Բորիսով-Արենա
| Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Տեղագրություն | Barysaŭski rajon? |
| Երկիր | |
| Բացված | 2014 |
| Սեփականատեր | ԲԱՏԷ ՖԱ |
| Տարողություն | 13 121 |
| Տնային թիմ | ԲԱՏԷ ՖԱ |
| Կայք | borisov-arena.by |
![]() | |
| |
«Բորիսով-Արենա», սպորտային պետական հաստատություն Բորիսովում, ԲԱՏԷ ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտ։ Տարողությունը՝ 13121 տեղ։ Այն պաշտոնապես բացվել է 2014 թվականի մայիսի 3-ին՝ Բելառուսի գավաթի խաղարկության եզրափակիչ Գրոդնոյի «Նեման» և Սոլիգորսկի «Շախտյոր» խաղով[1]։
Նախագծի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ԲԱՏԷ ֆուտբոլային ակումբn առաջինը բելառուսական ակումբներից դուրս է եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Բորիսովում գտնվող ակումբի տնային մարզադաշտը չէր կարող բավարարել ՈՒԵՖԱ-ի պահանջները խմբային փուլի հանդիպումների անցկացման համար, ուստի ԲԱՏԷ-ն ստիպված էր մրցակցին ընդունել Մինսկի «Դինամո» մարզադաշտում։ Հաջորդ տարի բորիսովցիները դուրս են եկել մեկ այլ մրցաշար՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլ։ Մրցաշրջանի ավարտին ԲԱՏԷ ֆուտբոլի ակումբի կառավարման նախագահ Անատոլի Կապսկին հայտարարել է 12-15 հազար տեղանոց ժամանակակից մարզադաշտի կառուցման պլանների մասին, որը կբավարարի խմբային մրցաշարերի մակարդակով միջազգային խաղերի անցկացման պահանջները:
Մարզադաշտի նախագծումը հանձնարարվել է սլովենական «Ofis arhitekti» ընկերությանը։ Որպես մոդել վերցվել է Մարիբորի «Լյուդսկի վրտ» մարզադաշտը։ Մարզադաշտի եզակի նախագծի աշխատանքները ավարտվել են 2010 թվականի ամռանը։ Այն զուտ ֆուտբոլային մարզադաշտ է, որը նախատեսված էր 12548 հանդիսատեսի համար (հետագայում նստատեղերի թիվը հասցվել է 13121-ի), որը համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիաների պահանջներին՝ թույլ տալով անցկացնել ոչ միայն եվրագավաթների ընտրական փուլի հանդիպումները, այլ նաև Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խմբային փուլի և փլեյ-օֆֆի հանդիպումները։ Նաև հիմնական շինարարությունից բացի տրամադրվում է մոտ 3000 մ² կոմերցիոն տարածք (որոնք կազմում են շինարարության 2-րդ փուլը)։
Հետագայում նախագծում կատարվել են փոփոխություններ արտաքին տեսքի հետ կապված՝ փոփոխությունները ազդել են տանիքի ձևի, ինչպես նաև պատերի անցքերի ձևի և չափի վրա։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիսովի նոր մարզադաշտի շինարարությունը պաշտոնապես սկսվել է 2010 թվականի նոյեմբերի 12-ին (Արխիվացված է Հուլիս 17, 2014 Wayback Machine-ի միջոցով: Wayback Machine-ի կողմից)։ Շինարարության վայրն ընտրվել է անտառապատ տարածքում՝ դեպի Մինսկ տանող մայրուղու հարևանությամբ և Մինսկի օդանավակայանից 60 կմ հեռավորության վրա։
