ, որը միաժամանակ Էսպերանտո լեզվի կատարելագործման դասընթաց է և Էսպերանտական մշակույթի ուղեցույց, նա շատերին քաջ հայտնի է որպես ուղևար՝ Էսպերանտո երկրում։
Էսպերանտո Ակադեմիայի անդամ։ Համաշխարհային Էսպերանտո-միության (Universala Esperanto-Asocio) պատվավոր անդամ։ Մոնատո ամսագրի համախմբագիր։ Երկու տասնամյակների ընթացքում ղեկավարել է Էսպերանտո լեզվի հեռակա դասընթացը՝ իր բազմաթիվ մասնակիցներով. այդ դասընթացի ավարտական վկայականներ են շնորհվել շուրջ 900 մասնակցի՝ այդ թվում նաև Հայաստանից։ Էսպերանտո է դասավանդել ԱՄՆ-ում՝ Սան-Ֆրանցիսկոյի և Հարթֆորդի համալսարաններում։ Այժմ ղեկավարում է լեզվի կատարելագործման միջազգային հեռակա դասընթացը Ինտերնետում։ Նա Սովետական Միության և Ռուսաստանի Էսպերանտիստական կազմակերպությունների հիմնադիրներից է և տարբեր ժամանակ եղել է դրանց ղեկավար կազմում։ 1984 թ. մասնակցել է Հայաստանում Սովետական Էսպերանտիստական երիտասարդական ճամբարի աշխատանքներին։
Գիտական թեզը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսերենի ավանդը Էսպերանտոյի կազմավորման ու զարգացման գործում: (ռուսերեն՝ Вклад русского языка в формирование и развитие эсперанто.). Մոսկվա. Ակադեմիա Նաուկ ՍՍՍՌ, Ինստիտուտ Յազիկոզնանիա, 1985. - 23 էջ։ Լեզվագիտության վերաբերյալ դոկտորական թեզի ռեֆերատ (ռուսերեն լեզվով)։
Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Учебник языка эсперанто. Основной курс (Էսպերանտո լեզվի դասագիրք։ Հիմնական դասընթաց։).
- Эсперанто за 16 дней. Экспресс-курс (Էսպերանտոն 16 օրում։ Արագացված դասընթաց։).
- Международный язык эсперанто. Полный учебник (Էսպերանտո միջազգային լեզու։ Լիակատար ձեռնարկ։).
- Vojaĝo en Esperanto-lando. («Ճանապարհորդություն Էսպերանտո երկրում» - Էսպերանտո լեզվի կատարելագործման դասընթաց և Էսպերանտական մշակույթի ուղեցույց։).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #101987578X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|