Բորիս Ալեքսանդրով (դերասան)
Բորիս Ալեքսանդրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1949 |
Ծննդավայր | Օրենբուրգի մարզ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 22, 2010 (60 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Ուլյանովսկ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ |
Բորիս Ալեքսանդրով (ռուս.՝ Александров, Борис Владимирович, հոկտեմբերի 31, 1949, Օրենբուրգի մարզ, ԽՍՀՄ - հունվարի 22, 2010, Մոսկվա, Ռուսաստան), Ուլյանովսկի մարզային դրամատիկական թատրոնի դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002 թվական)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Ալեքսանդրովը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 31–ին, Օրենբուրգի մարզի Բուզուլուկսկի շրջանի Պարտիզանսկի ավանում։
1971 թվականին ավարտել է պրոֆեսր Մ․ Օռլովայի կուրսը Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում, նույն տարում սկսել է աշխատել Ուլյանովսկի դրամատիկական թատրոնում։
1997 թվականից դասավանդել է Ուլյանովսկի պետական համալսարանի դերասանական ֆակուլտետում։
Խաղացել է ավել քան 100 դերեր տարբեր ներկայացումներում, մասնակցել է Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում անցկացվող թատերական արվեստի փառատոններին։ Ավելի քան 10 տարի եղել է Ռուսաստանի թատերական գործիչների միության Ուլյանովսկի տարածքային կազմակերպության նախագահը։
Երիտասարդական թատերական «Դրամա» ստուդիայի հիմնադիրն է և ղեկավարը։
Ուլյանովսկի մարզային օրենսդիր խորհրդի 4-րդ գումարման պատգամավոր է, սոցիալական քաղաքականության, պետական և քաղաքային շինարարության ու երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ։ Մշակված օրինագծերից մեկն է եղել «Ուլյանովսկ մարզի ստեղծագործական միությունների և ստեղծագործական աշխատողների մասին» օրինագիծը։
Բորիս Ալեքսանդրովը մահացել է 2010 թվականի հունվարի 22–ին, Մոսկվայում[2]։
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վալենտին և Վալենտինա» (Մ․ Ռոշին)՝ Վալենտին
- «Գիշերային առեղծված»՝ Յաու
- «Միապետներ»
- «Դերասանուհի»
- «Անտիգոնե»
- «Հենրիխ IV»` Հենրիխ
- «Համլետ» (Ուիլյամ Շեքսպիր)՝ (Համլետի հոր ուրվականը)
- «Տարտյուֆ կամ Խաբեբան» (Մոլիեր)` Տարտյուֆ
- «Երկու տիրոջ ծառա» (Կառլո Գոլդոնի)
- «Օբսկուրի տեսախցիկը»
- «Սիրենը և Վիկտորյան»
- «Բոլոր իմաստունները բավականին պարզ են» (Ալեքսանդր Օստրովսկի)
- «Սաստանան և տեր աստված»
- «Արքա Լիր» (Ու․ Շեքսպիր)` արքա Լիր
- «Կրեպպի վերջին ժապավենը» (մոնոներկայացում)
- «Ճիշտը լավ է, իսկ երջանկությունը` ավելի լավ» (Ա․ Օստրովսկի)` Գրոզնով
- «Հյուրանոցի տիրուհին»
- «Իվանով» (Անտոն Չեխով)` Իվանով
Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1991)
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (2002)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002)[1]
- 2007 թվականին դարձել է Ն․ Ռիբակովի մրցանակի դափնեկիր «Ռուսաստանի դերասան» անվանակարգում (Ռիբակովի անվան թատերական փառատոն) և «Մոսկովյան գիշերներ» միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր` «Լավագույն տղամարդկային դեր» անվանակարգում
- 2009 թվականին պարգևատրվել է «Ուլյոնովսկյան մարզի համար ունեցած ավանդի համար»