Բորա Ջորջևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորա Ջորջևիչ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունБорисав-Бора Ђорђевић
Ի ծնե անունБорисав Ђорђевић
Նաև հայտնի է որպեսБора Чорба
Ծնվել էնոյեմբերի 1, 1952(1952-11-01) (71 տարեկան)
Սերբիա
ԵրկիրՍերբիա
Ժանրերռոք
Մասնագիտություներգահան, երգիչ, գրող
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլZKP RTLJ, Diskos, PGP RTB, Jugoton, Helidon, WIT, Samy, Biveco, SIM Radio Bijeljina, Čorba Records, M-Factory, Radiogod Music, Hi-Fi Centar, City Records
ԱնդամակցությունՍերբիայի գրողների միություն և Rani mraz?
 Bora Đorđević Վիքիպահեստում

Բորա Ջորջևիչ (Սերբական կիրիլիցա՝ Борисав-Бора Ђорђевић, նոյեմբերի 1, 1952(1952-11-01), Չաչակ, Սերբիա), հայտնի է նաև Բորա Չորբա (Սերբական կիրիլիցա՝ Бора Чорба), Սերբիացի երգիչ, երգահան և գրող։ Նա հայտնի է որպես Սերբիացի լավագույն վոկալիստ, Րիբլյա չորբա ռոք խմբի գլխավորը։ Ռոք ասպարեզում նա համարվում է լավագույններից մեկը և ամենաազդեցիկ երգահաններից մեկը։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոջևիրը ծնվել է 1952 թվականին Չաչակ քաղաքում, հայրը եղել է հաստոցային բանվոր՝ Դրագոլյուբ[1], և մայրը՝ Ներանջա, սերբիացի պրոֆեսոր[1][2]։

13 տարեկանում նա ձևավորել է իր առաջին խումբը, որն անվանվել է Հերմելինի։ Խմբում եղել են Բորկո Լիչը(կիթառ), Պրվոսլավ Սավիչը(ռիթմ կիթառ) և Ասա Դիմիտրիյևիչ(հարվածային գործիքներ)։ Ջորջևիչը նաև նվագել է բաս կիթառ։ Երկու տարի անց Ջորջևիչը նվագել է ռիթմ կիթառ և գրել իր առաջին երգը։ Նրա առաջին գրված երգերից մեկը՝ «Moje tuge» դրանից հետո ձայնագրել է «Suncokret» երգը, «Moje tuge» ալբոմը։ Հերմելինի խմբից հետո Ջորջևիչը եղել է Չուչակի բազմաթիվ ռոք խմբերում, դրանցից են՝ Vesnici Ljubavi, Safiri, Dečaci sa Morave, Čačanski Plemići: Որոշ ժամանակ նա PORS (Poslednji Ostatak Romantičnog Sveta) խմբի անդամ է եղել, որի անդամն է եղել նաև Ռադոմիր Մահալովիչ Տոչակը։

Վաղ կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի սկզբին Ջորջևիչը ստեղծեց ակուստիկ ռոք խումբ՝ Զայեդրոն, խմբի վոկալիստները երեքն էին և նրանք իգական սեռի ներկայացուցիչներ էին, Իվանա Կաչուկովիչը և զույգեր Վուկիցա և Ջորդանա Ստեֆանովիչները։ Զայեդնոի անդամները գրում էին երգեր հանդես գալիս թատրոններում, նվագում Բոնտոն և սովորաբար ձայնագրում էին երգեր ռադիո շոուների համար։ Նրանց առաջին սինգլները «Վիզիյա» և «Գորո մոյա»-ն էին որոնք շատ հայտնիություն բերեցին խմբին։

Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Թերեզիջ թատրոնում Ջորջևիչի և Արսեն Դեդիչի անավարտ ներկայացումը հանգեցրեց Արսենի և Բորա Քոբրայի հայտնի Unplugged '87 բութլեգ ալբոմին, որը ձայնագրելով 1988 թվականին, նա կազմակերպում է իր պոեզիայի երեկոն։ 1996 թվականին նա թողարկվում է Նջիհովի Դանիինը, որով նա ցույց է տալիս իր հակա Միլոսևիչ վերաբերմունքը։

Գրական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջևիչը իր առաջին բանաստեղծությունների գիրքը՝ «Ravnodušan prema plač» (Անտարբեր լացի հանդեպ) հրատարակել է 1985 թվականին։ 1987 թվականին գրում է իր երկրորդ՝ «Hej, Sloveni» գիրքը և 1988 թվականին դառնում է Սերբիայի գրողների միության անդամ (Udruženje književnika Srbije)։ Ջոջևիչը իր դիմումը գրում է սեղանի անձեոցիկի վրա։ Իր՝ Սերբիայ գրողների միություն ընդունվելը որոշ անդամների կողմից վատ է ընդունվել։ Հետագայում Ջորջևիչը գրում է ևս 7 գիրք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vulić, Zorica (2000 թ․ հունիսի 9). «Ko je ovaj čovek? Borislav - Bora Đorđević (Antizvezda s Moravu)». Glas javnosti. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  2. Vučićević, Sonja (2012 թ․ մարտի 21). «Bora Đorđević: Ne živim više na slepom koloseku». Blic Puls. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.