Բորիս Ապրելև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ապրելև
փետրվարի 18, 1888(1888-02-18) - մարտի 5, 1951(1951-03-05) (63 տարեկան)
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Պարգևներ

Բորիս Ապրելև (ռուս.՝ Борис Петрович Апрелев, փետրվարի 18, 1888(1888-02-18) - մարտի 5, 1951(1951-03-05)), ռուս ծովային սպա, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ապրելևը ծնվել է Նովգորոդի նահանգի Զնամենսկ ավանում` հինավուրց ազնվականական ընտանիքում։ Գրող Ելենա Ապրելևայի որդին է։ 1906 թվականին զրկվել է հորից, որին սպանել էին Սոչիի մոտ գտնվող իր կալվածքում հեղափոխական իրադարձությունների ժամանակ։ 1907 թվականին գերազանցությամբ ավարտել է Ծովային կադետական կորպուսը։ Ծառայել է «Ալմազ» և «Շտանդարտ» կայսերական զբոսանավերում։ Ուսուցում է անցել Սպայական հրետանային դասարանում, որից հետո «Կայսր Պավել I» գծանավում եղել է կրտսեր հրետանային սպա։ 1913-1914 թվականներին ծառայել է Ծովային Գլխավոր Շտաբում։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ծառայել է ֆրանսիական ռազմաճակատում որպես սպա։ Եղել է Ճապոնիայի ծովային գործակալի օգնական, այնուհետև ադմիրալ Կոլչակի ծովային գործակալ Իտալիայում և Հարավսլավիայում։ Վտարանդիության մեջ ապրել է Հարավսլավիայում, այնուհետև Փարիզում, եղել է Կայուտ-ընկերության անդամ (1925-1929)։ 1928-1929 թվականներին տեղեկատվական ելույթներ է ունենում Կայուտ-ընկերությունում և Մեդոնում (Փարիզի տակ), Քրիստոսի Հարության եկեղեցու ծխականների հավաքույթներում։

Վերաբնակվում է Չինաստանում, ղեկավարում Խարբինում Կազանյան-Բոգորոդինյան մենաստանի գրասենյակը, համագործակցում «Երկնային Հաց» մենաստանային ամսագրի հետ։ 1931 թվականին փոխադրվում է Շանհայ, որտեղ ծառայում է ֆրանսիական դեսպանային ոստիկանությունում որպես արխիվի ղեկավար։

Ծովային պատմվածքների և պատմական ակնարկների հեղինակ է, Շանհայում հրատարակել է մի քանի գիրք։ 1947 թվականին եղել է Ռուսական վտարանդիական միության «Ռուսական խոսք» թերթի խմբագիրը[1]։

Մահացել է 1951 թվականի մարտի 5-ին Սան Ֆրանցիսկոյում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի շքանշան
  • Հնդկաչինական ծառայության պատվո շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брызги моря. Прага, 1931 г. РМЗБ #17 — Плавание и служба молодого морского офицера, в мирное время, на линкоре «Император Павел I».
  • Нельзя забыть. Шанхай: Издательство «Слово», 1933. РМЗБ #26.
  • Нашей смене. Шанхай: Издательство «Слово», 1934. РМЗБ #30.
  • На «Варяге». Шанхай: Издательство «Слово», 1934. РМЗБ #33.
  • Исторические очерки. Шанхай: Книгоиздательство А.П.Малык и В.П.Камкина. 1935 г. РМЗБ #32.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]