Բորիկ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիկ Բեհբութի Ղազարյան
փետրվարի 14, 1962 - օգոստոսի 15, 1992
ԾննդավայրՂուզե Ճարտար, Մարտունիի շրջան, ԼՂԻՄ
Մահվան վայրԼՂՀ«Կլյաչի ձոր» տեղամաս, Մարտունու շրջան Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորամասՄարտունու ՊՇ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Բորիկ Բեհբութի Ղազարյան (փետրվարի 14, 1962, Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ - օգոստոսի 15, 1992, «Կլյաչի ձոր» տեղամաս, Մարտունու շրջան), ազատամարտիկ։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1988-1992 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ 4-րդ գումարտակի կազմերում մասնակցել է Վերին Վեյսալուի, Խոջավենդի, Գևորգավանի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ղուզե Ճարտար գյուղում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։