Բորիս Գրաչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Գրաչևսկի
Ծնվել էմարտի 18, 1949(1949-03-18)[1]
ԾննդավայրՌամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 14, 2021(2021-01-14) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և դերասան
ԱմուսինԱննա Գրաչևսկայա և Եկատերինա Բելոցերկովսկայա
Պարգևներ
IMDbID ID 3576676

Բորիս Յուրևիչ Գրաչևսկի (ռուս.՝ Борис Юрьевич Грачевский, մարտի 18, 1949(1949-03-18)[1], Ռամենսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2021(2021-01-14), Մոսկվա, Ռուսաստան), ռուս կինոռեժիսոր[2] և սցենարիստ, կինոարտադրության կազմակերպիչ, «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար (2002-2021)։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի անդամ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2000), ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր (2010)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Գրաչևսկին ծնվել է 1949 թվականի մարտի 18-ին Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում՝ «Պոլուշկինո» հանգստյան տանը, հրեական ընտանիքում։ Հայրը՝ Յուրի Մաքսիմովիչ Գրաչևսկին (1924-1998)[3], ծնունդով եղել է Վիտեբսկից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, լեյտենանտ, 1942-1946 թվականներին ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում[4], զորացրվելուց հետո աշխատել է որպես կոնֆերանսիե և կուլտաշխատող։ Մայրը՝ Օլգա Լազարևնա Գրաչևսկայան (օրիորդական ազգանունը՝ Ժարկովսկայա), եղել է գրադարանավար։

Բորիս Գրաչևսկին վեց տարեկանում հոր հետ բեմ է դուրս եկել, տասը տարեկանում բեմադրել է առաջին պարը, 11 տարեկանում՝ ամանորյա ցերեկույթը[5][6][7]։

Ավարտել է Ս. Պ. Կորոլյովի գործարանին առընթեր Կալինինգրադի մեխանիկական տեխնիկումը[5], որտեղ ստացել է խառատի մասնագիտություն[8]։ Աշխատել է որպես խառատ, ապա տեխնիկ-կոնստրուկտոր Կորոլյովի գործարանում[5]։

1968 թվականին ծառայել է բանակում[5]։ Գրաչևսկու խոսքով՝ գլխի վնասվածքից հետո գտնվելով կլինիկական մահվան վիճակում՝ նա վերապրել է հանդերձյալ աշխարհում լինելու փորձը՝ «լուսավոր թունելում» թռիչքի տեսքով[9]։

Բանակային ծառայությունից հետո աշխատանքի է ընդունվել Գորկու անվան կինոստուդիայում[5]։ Աշխատել է որպես ադմինիստրատոր Ալեքսանդր Ռոուի, Մարկ Դոնսկոյի, Վասիլի Շուկշինի կինոնկարներում[5]։ Կինոստուդիայում եղել է ավագ ադմինիստրատոր, նկարահանող խմբի փոխտնօրեն[5]։

1969 թվականին ընդունվել է ՎԳԻԿ հեռակա բաժնի «կինոարտադրության կազմակերպում» ֆակուլտետ, սակայն ուսումը ավարտել է միայն 23 տարի անց[5]։

1974 թվականին Բորիս Գրաչևսկին իր նախաձեռնությամբ դրամատուրգ Ալեքսանդր Խմելիկի հետ համատեղ հիմնադրել է «Երալաշ» մանկական հումորային կինոամսագիրը, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը[10]։ Գրել է 11 սցենար կինոամսագրի համար, բեմադրել է մի շարք սյուժեներ որպես բեմադրող ռեժիսոր, ինչպես նաև մի շարք դերեր է խաղացել որպես դերասան, որոշ սյուժեներում հնչյունավորել է հեղինակի տեքստը։

1995 թվականին Գորկու անվան կինոստուդիայի հիման վրա հիմնադրել է «Երալաշ-Լենդ» կինոստուդիան, իսկ 2005 թվականին կինոստուդիայի հիման վրա հիմնադրել է «Երալաշ» կինոստուդիան։

Հանդես է եկել որպես վավերագրական ֆիլմերի հեղինակ, «Սոցիալական գովազդ» նախագծի հեղինակ։

2008-2009 թվականներին նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Տանիք» (ռուս.՝ «Крыша»), որն էկրան է բարձրացել 2009 թվականի սեպտեմբերին։

2009-2010 թվականներին բազմիցս եղել է ՍՏՍ-ի «Видеобитва» հաղորդման ժյուրիի նախագահը։ 2013 թվականից մասնակցել է Մարգարիռա Մայսկայայի «Արտ Իզո կենտրոն» արվեստի միջազգային կենտրոնի՝ հաշմանդամ երեխաների համար իրականացվող բարեգործական ծրագրերին։