2012 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ մարզադաշտին արդեն միացված էին ինժեներական կոմունիկացիաներ՝ էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, կառուցվել է բաշխիչ կետի շենք, որում իրականացվում է անհրաժեշտ սարքավորումների տեղադրումն ու կարգավորումը։ Տեղադրվել է սյուների 90 տոկոսը, իսկ երկաթբետոնե կոնստրուկցիաների մոտ 40 տոկոսը` երկու աշտարակային ամբարձիչների միջոցով: Ընդհանուր առմամբ հավաքվել է մոտ 450 տոննա ընդհանուր քաշով մետաղական կոնստրուկցիաներ: Կառուցվել է տրիբունաների գրեթե 45 տոկոսը, սարքավորումներով հագեցել է 7 ավտոկայանատեղի, գրեթե ամբողջությամբ հագեցել են մուտքի ճանապարհները, որոնց վրա մնացել է փռել միայն ասֆալտի վերին շերտը։ Հոկտեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է տեղադրել տանիքի առաջին ֆերման և սկսել պատի միջնորմերի տեղադրումը:։
2013 թվականի մարտի կեսերին Գոմելի «Սվետոտեխնիկա» ձեռնարկությունը արտադրել է ավելի քան 12 հազար նստատեղ ԲԱՏԷ ֆուտբոլային ակումբի մարզադաշտի համար: Սրանք հակավանդալ նստատեղեր են, որոնք հնարավոր չէ այրել կամ կոտրել:
2013 թվականի ապրիլի սկզբին ավարտվել են ֆերմաների տեղադրումը և դրանք շրջանագծով կապելը։ Դրանից հետո շինարարները սկսել են ծածկել հյուսիսային տրիբունայի տանիքը։
2013 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ավարտվել են երկաթբետոնե կարկասի կոնստրուկցիաների մոնտաժումը, ավարտական փուլում տեղադրվում են հովանոցի մետաղական կոնստրուկցիաները հանդիսատեսի գլխավերևում, սկսում տանիքի և գիպսաստվարաթղթե կարկասի շրջանակի մետաղական թիթեղների տեղադրումը: Կատարվել են նաև սանտեխնիկական աշխատանքներ, տեղադրվել է օդափոխություն և ջեռուցում, տարվել են նախապատրաստական աշխատանքներ ֆուտբոլի դաշտի կառուցման համար։ Բուն մարզադաշտից դուրս շարունակվել են բարեկարգման աշխատանքներ՝ ճանապարհների, մուտքերի կառուցում, մայթերին սալիկների տեղադրում:

2013 թվականի մայիսի 20-ին սկսվել է լուսավորության տեղադրումը։ Լուսարձակները տեղադրվել են երկու մեծ տրիբունաների տանիքի եզրերում, ինչպես նաև հավելյալ 4 լուսավորող կայմեր՝ տրիբունաների միջև անկյուններում։
2013 թվականի հունիսի 15-ին ավարտվել է նստատեղերի տեղադրումը։ Տեղադրվել են մետաղական կարկասներ լուսատախտակի տակ: Մնացած աշխատանքներն իրականացվել են տրիբունաների տակ գտնվող տարածքներում և մարզադաշտի շրջակայքում։ Սկսվել է տանիքի տեղադրումը:
2013 թվականի հուլիսի 20-ին սկսվել է արենայի ճակատի օրիգինալ կեղևով ծածկումը
2013 թվականի օգոստոսի 6-ին սկսվել է սիզամարգի տեղադրումը։
Բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մայիսի 3-ին տեղի է ունեցել արենայի բացման արարողությունը՝ Բելառուսի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Նեման»-«Շախտյոր» եզրափակիչ խաղից առաջ, որն ավարտվել է (0:1) հաշվով («Նեմանի» և «Շախտյորի» միջևԱրխիվացված 2014-07-25 Wayback Machine)։
Արարողությանը մասնակցել է Բելառուսի նախագահը: Երկրի ղեկավարը մարզադաշտի խորհրդանշական բանալին նվիրել է ԲԱՏԷ ֆուտբոլային ակումբի դպրոցի չորս սաներին: Դրանից հետո կայացել է էստրադային աստղերի համերգ։
ԲԱՏԷ-ի մասնակցությամբ առաջին հանդիպումը նոր մարզադաշտում տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 8-ին։ Բորիսովցիները հյուրընկալել են «Սլուցկին» և հաղթել 3:0 հաշվով:
Կարևոր սպորտային իրադարձությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուսի գավաթի եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Տերեր | Արդյունք | Հյուրեր | Տարողություն |
|---|---|---|---|---|---|
