Բորիս Ավդեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Ավդեև
Автопортрет км. 80х50 см. 94г. .jpg
Ծնվել էդեկտեմբերի 14, 1934(1934-12-14)
ԾննդավայրՅարոսլավլ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 7, 2000(2000-10-07) (65 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունMoscow Academic Art Liceum?
Մասնագիտություննկարիչ
Boris Avdeyev Վիքիպահեստում

Բորիս Ավդեև (ռուս.՝ Борис Николаевич Авдеев, դեկտեմբերի 14, 1934(1934-12-14), Յարոսլավլ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 2000(2000-10-07), Մոսկվա, Ռուսաստան), ռուս գեղանկարիչ[1]: Մոսկվայի նկարիչների միության անդամ 1990 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ավդեևը ծնվել է 1934 թվականին Յարոսլավլում, ուր նրա ծնողները տեղափոխվել էին Մոսկվայից նրա ծննդից մեկ տարի առաջ: Հայրը` Նիկոլայ Ավդեևը, կադրային զինվորական էր, հրետանավոր[2]: Մայրը` Ալեքսանդրա Իվանովնան (ի ծնե` Կալաշնիկովա), բժիշկ էր: Պահպանվել են նրա հուշերը ամուսնու ձերբակալության և և պատերազմի ժամանակ Բորիսի հետ նրա մոտ` Կարագանդա ճանապարհորդության մասին[3]:

Բորիս Ավդեևը մանկությունն անցկացրել է Ռիբինսկում, Սոկոլովի նկարչության խմբակում սովորել է գեղանկարչություն[4]: 13 տարեկանում ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի դպրոց, որի գիշերօթիկում ապրել է մինչև ավարտելը 1954 թվականին: Ի հավելումն վկայականի` Բորիս Ավդեևն ստացել է արվեստի հարցերով կոմիտեի հավաստագիր, որով իրավունք էր տրվում ընդունվել ԽՍՀՄ գեղարվեստի բարձրագույն հաստատություններ[5]: Սակայն, ինչպես գրում է նա իր չհրատարակված հիշողություններում, իրեն՝ որպես ժողովրդի թշնամու որդու, գեղարվեստի ոչ մի ԲՈւՀ-ում, որտեղ նա փորձել էր փաստաթղթեր ներկայացնել, չեն թույլատրել մասնակցել քնություններին (Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա):

Հոր պնդումով ընդունվել է Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի դեֆեկտոլոգիական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը, որն ավարտել է 1959 թվականին: Ուսումնական տարիներին և ավելի ուշ աշխատել է էլեկտրոնային ղեկավարվող ավտոմեքենաների ինստիտուտում, որտեղ 1968 թվականին նա պաշտպանել է ատենախոսությունը և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան[6]: Բորիս Ավդեևը շարունակել է ստեղծել նոր գեղարվեստական ստեղծագործություններ: Նա նաև աշխատել է Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներում մինչև 1980-ականների վերջը: 1990 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարիչների միությունը: Նրա «Երեխաները» կտավը հայտնվել է «Մոսկվայի նկարիչ» թերթի առաջին էջում[7]: Բորիս Ավդեևի աշխատանքներն սկսել են գնել թանգարանները և անհատ անձինք: Երկու կտավ ձեռք է բերել ԽՍՀՄ Մշակույթի նախարարությունը Ռուսական թանգարանի համար[8]: Իր կյանքի վերջին տարիներին` մինչև 2000 թվականը, զբաղվել է միայն արվեստով:

Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ իր պատմաբան պապի` Ն. Ն. Ավդեև մոտ:

Նկարչի նկարները պահպանվում են Ռուսական թանգարանում, Ռիբինսկի թանգարանում[9], Չեխիայի և Բուլղարիայի թանգարաններում, Գերմանիայի, Իսրայելի, Լեհաստանի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում:

Ստեղծագործական փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1955 թվականը նկարել է ուսումնական և ռեալիստական աշխատանքներ, օրինակ` «Փոքրիկ բակ» (1944), «Նավահանգիստ Ռուբինսկում» (1954), «Աշուն» (1955): 1955 թվականին ստեղծում է «Պար» կտավը՝ նկարված արտահայտիչ վառ ներկերով: Մինչև 1970-ական թվականների կեսերը ստեղծում է աշխատանքներ, որոնք մոտ էին սիմվոլիզմի ուղղությանը, օրինակ` «Միայնակ» (1960), «Սարերը լռության մեջ» (1961), «Հեծյալ կինը» (1970-ականներ): Միաժամանակ 1960-ականների երկրորդ կեսին նորից նկարել է էքսպրեսիոնիստական ոճով աշխատանքներ` օգտագործելով վառ, հագեցած, թանձր լույսեր, օրինակ` «Կինը և ենթաշրջանակը» (1966), «Լաց լինող կինը» (1969), «Գնդակով խաղացողը» (1970): 1968 թվականին նկարել է առաջին մեծ բազմապլան աշխատանքը՝ պոլիէկրան` «Երևակայություն (ամբոխ)»: Իր կյանքի ընթացքում այդպիսի պոլիէկրաններ նա ստեղծել է 12 հատ: Դրանցից են` «Արխանգելսկի շրջանի բնապատկերները» (1974), «Անտառային պատմություն» (1990):

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авдеев Б. Н. Решение распределительной задачи методом сокращения навязок // Ин-т электронных управляющих машин : автореферат диссертации на соискание ученой степени кандидата технических наук. —Москва, 1969.
  • Авдеев Н. Н. Котелок с зерном. Часть первая. // Лик войны: молодежь в русской контрреволюции. — М.: «Евразия+», 2002. — С. 255 – 307. — 400 с. — 1000 экз. — ISBN 5934940678, ББК 84,42
  • «Весенняя» на Кузнецком // Московский художник : газета. —Москва, 1992. — № 20(1404). — С. 1.

Պատկրասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Реестр профессиональных художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза
  2. «Список жертв Мемориала» 
  3. Котелок с зерном, 2002
  4. Анна Романова, 2013, էջ 49
  5. Удостоверение Комитета по делам искусств № 406 от 19 июня 1954 года
  6. Авдеев, диссертация, 1969
  7. «Весенняя» на Кузнецком // Московский художник : газета. —Москва, 1992. — № 20(1404). — С. 1.
  8. Поволжье.1988. Холст, масло. 180 х 180 и Сквозь дрёму. 1974. Холст, масло. 150 х 150.
  9. «Картины Бориса Авдеева в [[Рыбинский музей-заповедник|Рыбинском музее]]» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]