2014 թվականի հուլիսին Գրաչևսկին՝ որպես ռեժիսոր, ձեռնամուխ է եղել «Նոտաների միջև կամ տանտրիկ սիմֆոնիա» դրամատիկ ֆիլմի արտադրությանը, որը պատմում է համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորի և գավառական ծագում ունեցող երիտասարդ աղջկա սիրո մասին, իսկ գլխավոր դերերը խաղացել են Անդրեյ Իլյինը և Յանինա Մելեխովան։

Հեղինակել է «Идиотизмы» հումորային ասույթների ժողովածուն։

2017 թվականին եղել է «Կարուսել» հեռուստաալիքի մանկական ՈՒՀԱ ժյուրիի անդամ։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին «Մարդու ճակատագիրը» (ռուս.՝ «Судьба человека») հեռուստահաղորդման ժամանակ Գրաչևսկին պատմել է, որ ավելի վաղ իր մոտ ախտորոշել են մաշկի քաղցկեղ, որի պատճառը եղել է խալը, դրա հետ կապված ինքը տարել է մի քանի վիրահատություններ, ճառագայթում և քիմիաթերապիա[11]։

2020 թվականի դեկտեմբերի 21-ին Բորիս Գրաչևսկու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ են ախտորոշել։ Վեց օր անց նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ երկու օր անց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք[12]։ Հունվարի 7-ին ռեժիսորին միացրել են ԻՎԼ-ի ապարատին և մտցրել են դեղորայքային քնի վիճակի մեջ։ 2021 թվականի հունվարի 14-ին Բորիս Գրաչևսկին մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով[13][14][15]։

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ Կինոյի կենտրոնական տանը։ Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը[16][17]։

2022 թվականի հունվարի 14-ին՝ Բորիս Գրաչևսկու մահվան տարելիցի օրը, Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղի է ունեցել նրա գերեզմանի հուշարձանի բացումը[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Գալինա Յակովլևնա Գրաչևսկայա (ծնվ.՝ հունվարի 1, 1948 թվական, ամուսնացած են եղել գրեթե 35 տարի, 1970 թվականից[11]),
    • Որդին՝ Մաքսիմ Բորիսովիչ Գրաչևսկի (ծնվ.՝ դեկտեմբերի 9, 1972 թվականի), գործարար, «Աշխատանքային ռեզերվներ» (ռուս.՝ «Трудовые резервы») ԲԲԸ գլխավոր տնօրեն[19][20],
    • Դուստրը՝ Քսենյա Բորիսովնա Ալեևա-Գրաչևսկայա (ծնվ.՝ հունիսի 20, 1979 թվական), աշխատել է Երալաշում, «Ֆարենհեյթ Ակումբ» ՍՊԸ տուրիստական գործակալության ղեկավար[11][21],
  • Երկրորդ կինը (2010 թվականի մայիսից մինչև 2014 թվականի փետրվար)՝ Աննա Եվգենևնա Գրաչևսկայա (օրիորդական ազգանունը՝ Պանասենկո, ծնվ․՝ սեպտեմբերի 6, 1986 թվական), 2012 թվականին ամուսնու հետ նկարահանվել է «Երալաշի» № 268 «Ճիչ» (ռուս.՝ «Крик») դրվագում, որտեղ Բորիս Գրաչևսկին խաղացել է գլխավոր, իսկ Աննա Գրաչևսկայան՝ բուժքրոջ էպիզոդիկ դեր[2],
    • Դուստրը՝ Վասիլիսա Բորիսովնա Գրաչևսկայան (ծնվ.՝ 19 սեպտեմբերի, 2012 թվական)[22],
  • Երրորդ կինը (2016 թվականի փետրվարից[23])՝ Եկատերինա Բելոցերկովսկայա (ծնվ․՝ 25 դեկտեմբերի, 1984 թվական), դերասանուհի և երգչուհի[24],
    • Որդին՝ Ֆիլիպ Բորիսովիչ Գրաչևսկի (ծնվ.՝ 8 ապրիլի, 2020 թվական)

Բորիս Գրաչևսկին իրեն հավատացյալ մարդ չի համարել, սակայն պատանեկան տարիքում ընթերցելով Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, հետաքրքրվել է կրոնական հարցերով և այցելել տաճարներ, ներառյալ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի տաճարը[9]։ Իր իսկ խոսքերով՝ մանուկ հասակում հաճախ է հանդիպել Պատրիարք Ալեքսի Առաջինին, որն ապրում էր իր պապի տան կողքին գտնվող տանը, ով, վերադառնալով Ելոխովի Բոգոյավլենսկի տաճարում մատուցած պատարագից, երեխաներին կոնֆետ էր հյուրասիրում[9]։