| 1. | 2014 թվականի մայիսի 3 | «Նեման» (Գրոդնո) | 0: 1 | «Շախտյոր» (Սոլիգորսկ) | 11 000[2] |
Բելառուսի հավաքականի հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Մրցակից | Արդյունք | Մրցաշար | Տարողություն |
|---|---|---|---|---|---|
| 1. | 2014 թվականի սեպտեմբերի 4 | 6:1 | Ընկերական հանդիպում | 2 400[3] | |
| 2. | 2014 թվականի հոկտեմբերի 9 | 0: 2 | Եվրո 2016 Որակավորում | 10 512[4] | |
| 3. | 2014 թվականի հոկտեմբերի 12 | 1: 3 | Եվրո 2016 Որակավորում | 3 684[5] | |
| 4. | 2014 թվականի նոյեմբերի 18 | 3: 2 | Ընկերական հանդիպում | 6 700[6] | |
| 5. | 2015 թվականի հունիսի 14 | 0: 1 | Եվրո 2016 Որակավորում | 13 121[7] | |
| 6. | 2015 թվականի սեպտեմբերի 8 | 2: 0 | Եվրո 2016 Որակավորում | 3 482[8] | |
| 7. | 2015 թվականի հոկտեմբերի 12 | 0։ 0 | Եվրո 2016 Որակավորում | 1 545 | |
| 8. | 2016 թվականի սեպտեմբերի 6 | 0: 0 | Աշխարհի առաջնության 2018 որակավորում | 12 920 | |
| 9. | 2016 թվականի հոկտեմբերի 10 | 1: 1 | Աշխարհի առաջնության 2018 որակավորում | 9 011 | |
| 10. | 2017 թվականի հունիսի 9 | 2: 1 | Աշխարհի առաջնության 2018 որակավորում | 6 150 | |
| 11. | 2017 թվականի սեպտեմբերի 3 | 0: 4 | Աշխարհի առաջնության 2018 որակավորում | 6 431 | |
| 12. | 2017 թվականի հոկտեմբերի 7 | 1: 3 | Աշխարհի առաջնության 2018 որակավորում | 6 850 | |
| 13. | 2019 թվականի հունիսի 3 | 0: 2 | Եվրո 2020 Որակավորում | 12 510 | |
| 14. | 2019 թվականի հուլիսի 11 | 0: 1 | Եվրո 2020 Որակավորում | 5 250 | |
| 15. | 2020 թվականի հոկտեմբերի 14 | 2: 0 | Ազգերի Լիգա С 2022/23 | 2 074 | |
| 16. | 2020 թվականի նոյեմբերի 15 | 2: 0 | Ազգերի Լիգա С 2022/23 | — | |
| 17. | 2021 թվականի մարտի 24 | 1։ 1 | Ընկերական հանդիպում | 425 |
Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԱՏԷ-ի տնային հանդիպումները Չեմպիոնների լիգայի 2014/15 խմբային փուլում:
| № | Ամսաթիվ | Մրցակից | Արդյունք | Տարողություն |
|---|---|---|---|---|
| 1. | 2014 թվականի սեպտեմբերի 30 | 2: 1 | 11 886[9] | |
| 2. | 2014 թվականի հոկտեմբերի 21 | 0: 7 | 12 113[10] | |
| 3. | 2014 թվականի նոյեմբերի 25 | 0: 3 | 10 147[11] |
ԲԱՏԷ-ի տնային հանդիպումները Չեմպիոնների լիգայի 2015/16 խմբային փուլում:
| № | Ամսաթիվ | Մրցակից | Արդյունք | Տարողություն |
|---|---|---|---|---|
| 1. | 2015 թվականի սեպտեմբերի 29 | 3: 2 | 12 767[12] | |
| 2. | 2015 թվականի հոկտեմբերի 20 | 0: 2 | 13 074[13] | |
| 3. | 2015 թվականի նոյեմբերի 24 | 1։ 1 | 12 601[14] |
Եվրոպայի Լիգայի հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամոյի» (Մինսկ) տնային հանդիպումները Եվրոպայի Լիգայի 2014/15 խմբային փուլում:
| № | Ամսաթիվ | Մրցակից | Արդյունք | Տարողություն |
|---|---|---|---|---|
| 1. | 2014 թվականի հոկտեմբերի 2 | 0: 3 | 5 091[15] | |
| 2. | 2014 թվականի հոկտեմբերի 23 | 0: 0 | 4 511[16] | |
| 3. | 2014 թվականի նոյեմբերի 27 | 0: 2 | 1 502[17] |
«Դինամոյի» (Մինսկ) տնային հանդիպումները Եվրոպայի Լիգայի 2014/15 խմբային փուլում:
| № | Ամսաթիվ | Մրցակից | Արդյունք | Տարողություն |
|---|---|---|---|---|
| 1. | 2015 թվականի հոկտեմբերի 1 | 0: 1 | 4 553[18] | |
