Բորիս Բալայան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Բալայան (այլ կիրառումներ)
Բորիս Բալայան
Ծնվել էհունիսի 22, 1921(1921-06-22)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էհունիսի 22, 2005(2005-06-22) (84 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1985)

Բորիս Պավելի Բալայան (հունիսի 22, 1921(1921-06-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - հունիսի 22, 2005(2005-06-22), Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1991):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Բալայանը ծնվել է 1921 թվականի հունիսի 22-ին, Բաքու քաղաքում։ Ավարտել է Խորհրդային բանակի օտար լեզուների ինստիտուտը (Մոսկվա, 1943), Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը (1950): 1940-1950 թվականներին եղել է խորհրդային բանակի սպա, 1950-1955 թվականներին պարսկերեն է դասավանդել Թբիլիսիի պետական համալսարանի ռազմական ամբիոնում։ 1959-1973 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1973-1977 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետի դեկան, 1977-2001 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, միաժամանակ դասախոսել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում[1]։

Աշխատությունները վերաբերում են Իրանի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների, Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иранская историография о гибели А. С. Грибоедова. История СССР. 1964, № 6
  • Международные отношения Ирана в 1813–1828 гг. Ереван, 1967.
  • Кровь на алмазе "Шах": Трагедия А. С. Грибоедова / Борис Балаян, 179 с. 4 л. ил. 20 см, Ереван, Айастан, 1983.[2]
  • Дипломатическая история русско-иранских войн и присоединения Восточной Армении к России / Б. П. Балаян, АН АрмССР, Ин-т истории, 279,[1] с. 22 см, Ереван, Изд-во АН АрмССР 1988.[3]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 435։ ISBN 978-9939-53-105-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 193-194։
  2. Балаян, Борис Павлович (1983). Кровь на алмазе "Шах": трагедия А.С. Грибоедова (ռուսերեն). изд. "Айастан.
  3. Балаян, Борис (1988). Дипломатическая история русско-иранских войн и присоединения Восточной Армении к России (ռուսերեն). Изд-во АН Армянской ССР.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Բալայան (պատմաբան)» հոդվածին։