Հասարական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ռուսաստանի մշակույթի գործիչների դիմումը՝ ի պաշտպանություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության Ուկրաինայում և Ղրիմում[25]։

Բազմիցս եղել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, այնտեղ ներկայացրել է իր «Նոտաների միջև կամ Տանտրիկ սիմֆոնիա» ֆիլմը և ելույթ է ունեցել տեղական հեռուստաալիքներով[26]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

  • 2009 – «Տանիք» (ռուս.՝ «Крыша»)
  • 2015 – «Նոտաների միջև, կամ Տանտրիկ սիմֆոնիա»» (ռուս.՝ «Между нот, или Тантрическая симфония»)

Դերասան

  • 2012 – «Ստեպանիչի մեքսիկական ճանապարհորդությունը» (ռուս.՝ «Мексиканский вояж Степаныча») – Ռոմերո Սանչես
  • 2017 – «Կարճ ալիքներ» (ռուս.՝ «Короткие волны»), կավատ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (20 մարտի, 2009 թվական), հայրենական կինեմատոգրաֆիական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[27]
  • Բարեկամության շքանշան (23 օգոստոսի, 2019 թվական), հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[28]
  • «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (26 հուլիսի, 2000 թվական) — արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[29]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության 2010 թվականի մրցանակ մշակույթի բնագավառում (17 դեկտեմբերի, 2010 թվական) – «Երալաշ» մանկական հումորային կինոամսագրի ստեղծման համար[30]
  • «Ոսկե Խոյ» մրցանակի դափնեկիր, «Ոսկե Օստապ» մրցանակի կրկնակի դափնեկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Москва 24 ― «Интервью»: режиссёр Борис Грачевский о том, что ждёт зрителей
  3. Надгробный памятник на Перловском кладбище
  4. Юрий Максимович Грачевский на сайте «Память народа»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Досье: Грачевский Борис Юрьевич // Аргументы и Факты
  6. «Оздоровительный комплекс Полушкино — Раменский район». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  7. Борис Грачевский — гость Романа Трахтенберга и Елены Батиновой // Радио «Маяк» (չաշխատող հղում)
  8. «Борис Грачевский: «Пусть антисемиты смеются под нашу дудку»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  9. 9,0 9,1 9,2 Не верю! Священник Павел Островский и продюсер Борис Грачевский Արխիվացված 2021-01-28 Wayback Machine // Телеканал «Спас», 09.03.2019
  10. «Умер Борис Грачевский». ТАСС. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  11. 11,0 11,1 11,2 39-летняя дочь Бориса Грачевского уже десять лет не общается с отцом из-за развода // Суть событий, 30.04.2018
  12. «Худрука «Ералаша» Бориса Грачевского госпитализировали с коронавирусом». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  13. «Умер Борис Грачевский». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  14. «Умер Борис Грачевский». ТАСС. 2021 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  15. В Москве скончался Борис Грачевский // Известия, 14.01.2021
  16. В Москве похоронили Бориса Грачевского // РБК, 17.01.2021
  17. Грачевского похоронили на Троекуровском кладбище // Известия, 17.01.2021
  18. На Троекуровском кладбище открыли памятник Грачевскому - РИА Новости, 14.01.2022
  19. «Ералаш» под Алсу: как был уничтожен «Ростовский нефтемаслозавод «РИКОС». Расследование // KVnews.ru
  20. Открытое акционерное общество «Трудовые резервы» / Ассоциация защиты информационных прав инвесторов
  21. ООО «КЛУБ ФАРЕНГЕЙТ», ИНН 7727209209, ОГРН 1037700009710 ОКПО 58041357
  22. У Бориса Грачевского родилась дочь Василиса
  23. Новая жена Бориса Грачевского на 12 лет моложе его сына
  24. Борис Грачевский: Новая жена смогла продлить папе жизнь
  25. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2021-01-15 Wayback Machine // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  26. Депутат народного совета ДНР рассказал, как Грачевский относился к Донбассу
  27. Указ Президента Российской Федерации от 20 марта 2009 года № 300 «О награждении орденом Почёта Грачевского Б. Ю.»
  28. Указ Президента Российской Федерации от 23 августа 2019 года № 392 «О награждении государственными наградами Российской Федерации»
  29. «Указ Президента Российской Федерации от 26 июля 2000 года № 1380 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  30. «Распоряжение Правительства Российской Федерации от 17 декабря 2010 г. N 2289-р г. Москва «О присуждении премий Правительства Российской Федерации 2010 года в области культуры»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գրաչևսկի» հոդվածին։