| 2. | 2015 թվականի նոյեմբերի 5 | 1: 2 | 4 959[19] | |
| 3. | 2015 թվականի նոյեմբերի 26 | 1: 0 | 4 250[20] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В Белоруссии официально открыт стадион «Борисов-Арена»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Финал. Седой, но прыткий». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «ТМ. Беларусь — Таджикистан. Таджик и море». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 13 (օգնություն) - ↑ «EURO"2016. Беларусь — Украина. Глядя с трибуны. Дебют в багровых тонах. Коленом под мяч». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 20 (օգնություն) - ↑ "2016. Беларусь — Словакия. Глядя с трибуны. Чистосердечное незнание(չաշխատող հղում)
- ↑ «Беларусь — Мексика. ТМ. «Товарняк» лицом. Ненормативная Мексика». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 9 (օգնություն) - ↑ «Беларусь — Испания. Протокол матча на Football.by». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 9 (օգնություն) - ↑ «Беларусь — Люксембург. Протокол матча на Football.by». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 9 (օգնություն) - ↑ «БАТЭ 2: 1 Атлетик». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «БАТЭ 0: 7 Шахтёр». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «БАТЭ 0: 3 Порту». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «БАТЭ 3: 2 Рома». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «БАТЭ 0: 2 Барселона». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ «БАТЭ 1: 1 Байер». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Лига Европы. «Динамо» — «Фиорентина». Под дулом фиолета. Флорентийская школа». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 22 (օգնություն) - ↑ «Лига Европы. «Динамо» Мн — «Генгам». Глядя с трибуны. Полупозиция силы. Черновик в белой обложке». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 25 (օգնություն) - ↑ «Лига Европы. «Динамо» — ПАОК. Баранки к самовару. Снова замерзло все до рассвета». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 22 (օգնություն) - ↑ «Динамо Минск — Рапид. Протокол матча на Football.by». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 13 (օգնություն) - ↑ «Динамо Минск — Вильярреал. Протокол матча на Football.by». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 13 (օգնություն) - ↑ «Динамо Минск — Виктория. Протокол матча на Football.by». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 13 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիսով-Արենա» հոդվածին։ |
- Официальный сайт «Борисов-Арены» Արխիվացված 2025-01-23 Wayback Machine
- Информационная страница «Борисов-Арены» на SPORT.TUT.BYԱրխիվացված 2014-07-17 Wayback Machine
- Информация о стадионе на сайте ФК БАТЭ Արխիվացված 2017-02-22 Wayback Machine
- Фотографии стадиона на сайте проектировщика
- Стадион для лучших футболистов Беларуси
- Строительство стадиона
- Виртуальный тур по «Борисов-Арене»Արխիվացված 2014-08-03 Wayback Machine

