Բորբորիտներ
Բորբորիտներ, գնոստիկյան աղանդ, որ գոյություն է ունեցել 5-րդ դարում։ Ինչպես հայտնի է, Փոքր Հայքում գոյություն են ունեցել բազմաթիվ սոցիալական, աղանդավորական շարժումներ, որոնցից էր բորբորիտներ կոչված աղանդը։ Այս աղանդը գաղափարապես հարում էր մծղնեությանը[1]։ Այս շարժման մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Աղանդի և Հայաստանում նրա գործունեության մասին կցկտուր տեղեկություններ է հաղորդում մաշտոցյան աշակերտների ավագ խմբի ներկայացուցիչ Կորյունը[2]։ Նրա հաղորդած տեղեկություններից մենք իմանում ենք, որ այս շարժումը լայնածավալ գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում։ Այս աղանդի դեմ պայքարել է Մեսրոպ Մաշտոցը։ Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը լայնածավալ քարոզչական գործունեություն է ծավալել։ Անցնելով Արևմտյան Հայաստան՝ նա պայքարել է այս աղանդի դեմ և պարտության մատնել։ Միայն հայտնի է որ այս շարժումը մարել է Մաշտոցի իրականացրած քարոզչությունից հետո։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1969։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երվանդ Տեր-Մինասյան, հայ աղանդավորոիթյան պատմությունից, Երևան 1973։
- Լ. Խաչիկյան Փոքր Հայքի սոցիալական շարժումները, Երևան, 1981։
- Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 1969։
|