Բորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս
Boris
Տեսակարական անձնանուն
ԱրտասանությունБорис
Ծագում
Ծագման լեզուսլովեներեն, հոլանդերեն և չեխերեն
Գիրլատինական այբուբեն
Ենթադրվում է, որ նույնն է ինչBarys?, Borys?, Борис? և Borys?
Նույն գրվող ազգանունBoris?
Անվան օրըՀունիսի 10
ՉշփոթացնելBoris?
Կապված հոդվածներ«Բորիս» սկսվող էջեր
Commons-logo.svg Boris (given name) Վիքիպահեստում

Բորիս, տղամարդու բուլղարական և ռուսական անձնանուն։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագման և նշանակության վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Անունը հիմնականում կապվում է[1][2] նրա առաջին կրողի՝ բուլղարական խան[3] Բոգորիսի (Բորիս I) (հին հունարեն՝ Βογορις, Βωγωρις, Βορισης) հետ, ով եղել է Բուլղարիայի մկրտիչը։ Բորիս I-ը մկրտությունում ստացել է Միխայիլ անունը և իշխանի տիտղոս։

Համաձայն Մաքս Ֆասմերի կարծիքի կարող է ունենալ մոնղոլական ծագում («bogori»-ից — «փոքրիկ»), համաձայն այլ վարկածի՝ անունը կարող է առաջացած լինել սլավոնական Բորիսլավ (Борислав) անունից, որը կազմվել է бор ( «бороться», «побороть» - պայքարել) և слав («слава»- փառք)[4] հիմքերից։ Ալեքսանդրա Սուպերանսկայան անունը կապում է հին պարսկական «վարես» - «ժառանգներ» բառի հետ[5]։

Ըստ բուլղարացի պրոֆեսոր Վ. Բեշեևլիևի[6]՝ անունը հին նախաբուլղարերենից կարող է թարգմանվել որպես ձյունահովազ (իրբիս), իսկ ըստ բուլղարացի դոցենտ Իվան Իվանովի[7]՝ Բորիս անունը իրանական լեզուներից թարգմանաբար կարող է նշանակել «աստծո օծյալ», որ իրանական լեզուներից անցել է նախաբուլղարերենին։

Սուրբ նահատակ Բորիս իշխանը եղել է ռուսական առաջին սրբերից մեկը, ինչի շնորհիվ անունը մեծ տարածում է ստացել։ Նա եղել է Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի որդին «բուլղարուհուց» (հնարավոր է՝ բուլղարիայի թագուհուց), այսինքն՝ անունը կարող էր նրան անցնել մորական կողմից։

Այլ մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաները հաճախ Բորիս անունը տառադարձում են որպես Բեր (Բերլ) և բարուխ, որոնք, սակայն, ստուգաբանորեն կապված չեն Բորիս անվան հետ։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Б. О. Унбегаун «Русские фамилии»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-22-ին։ Վերցված է 2016-06-23 
  2. Словарь М.Фасмера «Имя Борис»
  3. Васил Н. Златарски История на Първото българско Царство. II. От славянизацията на държавата до падането на Първото царство (852—1018) «от 845 г., когато били изравнени пограничните спорове по източната граница на франкската държава [2], но в същото време да донесе известието за новата промяна на българския престол — за покачването на хан Борис.» [1] Archived 2016-03-04 at the Wayback Machine.
  4. Фасмер, Макс։ «Борис»։ Этимологический словарь русского языка։ Институт русского языка РАН им. В. В. Виноградова։ Արխիվացված օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-10-02 
  5. Суперанская, А.В. Словарь русских личных имён. — М.: Эксмо, 2006. — (Библиотека словарей). — ISBN 5-699-10971-4
  6. Прабългарски епиграфски паметници В. Бешевлиев
  7. ЪРХУ ИМЕНАТА И ПРОЗВИЩАТА НА РАННИТЕ БЪЛГАРСКИ ВЛАДЕТЕЛИ.ВЛИЯНИЕ НА ПРАБЪЛГАРИТЕ ВЪРХУ ИМЕННАТА СИСТЕМА НА СЛАВЯНИТЕ. Иван Танев Иванов [2]