Բորիկ Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Բորիկ Աղաջանյան | |
---|---|
ապրիլի 12, 1957 - սեպտեմբերի 19, 1992 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Քարագլուխ (Ասկերանի շրջան), Արցախ |
Գերեզման | Քարագլուխ (Ասկերանի շրջան) |
Քաղաքացիություն | Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Բորիկ Աղաջանյան (ապրիլի 12, 1957, Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 19, 1992, Քարագլուխ (Ասկերանի շրջան), Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիկ Աղաջանյանը ծնվել է 1957 թ. ապրիլի 12-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում՝ կոլտնտեսականի ընտանիքում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը։ Ուսումը շարունակել է Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում՝ ձեռք բերելով տրակտորիստի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի տնտեսությունում, այնուհետև՝ գյուղամերձ «Անասնարդ» միավորումում։ Կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, մասնակցել շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 19-ին Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի հինգ երեխա։ Հանգչում է Խնձրիստանի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բորիկ Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)